Լրահոս
2022-04-18
-
ՔաղաքականՁերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին․ նա ծեծի է ենթարկել 45-ամյա մի տղամարդուSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Շ․ Բագրատյանն Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, որը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։ Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3aa830d5977de21093e0416eb08237ab?fbclid=IwAR2kqtBthZGxIrr9RyWSkruPuJjDdMKXpcask-k3tN9HC4u3zKXSDcLDUPE © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:4218.04.22 -
Հասարակական«Gnacek sahman@ paheq…»․ ասում են 44-օրյա պատերազմի հերոսներին, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել․ հոգեբանՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾԱՎԱԼՎՈւՄ Է ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ՝ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ։ Երեկվանից համացանցում, ժողովրդական ընդվզման տեսանյութերի տակ կարդում եմ որոշ, հիմնականում կանանց մեկնաբանություններ, որոնք մեղմ ասած թյուրիմածության մեջ են գցում ինձ։ Որքան որ կարողացա ուսումնասիրել, սույն «ծյոծերը», ղեկավար դիրքեր չեն զբաղեցնում այսօրվա իշխանությունում, ասեմ ավելին՝ հիմնականում ապրում են գյուղերում կամ արտերկրում։ Եվ այսպես, ուզում եմ արտահայտել իմ կարծիքը այս մասով։ Արթուր Վանեցյանը, ինքնաբուխ ընդվզման ակցիա է սկսել՝ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ... Ոչ մի ստիպողականություն, ուղղակի մարդը որոշել է դուրս գալ փողոց իր բողոքը արտահայտելով այս, ակնհայտորեն արդեն ԱԶԳԱԴԱՎ իշխանությունների դեմ, հայտարարելով, որ տուն չի գնա, մինչև չհեռացնի նրանց։ Հասունացումը ակնհայտ էր՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որ՝ «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», որով ակնհայտորեն ասվեց, որ 5000 երիտասարդ ՀԱՅ ՄԱՐԴ զոհվել է «հանուն ոչնչի», կամ միայն այն բանի համար, որ «որ չասեն «Նիկոլ դավաճան»»։ Ու այս խոսքերից հետո, մարդը, ով ինքը հանձն է առնում, որ անմիջական մեղավոր է, ըստ իր խոսքերի, 5000 անիմաստ զոհված Հայ մարդու համար, այնքան ամուր է կառչած իր աթոռից, որ որպես մեղքերի քավում, նույնիսկ հրաժարական չի տալիս։ Փաշինյանը, ամեն կերպով ստորադասելով Հայոց Բանակը, Հայաստանի Հանրապետության սուվերեն սամանները և վերջապես ԱՐՑԱԽԸ, խոսում է ադրբեջանի կազմում Ղարաբաղի սուվերենության և Հայ-ադրբեջանական ԱՄԵՆ ԳՆՈՎ խաղաղության օրակարգի մասին՝ Հայի արժանապատվության, մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ անունների այլասերման, նրանց նպատակների արժեզրկման և վերջապես Հայրենիքի կորստի գնով։ Այս լույսի ներքո, կան հայ մարդիկ, ովքեր՝ - Մեկնաբանում են, թե talanchiner են հավաքվել Ազատության հրապարակում... Եթե Հայրենիք սիրելն ու Հայրենիքի համար պայքարելը, Դուք անվանում եք talanchi-ություն, ուրեմն ԵՍ ԹԱԼԱՆՉԻ ԵՄ։ Թալանի սին գաղափարը, որը փաթաթել են Ձեր վզին, մի նպատակ է ունեցել, որ Ձեզանից խլեն Ձեր ունեցած ամենակարևորը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Մի փոքր ուղեղ ունեցեք։ Նայեք այսօր հրապարակում հավաքված մարդկանց, որոնցից շատ շատերը երբեք, ոչ մի կարգերի օրոք, ոչ մի պաշտոն չեն զբաղեցրել և նպատակ էլ չունեն զբաղեցնելու։ - Ասում են՝ «gnacek sahman@ paheq…»: Եվ սա ասում են մեր 44-օրյա պատերազմի հերոսներին, ովքեր այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում... Կարծում եմ ամոթալի է նման միտք արտահայտելը։ Ինքը՝ Վանեցյանը, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում և որքան ինֆորմացված եմ, ուժերի ներածի չափով օգնել Հայրենիքի հաղթանակին։ - Ասում են՝ «Vanecjan@ ov a, vor