Լրահոս
2022-04-16
-
ԱրցախԱդրբեջանը փորձում է վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ․ ԱբրահամյանԱդրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։ Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։ Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։ Իհարկե այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, ով իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում։ Օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում։ Չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն իրականացնի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել։Ավելին09:5916.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա: Վարչապետի թիմակիցներն էլ՝ արտաքին հարցերով պատասխանատուները, երկար ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա: Ու եթե ըստ Էդուարդ Աղաջանյանի, տարընկալում կա, հետեւաբար Փաշինյանի ամբողջ թիմին Արցախի ողջ խորհրդարանը լավ չի հասկացել: Սա թերեւս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը խոսում են տարբեր հայերեններով: Ըստ էության, իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի կազմում, որովհետեւ նշաձող ցածրացնելը դա է նշանակում, իսկ արցախցին էլ համաձայն չէ այս որոշմանը եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանից, որպեսզի տեր կանգնի Արցախին եւ լինի Արցախի երաշխավորը, ինչպես ամրագրված է ՀՀ պետական փաստաթղթերում։Ավելին09:5316.04.22 -
ԱրցախԱդրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբԱպրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։Ավելին09:4916.04.22
2022-04-15
-
ՄիջազգայինՄակրոնին ու Լը Պենին «ֆաշիստ» են անվանում Սորբոնի համալսարանի դիմաց. անկարգություններ՝ ՖրանսիայումՓարիզում փողոց են դուրս եկել նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չանցած Ժան Լյուկ Մելանշոնի աջակիցները: Նրանք անհնազանդության ակցիա են արել Սորբոնի համալսարանի մոտ, «ֆաշիստ» անվանել ընտրություններում երկրորդ փուլ անցած՝ Էմմանուել Մակրոնին և Մարին Լը Պենին:Ավելին23:1015.04.22 -
ՔաղաքականՏիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը. ՔՊ-ական պատգամավորԱրցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը սխալ է ընկալվել, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը։ «Կարծում եմ, որ սխալ է ընկալվել, որովհետև այդ բոլորը քննարկման մեջ է»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլորն են մտահոգված Արցախի վաղվա օրով և այդ մտահոգությունը յուրաքանչյուրն արտահայտում է իր յուրահատուկ մոտեցումներով։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորների ելույթներից հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքել է․ «Մենք Արցախից չենք հրաժարվում և չենք հրաժարվի, որովհետև բոլորս սերտորեն կապված ենք մեր Արցախ աշխարհի հետ, դա մեր հայրենիքի մի մասն է»։ Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ իրեն Արցախի ժողովուրդը չի մանդատ տվել և Արցախի ճակատագիրը կորոշի արցախցին, այդ դեպքում ինչու է հիմա Նիկոլ Փաշինյանը որոշում արցախցու ճակատագիրը, պատգամավոր պատասխանել է, թե Փաշինյանը Արցախի ճակատագիրը չի որոշում։ «Հայաստանի իշխանությունը Հայաստանի ճակատագիրն է որոշում ․․․ Հայաստանը իր շահերը պահելով՝ պահում է նաև Արցախի շահերը։ Հայաստանը առաջին հերթի մտածում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի ապահովության մասին։ Նրանք, ովքեր մտածում են, որ մենք այսօր ինչ–որ ձևով հարվածի տակ ենք դնում դա, շատ սխալվում են։ Ես կասեի հակառակը, մենք այսօր մտածում ենք՝ ինչպես անենք, որ հայ ժողովուրդը՝ կռվող, հաղթող, բայց վերջում տարածքներ կորցնող ժողովրդից վերածվի խաղաղության մեջ ապրող ժողովրդի»,- ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ժողովրդի զարգացումը սկսվում է խաղաղությամբ։ «Մենք այսքան գովերգում ենք Տիգրան Մեծին, բայց Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը։ Ո՞նց։ Հաղթանակով դրեց, որովհետև երեսուն տարի Տիգրան Մեծը պատերազմ մղեց, երեսուն տարի 300 000-անոց Հայաստանը դարձրեց 3 միլիոնանոց՝ տարածքով, բայց երեսուն տարի հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, որոնք պետք է տնտեսություն զարգացնեին, և մեկ օրում Արտաշատում պայմանագիր կնքեց ու բոլորը տվեց․ այն դեպքում, երբ Հայոց աշխարհն արդեն տնտեսապես քայքայված էր։ Դրա համար էլ մի քանի տասնամյակ հետո Հայոց պետականությունը կործանվեց»,- ասել է նա։Ավելին22:4115.04.22 -
Քաղաքական«Կոնսենսուս մինուս մեկ». ընդդիմությունը միանում է Արցախի ԱԺ հայտարարությանը, ՔՊ-ն «արդարանում է»Իսկ ինչու՞ է հապաղում Հայաստանի ընդդիմությունը ու դուրս չի գալիս Արցախը պաշտպանելու: Այս օրերին հնչող քննադատություններին պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Ասել, որ չեն հապաղում, պարզապես մեկ կրակոցի հնարավորություն ունեն, պետք է լավ պատրաստվել: ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Արցախի պատգամավորները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, որ Հայաստանի իշխանությանը դատապարտող հայտարարություն են ընդունել:Ավելին22:1515.04.22 -
ԱրցախԱրցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը․ ՌԴ ՊՆՌուս խաղաղապահները ադրբեջանական կողմից շփման գծի խախտման մեկ դեպք են արձանագրել Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում, նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին22:1015.04.22 -
