Լրահոս

2022-04-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը հացադուլ անող պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի. Արսեն Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ: Ոստիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը: Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները: Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»,-նշել է նա:
    17:36
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    21 տարեկանից քաղաքացին կարող է զենք ձեռք բերել․ ՔՊ-ականի նախագծով՝ սահմանափակումը հանվում է
    Պաշտոնապես շրջանառության մեջ եմ դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը։ «Նախագծով՝ Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան: Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը: Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը: Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: Հստակեցվում են զենքի տեսակները: Սահմանվում են հրաձգարանների չափանիշները: Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։ Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։ Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։ Շնորհակալություն ուշադրության համար: Շարունակելի»,-գրել է Գաբրիելյանը։
    17:31
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վստահ եմ՝ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի․ քաղաքագետ
    Ուկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին, գրել է քաղքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
    17:28
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վստահ եմ՝ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի․ քաղաքագետ
    Ուկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին, գրել է քաղքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
    17:28
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մինչ Փաշինյանի ժամանելը անվտանգությունը ներխուժել է ծերանոցին հարակից տները․ «Hraparak.am»
    «Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շքախմբով Գյումրի էր այցելել, որի շրջանակներում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող աշխատանքներին: Նրան ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
    17:23
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու արարք է. Աղվան Վարդանյան
    «Երբեք ուշ չի պայքարելու համար։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։ «Այնպես որ, ուշացած չէ, ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը հնարավորինս մասնակցային դարձնելն է մեր քաղաքացիներին՝ ամեն մեկն իր թաղում, իր գյուղում, իր ընկերական շրջապատում, իր քաղաքական ուժի հետ։ Վստահ եմ, որ առաջիկայում ականտես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը շաբաթների հարց է։ Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, սկիզբ դրեց, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ կենտրոնների միջոցով։ Նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից։ Մի ժամանակ փողոցները լցված էին «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներով, որոնք Նիկոլ էին փառաբանում։ Առաջարկում եմ մեր քաղաքացիներին, նրանց, ովքեր հասկանում են, թե «նիկոլ» շաբլոնն ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տներում թափված «դուխով» գլխարկները, շապիկները, օղու շշերը, բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ և Հայաստանը մաքրենք այդ աղբից», – ասաց Աղվան Վարդանյանը։
    17:20
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատյանի՝ վայքեցուն դաժան ծեծի ենթարկած որդին ազատ արձակվեց
    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
    17:14
    18.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:
    16:34
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը. Արմեն Աշոտյան
    Նիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային Ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով: Սակայն, մի դրվագ այդ ելույթից դուրս մնաց հանրային ու քաղաքական օրակարգից։ Խոսքը վերաբերում է նրան, որ Նիկոլը փորձում էր արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի ներկայիս դեռևս ֆունկցիոնալ չգոյությունը, այդ թվում՝ հղումներ անելով գերտերությունների գեոպոլիտիկ պայքարի դրվագներին, դեռեւս 2011-ից Սիրիա և այլն, և այլն։ Իհարկե, նա խաբեց։ Խաբեց, որովհետեւ անգամ այդ ժամանակահատվածում, անկախ նրանից, որ Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում Արեւմուտքն ու Ռուսաստանն ունեին աշխարհաքաղաքական