ira koxqin kangnenq»։ Հայրենիքի կորցնելուց, Հայրենիքի համար պայքարի մեջ, անձերի չեն նայում։ Պատերազմի դաշտում չես նայում, թե կողքիդ կռվողը՝ թալանչի է, թե կոռուպցիոներ, սև է թե սպիտակ... Այս օրհասական պահին, եթե մարդը դեռ ընտրում է թե ում կողքին կանգնի, ապա նույն նիկոլականն է, ով ուզում է Արցախը հանձնել։ Խոսքերը ոչինչ են, գործողությունները պատմում են մարդու իրական նպատակների և արժեքների մասին։ Խոսքով կարելի է հայրենասեր լինել, սակայն վարքով՝ վախկոտ ու անհայրենիք մի անձ, ով այս օրհասական պահին նստած բազմոցին ընտրում է թե ով պետք է առաջնորդի Հայրենիքը փրկելու շարժումը, ու կարող է աչքերի գույնից ելնելով, համարի, որ իրեն դուր չի գալիս, և ավելի լավ է Հայրենիքը կորցնի։ Խոսքերով, շատ շատերը ցավացել են Արցախի համար, 44-օրյա պատերազմի ժամանակ և գոռացել՝ ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ, բայց վարքով՝ նստատեղը չեն կտրել իրենց բազմոցներից ու այժմ էլ մեր՝ 44-օրյա պատերազմի մասնակից ՀԵՐՈՍՆԵՐԻՆ նախատում են, թե ինչու սահմանին չեն։ Խոսքերով, շատերը՝ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԱՐՑԱԽ են ուզում, բայց վարքով՝ միայն մտածում են ստամոքսի մասին ու կախարդական «talan» կեղծ բառից, աչքերի առջև մթագնում է, ու պատրաստ են Հայրենիքը հանձնել։ Մի հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր այսօր այս կամ այն պատճառով սևացնում են Արթուր Վանեցյանի ակցիան ու փորձում օրակարգը շեղել՝ ԻՍԿ ԴՈւՔ Ի՞ՆՉՔԱՆ ԳՈւՄԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԵԻՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ՀԱՅ, ով բացի ուտելուց ունի նաև այլ արժեքներ, ով կենդանուց տարբերվում է իր արժեհամակարգով, ով գլխով ոչ միայն ուտում է... Իր պարտքը պետք է համարի լինել Ազատության հրապարակում և պարտավոր է մասնակից դառնալ Հայ-Ադրբեջանական ամենամեծ և ամենաճակատագրական պատերազմին, որը ցավոոք, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ծավալվել է ոչ թե սահմանին... Ո՛Չ։ Այլ Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում։ հայ-ադրբեջանական ամենամեծ եվ ամենաճակատագրական պատերազմը ծավալվում է ոչ թե սահմանին, այլ երեվանի կենտրոնում՝ ազատության հրապարակում։Ավելին12:3618.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Իրավիճակը ծայրահեղ է». հացադուլ և նստացույց Ազատության հրապարակում | 18.04.2022Ավելին12:3018.04.22 -
ՔաղաքականԱնհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց. Վարդան ՕսկանյանՀայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ «Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար: Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ: Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։ Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։ Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքը ունի Արցախի ժողովուրդը։ Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հալ ժողովրդի և Ադրբեջանի միջև», - նշված է հոդվածում։Ավելին12:3018.04.22 -
ՄշակույթԻնչպիսին չպիտի լինի հայը. Վահրամ Սահակյանը՝ «Կատակամարտ»-ի ստեղծման, նպատակի ու իսկական հայի մասինԹե ուզում եք իմանալ ինչպիսին չպիտի լինի իսկական հայը, պետք է դիտել թատերագիր Վահրամ Սահակյանի «Կատակամարտ» ներկայացումը: Վատ բարքերի, դավաճան հայի, անմիտ մտավորականների ու բանից անտեղյակ իշխանականների մասին է կատակերգությունը: Ապրիլի 22-ին և 23-ին՝ ուրբաթ և շաբաթ, ներկայացման, ամենայն հավանականությամբ, վերջին պրեմիերան է լինելու: Զրուցել ենք հեղինակի՝ Վահրամ Սահակյանի հետ: -Պարոն Սահակյան, ի՞նչ ներկայացում է: -«Կատակամարտ»-ը մեր հայրենիքի, այսօրվա օրհասական վիճակի, մեր վախկոտության, մեր