Լրահոս

2022-02-05
  • Img default alt hy
    Հայաստան
    Գիշերային ակումբի մոտ վիճաբանել և դանակահարել էին միմյանց. ոստիկանների բացահայտումը
    Փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոտիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չէին բացատրություն տալու: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում Պտղնի համայնքի վարչական տարածքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները դանակահարել են միմյանց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
    13:50
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Որոնողա-փրկարարական աշխատանքներից մինչև մանկական պարզ ժպիտներ
    Փետրվարի 4-ին ժամը 20։21-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Կանչի հեղինակ` փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ «Ինչու չէ ,սա նույնպես փրկության և մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է»։
    13:40
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորա Քուփերի հետ
    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերի հետ: Կողմերն անդրադարձել են Ռազմավարական երկխոսության շրջանակներում երկկողմ պաշտպանական հարցերին և համաձայնություն ձեռք բերեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ:
    13:37
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
    Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: «Արմենպրես»-ը գրում է՝ Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու Արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծման: Խոսելով 1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված տեղահանումների, բռնությունների ու ջարդերի մասին՝ կոնգրեսականը փաստել է, որ դրանց հաջորդած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը չդադարեց բռնություն կիրառել հայերի դեմ: «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական վայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Այդ դեպքերից շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու տանջել 2020 թվականի հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս ստորագրած համատեղ հայտարարության, որը պահանջում էր ազատ արձակել բոլոր գերեվարվածներին: Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին ես ցանկանում եմ շեշտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու կարևորությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ընդունել, որ նման կոտորածներ տեղի են ունեցել»,- նշել է կոնգրեսականը՝ հորդորելով պատժել բոլոր պատասխանատուներին, ովքեր նման սարսափելի հանցանքներ են իրականացրել և խուսափել ապագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունից: «Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- նշել է կոնգրեսականը:
    13:24
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տուրիստներ տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Պերուում
    Պերուում կործանվել է տուրիստներ տեղափոխող ոչ մեծ ինքնաթիռ։ Զոհվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է RPP ռադիոկայանը։ Դեպքը տեղի է ունեցել Նասկայի հովտում։ Ըստ առկա տեղեկատվության, ինքնաթիռը մեկնելիս է եղել էքսկուրսիայի դեպի դեոգլիֆների տարածք։ Դրանք առեղծվածային հին պատկերներ են, որոնք ունեն հարյուրավոր մետր երկարություն եւ որոնց կարելի է դիտել միայն օդից։ Ավիավթարի հետեւանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու տուրիստները, որոնք եղել են Չիլիի եւ Նիդերլանդների քաղաքացիներ։
    13:20
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամուսնուն և կնոջը մեղադրել են իրենց երեխաներին գլխատելու մեջ
    Մի քանի օր շարունակ գլխատված երեխաների դիակները գտնվել են տանը։ Տղամարդը դրանք ցույց է տվել իր երկու կրտսեր երեխաներին, որոնք եղել են 8 եւ 9 տարեկան։ Նա կրտսեր երեխաներին պահել է փակի տակ, առանց սննդի եւ ջրի։ Ոստիկանությունը ժամանել է այն ժամանակ, երբ Թեյլորը որոշ ժամանակ աշխատանքի չի գնացել եւ ահազանգ է հնչել գազի արտահոսքի վերաբերյալ։ Տանը իրավապահների կողմից հայտնաբերվել են երեխաների դիակները։ Ամուսիններին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք ձերբակալված են։ Եթե դատարանը կայացնի մեղադրական վճիռ, ապա նրանք կդատապարտվեն 57 տարվա բանտարկության։ Ի դեպ, սկզբում կնոջը՝ Նատալի Բրոթվելին համարել են այս ամենի հետ կապ չունեցող, սակայն որոշ ժամանակ անց նա եւս ձերբակալվել է եւ նույն մեղադրանքն էլ նրանց է ներկայացվել։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/da53f0b7503554b82aad4a24a48842d9?fbclid=IwAR3i9Z23CFhBt5lwEYZwfnL0-MMe0lpUaXDaj3JKXBYu7VveFvkZ2uF1-GY © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    13:13
    05.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.02.2022
    13:05
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
    ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից: Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից: ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
    12:59
    05.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Bloomberg-ը սխալմամբ հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա
    Ամերիկյան Bloomberg գործակալությունը Ռուսաստանի «ներխուժման» մասին վերնագիր է հրապարակել իր կայքում, այնուհետև ընդունել է սխալը և հեռացրել այն։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք բազմաթիվ սցենարների համար վերնագրեր ենք պատրաստում, և «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը պատահաբար հրապարակվել է մեր կայքում արևելյան ժամանակով 16:00-ին (փետրվարի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին)։ Մենք խորապես ցավում ենք սխալի համար», - հայտարարել է գործակալությունը։ Լրատվամիջոցը պարզում է միջադեպի հանգամանքները։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
    12:45