ՀայաստանԹմրանյութերի օնլայն առևտուր՝ Հայաստանում. թիրախում անչափահասներն ենՔննչական կոմիտեից ահազանգում են՝ մեր երկրում թմրամիջոցմների վաճառքը մեծ թափ է ստացել նաև օնլայն տիրույթում: Ավելի հաճախ՝ թմրաբիզնեսով զբաղվողներն օգտագործում են թելեգրամը, հասցեները գրում են դպրոցներին, խաղահրապարակներին կից շինությունների պատերին՝ թիրախավորելով դեռահասներին ու երիտասարդներին: Թմրանյութերի սև շուկայում ներգրավված են նաև երիտասարդ կանայք: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել 30 մարդու, նրանցից 4-ը՝ կին են:Ավելին22:0115.04.22 -
ՄիջազգայինՀզոր պայթյուններ Կիևում. Սև ծովում խորտակվել է «Մոսկվա» հածանավըՌուս-ուկրաինական պատերազմի 51-րդ օրը չեն դադարում պայթյունները Ուկրաինայի մայրաքաղաքում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ «Կալիբր» հրթիռներ են ուղարկվել Կիևի ուղղությամբ: Այս ընթացքում Ռուսաստանին պատկանող «Մոսկվա» հրթիռակիր հածանավում զինամթերքի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ պայթյունի և ուժեղ փոթորկի պատճառով է նավը խորտակվել: Ուկրաինան պնդում է, որ ինքն է Սև ծովում պայթեցրել ու խորտակել 750 միլիոն դոլարանոց «Մոսկվա» հածանավը:Ավելին21:4515.04.22 -
Հասարակական«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիներըԽորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:Ավելին21:3015.04.22 -
Հասարակական«Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞». պատասխանում են քաղաքացիներըԽորհրդարանում՝ Արցախի ապագայի մասին Հայաստանի վարչապետի ու նրա ՔՊ-ական թիմի հայտարարություններից հետո այսօր «Հայլուրի» թղթակիցը հարցում է արել Երևանի փողոցներում: «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի՞»: Շատ քաղաքացիների համոզմամբ՝ «Արցախը Հայաստանի թիկունքն է, Արցախը Հայաստանի ողնաշարն է»:Ավելին21:3015.04.22 -
ՀայաստանՈչ մի խոսք՝ Արցախի մասին. Հայաստանի կառավարության նիստՔաղաքական, հասարակական գործիչների կարծիքով Արցախի ու Հայաստանի համար բախտորոշ շրջան է հիմա: Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարության մասին Հայաստանի կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել" Փոխարենը նրա գլխավորած կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի տոնացույցում երկու նոր տոն ավելացնել: Այսուհետև ապրիլի վերջին ուրբաթը կնշվի որպես անասնաբույժի օր, իսկ մայիսի 12-ը՝ բույսերի առողջության պաշտպանության օրն է: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանում կավելացվեն արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման քվոտաները:Ավելին21:2715.04.22 -
Քաղաքական«Նոր մահակ»՝ ազատ խոսքի դեմ. լրագրողը կարող է զրկվել հավատարմագրից, եթե «վիրավորի պատգամավորին»Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հավատարմագրումից զրկել այն լրագրողներին, որոնք կհամարձակվեն սպառնալ պատգամավորին, վիրավորել: Լրագրողներն աբսուրդ են համարել իշխանական պատգամավորների առաջարկը, պատճառաբանելով՝ այսպես նրանք պարզապես ցանկանում են ազատվել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների՝ սուր հարցերից:Ավելին20:2015.04.22 -
Արցախ«Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը մահվան դատավճիռ է Արցախի համար». Արցախի ԱԺ նիստը«Դուք ձեզ ում տեղն եք դրել»,- Արցախի խորհրդարանի պատգամավորն այսպես պատասխանել է Հայաստանի իշխանությանը, որը հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վստահեցնելով, թե այդպես հնարավոր կլինի գտնել հայանպաստ լուծում: Ստեփանակերտում այս դիրքորոշումն աղետալի են անվանել:Ավելին20:0015.04.22 -
ՔաղաքականԱրցախն անվստահության «դեղին քարտ» ցույց տվեց Փաշինյանին. «Հայկական օրակարգ»«Արցախը սկսել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթացը, շարունակողը պետք է լինի Հայաստանը»,- այսպիսի կարծիք են հայտնել վերլուծաբանները՝ Երևանում տեղի ունեցած «Հայկական օրակարգ» փորձագիտական հավաքի ժամանակ: Արձանագրել են, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարած Հայաստանի ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարումը:Ավելին20:0015.04.22 -
ՄիջազգայինԲևեռային արջերի ռեկորդային աճ՝ Յակուտիայում«Արջի կղզիներ» արգելոցի և Յակուտիայի «Քուրդիգինո-Կրեստովայա» արգելոցի տարածքներում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է Ռուսաստանի Կարմիր գրքում գրանցված 18 բևեռային արջերի որջ։ Սա ռեկորդային թիվ է Արևելյան Սիբիրյան ծովի ափին ողջ պատմության ընթացքում։ «Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր արգելոցը հենց բևեռային արջերի ծննդատունն է։ Չնայած նրան, որ գլոբալ տաքացման պատճառով նրանց ապրելու տեղը երբեմն փոխվում է»,-ասում է «Լենա Սյուներ» ազգային պարկի տնօրեն Արկադի Սեմենովը:Ավելին19:2015.04.22 -
ԱրցախՄայիսի 16-ից Արցախում կգործի գազի ավելի բարձր սակագինԱպրիլի 15-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։ Սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%։ 10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9%։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4%, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար աճը կազմում է 3.9%: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4%: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ին: Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի` «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը: Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:Ավելին19:1815.04.22 -
Շոու բիզնեսՍիլվա Հակոբյանի դուստրն ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակըԵրգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն, որ Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով: Երգչուհին նաև գրել է, որ սա անակնկալ է իրենց համար.Ավելին18:2715.04.22