մտավորականների ծախվածության, գոռոզության, մեծամտության և այն ամենի մասին է, ինչը հենց հիմա հետաքրքրում է այսօրվա իսկական հային: Ես որ ասում եմ հենց հիմա, նկատի ունեմ հենց ապրիլի 22-ին և 23-ին: Ինձ շատ են ասում, որ ներկայացումը քաղաքական է, հենց ներկայացման մեջ էլ կան նման բաներ: Ես ասում եմ՝ «Կատակամարտ»-ը հայրենասիրական է: Եթե որոշ սրիկաներ հայրենասիրությունը, հայրենիքի մասին մարդու մտահոգությունը համարում են քաղաքական, ներկայացման մեջ նրանք խայտառակ են արվում: Իմ գործընկեր-արվեստագետներից շատերը հիմա, եբ հարցնում ես մեր հայրենիքի վիճակի մասին, պատասխանում են՝ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում: Հենց սրանց պատճառով ենք մենք այս վիճակում հայտնվել: Եթե ինչ-որ մեկը ուզում է համախմբվել ծանր վիճակից դուրս գալու համար, պիտի գա ու դիտի ներկայացումը: -Այսինքն ներկայացման մեջ այսօրվա հա՞յն է փնովվում: -Այո, փնովվում է նրա էությունը: Փնովվում է ոչ միայն բանական էակ մարդը, այլ նաև կենդանիները: Նրանց դատապարտում ենք հայրենիքը ծախելու, մեզ ստորացնելու համար: Կա մի մտավորական, որի անունն է Գոռ Մտնունց, հայհոյում է նախկին իշխանություններին: Երբ իրեն հարցնում են, եթե վատն են այդ իշխանությունները, ինչու՞ ես նրանցից վերցրել բնակարան, մեքենա, նա իրեն այնքան հանգիստ է պահում, որ արդեն իրենց պատճառով առաջացած ախտը մարդկանց այլևս չի զարմացնում: Այսինքն՝ նրանք ասեն՝ մարդը հենց այդպես էլ պիտի լինի: -«Կատակամարտ»-ը էլի՞ եք բեմադրելու, այսինքն մարդիկ հնարավորություն կունենա՞ն մեկ անգամ էլ դիտելու այն: -Ներկայացումը հնարավոր է, որ լինի վերջինը, որովհետև մենք ուրիշ այլ ծրագրեր ունենք: Մենք չունենք թղթե տոմսեր, մարդիկ կարող են ներկայացման համար տոմս պատվիրել tomsarkgh.am կայքից կամ զանգահարել 060 276 : Եթե չգնեն տոմսեր, կարծում եմ՝ շատ բան կկորցնեն: Դիտել կարող են 12 տարեկանից սկսած: -Ի՞նչ արժեն տոմսերը: -Տարբեր գների են, 5000-ից 8000 դրամ, տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե: Ներկայացումը ցույց է տալիս մեր իրական դեմքը ու ամոթով թողնում նրան, ով այդպիսինն է: -Ձեզ մոտ ե՞րբ առաջացավ «Կատակամարտ»-ն ստեղծելու գաղափարը: -Վերնագիրը վերջում ենք հնարել: Որոշեցինք՝ ներկայացման մեջ էլ հենց այնպես է, որ ասենք՝ կատակներով մարտը վարեք, որովհետև ատելության խոսք պետք չէ հնչեցնել, հայհոյանք պետք չէ օգտագործել: Ամբողջ ձմեռվա ընթացքում իմ մեջ կուտակեցի ինչ-որ եղավ, ու ստեղծվեց այս ներկայացումը: Այնտեղ կան նաև ընտրություններից դրվագներ, որ ավարտվեց ամոթալի արդյունքներով: -Եվ վերջին հարցը, պարոն Սահակյան, ինչպիսի՞ն պիտի լինի իսկական հայը՝ ձեր աչքերով: -Պիտի լինի հայրենասեր, հայրենիքի համար ոչինչ չխնայող ու հայրենի հողն ուրիշին չնվիրող: Ես ունեմ հայի մասին իմ պատկերացումները, իսկ թե մարդիկ ուզում են կոնկրետ իմանան, թող գնեն տոմսերը, գան ու տեսնեն՝ ինչպիսին ՉՊԻՏԻ լինի հայը:Ավելին12:0318.04.22 -
Քաղաքական«Սպասեք, կտեսնեք». Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի` ակցիային միանալու մասին«Գործողությունների մանրամասների հստակ ծրագիրը առաջիկայում կներկայացվի: Այդ իմաստով մեր քաղաքացիներին կխնդրեմ փոքր ինչ համբերել: Սա այնպիսի ժամանակ է, որ մեր գործողությունները պետք է լինեն հստակ ծրագրավորված և համախմբված և մենք հենց այդպես էլ տրամադրված ենք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:Ավելին11:5418.04.22 -
ՀասարակականԿողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվելՏավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:Ավելին11:4718.04.22 -
ՀայաստանՔայլը ծայրահեղ է, բայց հուսահատ չէ. հացադուլ՝ ի պաշտպանություն Արցախի44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել:Ավելին11:3718.04.22 -