    05.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևան-Սևան ճանապարհին 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել, մի քանիսը շրջվել են
    Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը Ըստ հաղորդագրության` պատահարները գրանցվել են ժամը 08։30-10։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսը` կողաշրջվել։ Կայքը նշում է, որ պատճառը մերկասառույցն է։ Վարորդներն ասել են, որ ամբողջ ճանապարհին ո՛չ աղ է լցված, ո՛չ ավազ։
    12:35
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կրակոցներ՝ Ստեփանակերտում․ 36-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել
    Գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։ Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
    12:23
    05.02.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք
    Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 295 505 դեպք: Ապաքինվել է 17 594 քաղաքացի, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 071 560: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ:
    11:30
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք. արձանագրվել է 13 մահ
    Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք: Կատարվել է 8857 թեստավորում, առողջացել՝ 2132 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 501 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1552 է. նախորդ օրն արձանագրվել է 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 13 մարդ։
    11:11
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրան Արզաքանցյանը կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Տիգրան Արզաքանցյանի մասնակցությունը պատճառ է դարձել, որ «Ալյանս» կուսակցությունում վերջինիս՝ դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենա ավարտին: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս հայտարարել էր, թե իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, առաջիկա օրերին կհեռանա «Ալյանսից»՝ իր հետ «բերած» անձանց ու այլ կուսակցականների հետ միասին, ապա կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Ըստ մեր աղբյուրների, նա փորձելու է կուսակցության խորհրդի նիստ գումարել և իր հետ «տանել» խորհրդի անդամների մի մասին» © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/05/1206345/
    10:49
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական որակներով նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը․ Արտակ Բեգլարյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ․ «Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը: Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս: Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ»:
    10:46
    05.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, կուլիսային պայմանավորվածությունները. պատգամավորն այցելել է կալանքի տակ գտնվող սպաներին
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին, ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։ Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող զինվորականները որևէ սխալ, բացթողում չեն ունեցել, սակայն յուրաքանչյուրի դեպքին պետք է անհատական մոտեցում դրսևորել։ Բայց կա մի մեծ բայց, քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը, կուլիսային պայմանավորվածությունները, բանակում հրահրած ճգնաժամը, զինվորականների թիրախավորումը, որն ահռելի ազդեցություն ունի և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի, և՛ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վրա։ Ես միշտ սովոր եմ սպաներին, առհասարակ զինվորականներին հանդիպոլ զորամասերում, մարտական հենակետերում և շատ ծանր եմ տանում, երբ նրանց հետ հանդիպումը տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ բանտախցերում։ Մի կարևոր հանգամանք ևս, ինչի վրա ես շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ զինվորականներ, ովքեր անցնում են թվարկածս քրեական գործերով, տասնամյակներով զինված ուժերում եմ, երկար տարիներ ծառայել եմ դիրքային զորամասերում, մասնակցել տարբեր օպերացիաների, 2016 թվականի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել և այլն։ Զինվորականներին, զինված ուժերին ինստիտուցիոնալ հարվածներ հասցնելու իշխանության քաղաքականությունը հենց այսպիսի իրավիճակ էլ պետք է ստեղծեր, իսկ սրա ծանր հետևանքներն առաջիկայում այլ դրսևորումներ կունենա», - գրել է նա։
    10:42
    05.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Ըստ հարցումների՝ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրել եւ նվազելու միտում ունի։ «Փաստ» Ռուսաստանը հետ է գնում հրթիռները, որոնց համար Հայաստանում դատվում է Դավիթ Գալստյանը: «Թերթ.ամ» Փաշինյանը մարտին կմեկնի Թուրքիա: «Ժողովուրդ» Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում ճամպրուկային տրամադրություն է: «Փաստ» Գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
    10:32
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի նշանակովի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն և քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։ Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լևոն Շիրինյանը։ Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երևանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։ Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։ Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչև 95-ը քաղաքապետին ընտրել է Երևանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երևանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։ Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ. 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երևանը ճանաչվեց համայնք, և ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երևանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ»։
    10:24
    05.02.22
    Ավելին