Լրահոս
2022-04-17
-
ՀասարակականՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիայի մասնակիցներին. ԲաբայանՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։Ավելին21:0317.04.22 -
Արցախ«Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին». անհանգստության «ԱԹՍ»-ներ՝ Արցախի օդում«Ո՞նց կարաս միսը դնես գայլի դեմը, չուտի»: Ղարաբաղցին թշնամու հետ չի ապրի, որովհետև գիտի՝ «թուրքը մորթել ա, վիզ ա կտրել»: Ստեփանակերտի շուկայում Փաշինյանին ուղիղ հարց են տալիս. «Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին, պանի՞ր ես հանձնում»: Արցախի տրամադրությունը՝ բացառիկ ռեպորտաժում:Ավելին21:0017.04.22 -
ԱրցախԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա ԿաթողիկոսԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: «Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա: Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:Ավելին20:5317.04.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավորԱպրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ինչպես գրում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:Ավելին20:3917.04.22 -
ՔաղաքականԵս եկել եմ Ազատության հրապարակ և այլևս չեմ պատրաստվում տուն գնալ․ Արթուր ՎանեցյանՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ղեկավար Արթուր Վանեցյանը ուղիղ եթերում տեղեկացրել է, որ գտնվում է Ազատության հրապարակում եւ այլեւս չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ Նա նշել է, որ եկել է կրիտիկական պահը, և այլևս ելույթներ ունենալով, հոդվածներ ու ստատուսներ գրելով հնարավոր չէ երկիր պահել։ «Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ: Հասել ենք այն բանին, որ նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,-ասաց նա: Վանեցյանը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։Ավելին19:3517.04.22 -
ՀասարակականՓաշինյանն ու Պուտինը կհանդիպեն այս շաբաթՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։ «Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում:Ավելին19:3417.04.22 -
ՀասարակականԵռաբլուրից գողություն են արել44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։ «Ես չգիտեմ՝ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,- գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։ «Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,- նշել է նա։Ավելին19:3117.04.22 -
ԱռողջապահականԱպրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 քովիդ պատվաստումՊատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 պատվաստում, որից` - առաջին դեղաչափ` 1120804, - երկրորդ դեղաչափ` 987513, - բուստեր` 41187:Ավելին10:4417.04.22
2022-04-16
-
Հայաստան«Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով, չեմ վախենա չարից, քանզի, Տե՛ր, ինձ հետ ես»․ Նիկոլ ՓաշինյանԵս ցանկանում եմ 2022 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել 22–րդ Սաղմոսով, ցանկանալով, որ այն ձենզից յուրաքանչյուրին ուղեկցի ձեր ողջ կյանքի ընթացքում և մեր երկիրը հավիտյան։ Այսպես է շնորհավորել Սուրբ Զատիկը Նիկոլ Փաշինյանը։ «Սաղմոս 22.Տերն իմ հովիվն է և ինձ ոչինչ չի պակասի, դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ` հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերիների միջով չեմ վախենա չարից, քանզի, դու, Տե՛ր,ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։ Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց, գլուխս յուղով օծեցիր և քո բաժակն արբեցրեց ինձ անխառն գինու պես։ Ողորմությունը քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-մեջբերել է Փաշինյանը։Ավելին22:0016.04.22 -
ԱռողջապահականՆոր կյանք՝ փոքրիկներին. բացառիկ վիրահատություն՝ ԵրևանումՄոսկվայից ժամանած մանկական վիրաբույժի օգնությամբ բացառիկ վիրահատություն է կատարվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում:Ավելին21:5116.04.22 -
ԵրևանԲախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդը խմած է եղելԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:Ավելին21:4316.04.22 -
ՀայաստանԲազմահարկի շինարարությունը սպառնալիք է վթարային շենքի համար. Չեխովի 24 հասցեում ամեն օր երկրաշարժ էՉեխովի 24 շենքի բնակիչներն ահազանգում են՝ իրենց 3-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ բազմահարկ բնակելի շենք է կառուցվում:Ավելին21:4016.04.22 -
ԻրավականՓաստաբաններն իրավաբանություն են փնտրում՝ նախկին գլխավոր դատախազի գործում«2018 թվականից այս կողմ իրավապահ համակարգը նայում է ոչ թե քրեական գործերի բովանդակությանն, այլ թե ով է անցնում այդ քրեական գործով»: Սա Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի կարծիքն է:Ավելին21:2616.04.22 -
ՄիջազգայինՌուսները հարվածել են Կիևին. Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան 3000 զինվոր է կորցրել«Ռուսական զորքը թիրախային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին»,- հայտնել է Կիևի քաղաքապետը: Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։Ավելին21:2516.04.22 -
Հայաստան«Ծովից ծով մեղավորներ». Հայաստանը «կործանելու համար» մեղադրվում է Տիգրան ՄեծըՏիգրան Մեծին կապիտուլյացիայի մեջ մեղադրեց իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա, մասնավորպաես, ասաց. «Մենք էսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»:Ավելին21:2416.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը «Հայաստանի ամենաադեկվատ քաղաքական գործիչն» է ճանաչվել թուրք-ադրբեջանական մամուլումՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանում ճանաչվել է Հայաստանի ամենաադեկվատ ու իրատես ղեկավար:Ավելին21:2316.04.22 -
Քաղաքական«Կիկոսությո՞ւն», թե՞ «մանիպուլյացիա». որքա՞ն է իջեցնում Երևանն Արցախի կարգավիճակի նշաձողըԱրցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու, Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնելու Հայաստանի իշխանության հայտարարություններից հետո պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցնում է «անջատում՝ հանուն փրկության» Փաշինյանի նախընտրական խոստումը:Ավելին21:2216.04.22 -
Հասարակական«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է». պատասխանում են քաղաքացիները«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է»: Այս հարցն է «Հայլուրի» թղթակիցն ուղղել Հայաստանի 48 քաղաքացու: Նրանց մի մասն անտարբեր է, մյուսները՝ հույսները կորցրել են, թե առհասարակ հնարավոր է փրկվել:Ավելին21:2116.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Թուրք-ադրբեջանական մամուլը հիացած է Փաշինյանի «ադեկվատությամբ» | 16.04.2022Ավելին18:3016.04.22