ՀասարակականՄի մատով թուրքին կվերացնեմ․ Ազատության հրապարակ եկած հեծանվորդ«Հեծանիվը գիտե՞ք ինչով է աշխատում, հայկական մուսկուլատուրայով ․ մի մատով թուրքրին կվերացնեմ» ,- այս մասին ասաց Ազատության հրապարակ եկած հեծանվորդը՝ հորդորելով Արթուր Վանեցյանին նստել ու պտտվել իր հեծանիվով։ «Նկարե՛ք, Վանեցյանը՝ իմ հեծանիվով ․ Ալեքսանդր Մակեդոնացին՝ ձիով , իսկ Վանեցյանը՝ իմ հեծանիվով», - ասաց նա՝ խոսքն ավարտելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ասմունքով ։Ավելին11:3118.04.22 -
ՔաղաքականՎախենում են, որ շարժումը թափ կհավաքի․ Արթուր ՎանեցյանԳիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով երեկվանից հայտարարել է նոր պայքարի մասին ու մի շարք քաղաքացիների հետ գիշերն անցկացրել է հրապարակում։ «Իրենց վախով պայմանավորված չեն թողել վրաններ տեղադրվեն։Իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ասաց Վանեցյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1d120b5a67c11eb61ac2b0460872020f © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին11:2718.04.22 -
ՔաղաքականԿարևորում եմ ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց պարոն Վանեցյանն իրականացնում է. ՎարդևանյանԴիմում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր այս իրավիճակում հիասթափվել, հուսահատվել են, դա այս իրավիճակում լուծում չէ։ Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած պայքարին։ «Հուսահատվելով, մարդկայնորեն նեղվելով՝ այս իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին», - ասաց Արամ Վարդևանյանը։ Պատգամավորը կարևորում է ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է։ «Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, ՀՀ-ի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը։Ավելին11:2218.04.22 -
Քաղաքական5165 շարժումն ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում5165 շարժումը ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում։ «Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը 5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով», - այս մասին հայտնել են շարժումից։ Գործողությունների մեկնարկը կտրվի ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով։Ավելին11:1818.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացիԱպրիլի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 1679 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի, մահացել է 1 մարդ: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է։ Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում։Ավելին11:1318.04.22 -
ՀայաստանԱլեքսանդր Ազարյանը ՔԿՀ-ում գտնվող Բորիս Բախշիյանին հրավիրել է ՀՀ դատավորների միության 25-ամյակինԴատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրել է նաև կալանքի մեջ գտնվող դատավոր Բորիս Բախշիյանին։ «Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։ Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։ Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն (հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…», - այս մասին գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։Ավելին11:1018.04.22 -
ՔաղաքականՄենք ծայրահեղական չենք, պարզապես երկրի վիճակն է ծայրահեղ. Պատերազմի մասնակիցներԱրցախի Ազգային ժողովի հայտարարությունը ազդակ դարձավ, որ մենք հասկանանա, որ պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե ֆեյսբուքով պայքարել: Այս մասին Ազատության հրապարակում ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցը, ով հացադուլ է հայտարարել: Ինչպես արդեն նշել էինք, պատերազմի երկու մասնակիցներ անժամկետ հացադուլ են սկսել և միացել Ազատության հրապարակում ակցիաներ իրականացնող մարդկանց: «Մենք ծայրահեղական չենք, պարզապես իրավիճակն է ծայրահեղ, մեր մտահոգությունը մեր սրենդի անհոգությունն է, մեր նպատակն է մեր սերնդի ներկայացուցիչները դուրս գան էդ անհոգության վիճակից»,-ասացին նրանք:Ավելին11:0718.04.22 -
ՀայաստանՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.68 դրամով, առավելագույնը՝ 5.45 դրամով, միջինը՝ 5.24 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6 դրամով, առավելագույնը՝ 6.81 դրամով, միջինը՝ 6.30 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 466 դրամ է, առավելագույնը՝ 471 դրամով, միջինը՝ 466.85 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 475 դրամով, առավելագույնը՝ 479, միջինը՝ 476.06։Ավելին10:5618.04.22 -
ԻրավականԳյուլագարակի ղեկավարի, նրա ընտանիքի անդամի և համայնքի ղեկավարի տեղակալի կողմից հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5մլն ՀՀ դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը: Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9.514.256 ՀՀ դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր 20.898.491 ՀՀ դրամ գումարը: Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաև՝ 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը: 2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբեռրյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու: 2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից: Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է 2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է Հ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով: 16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածով: Մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ: 1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:5118.04.22 -
ՀասարակականՆստացույցը նպատակ ունի, որպեսզի հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա. Արսեն ԲաբայանՆստացույցը նպատակ ունի, որպեսզի լայն հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Տեսնում ենք, որ հանրության մի զգալի մասը խորը չի վերլուծում իրավիճակը, և դա օբյեկտիվ է, ուստի անհրաժեշտություն ունենք քաղաքացիներին իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում», - ասաց Բաբայանը։ Նա նշեց, թե չի ուզում քննարկել նախկին բողոքի ակցիաներն արդյունք տվել են, թե ոչ։ «Վստահեցնում եմ, որ նախկինում կատարված բոլոր գործողությունները տվել են արդյունք, և այդ արդյունքների արձանագրումը մենք ունենալու ենք հենց այս գործողություններով, որ այս օրերին տեղի է ունենալու», - նշեց Արսեն Բաբայանը։Ավելին10:4718.04.22 -
ՀասարակականԴասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում․ Խաչիկ Գալստյան«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսդբուքյան իր էջում գրել է. «Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում։ Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով, եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։ Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։ Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով։ #Արի_հրապարակ_պայքարը_շարունակվում_է»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/449d8f88849c544b1a3c5dc37c855a77 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:3918.04.22 -
ԱռողջապահականՔովիդի 15 նոր դեպք է արձանագրվելԱպրլի 17-ի դրությամբ Կորոնավիրուսով վարակվծների թիվը 15 է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:Ավելին10:2918.04.22