բախումներ, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում մշտապես կարողացել են պահպանել աշխատանքային միևնույն վեկտորը։ Դրա ամենավառ ապացույցը նա է, որ Կազանը (2011, հունիս) եղել է Սիրիայից հետո (2011, գարուն): Հավելեմ, որ Կազանից հետո էլ այդ տարիներին Մինսկի խմբի համանախագահների սինխրոն և փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ է, որ խումբը պահպանել է իր ո՛չ միայն գոյությունը, այլեւ՝ աշխատանքային ունակությունները, ակտիվություն ցուցաբերելով բանակցային գործընթացում, այդ թվում, ապրիլյան պատերազմից հետո, Նիկոլի կողմից Ալիեւին էժանով վաճառած, օրինակ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների տեսքով։ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք աշխատանքները շարունակվել են և մինչեւ 2018 թվականը և 2018-ից հետո նույնպես: Դրա ապացույցները՝ խմբի համանախագահների համատեղ հանդիպումներ, հայտարարություններ, առաջարկություններ և այլն: Հարց է ծագում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձում արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի ֆունկցիոնալ չգոյությունն այսօր. չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահների գոյությունը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ 1. Որովհետեւ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի էրոզիան նախևառաջ իր արտաքին քաղաքականության հետեւանքն է եւ ոչ թե գեոպոլիտիկ բախումների խնդիր: Ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր էր աշխատել Արեւմուտքի երկրների հետ, խնդրելով նրանց շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ այս ձեաչափում և հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլը շատ է սիրում ուռճեցնել իր ժողովրդավարական «ձեռքբերումները» Արեւմուտքի աչքերում ։ 2. Որովհետեւ նա վաղուց Հայաստանն ու Արցախյան հարցը հանել է գեոպոլիտիկ աճուրդի: Այդ աճուրդում մասնակցում են իրարամերժ գնորդներ եւ այս տեսակետից Նիկոլը շահագրգիռ է, որպեսզի ձևաչափը փլուզվի։ 3. Որովհետև կրկին “զարմանալի” զուգադիպությամբ Ալիևի և Նիկոլի վարած քաղաքականությունը Արցախի հարցում փաստացի համընկնում է: Ալիևըվաղուց է ձոնում ՄԽ համանախագահների ձևաչափի վախճանը, իսկ Նիկոլը փաստացի որ միայն ջանքներ չի գործադրում այն պահպանելու ուղղությամբ, այլև շտապում է Ադրբեջանի հետ գնալ գործաքրների՝ օգտվելով համանախագահների ինստիտուտի կաթվածահար վիճակից:
    16:31
    18.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Դասադուլի, հացադուլի կոչ պետք է անել, այլապես խունտան չի հեռանա». քաղաքացի
    Ազատության հրապարակը ժամ առ ժամ ավելի մարդաշատ է դառնում: Այնտեղ երեկվանից նստացույց-հավաք է հրավիրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ֆեյսբուքյան լայվով կոչ էր արել մարդկանց հավաքվել Ազատության հրապարակում ու տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխությամբ՝ չի կանխվել Արցախի ու Հայաստանի կորուստը:
    16:29
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
    Կրեմլը հայտնել Է Մոսկվայում Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունների օրակարգի մասին: Ռուսաստանի նախագահն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Երկրների ղեկավարները նաեւ ծրագրում են քննարկել ռազմավարական գործընկերության եւ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը:
    16:27
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավաճանությունը, շաղախված երիտասարդների արյամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին․ Շիրինյան
    Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք մտնում ենք թրքահպատակ իշխանության դեմ աննահանջ, վճռական, պատասխանատու և հաղթական պայքարի վերջնական փուլ։ Դավաճանությունը շաղախված մեր լուսավոր երիտասարդների արյամբ, անսահման ցինիզմով, լկտիութրամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին։ Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը՝ պատիվ արժանապատվություն ունեցող է ՀԱՅԸ, որն իրավունք ունի ապրելու, արարելու, գոյատևելու, թե՞ պետք է քարշ տա իր ողորմելի գոյությունը, որպես քոչվոր՝ առանց պետության, պետականության, ինքնության ու արժանապատվության։ Ինչ է հարկավոր՝ 1) Դուրս գալ փողոց ու առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի չհիմնավորված, չփաստարկված քննադատությունների, սրան-նրան սիրել, չսիրելու սուբյեկտիվ ընկալումների՝ լծվել Արցախի և Հայաստանի փրկության, Հայաստան աշխարհի հավերժության համար սուրբ գործին։ 2) Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր և ամենակարևորը անկոտրուն կամք ու վճռականություն՝ լինել փողոցում ու շարունակել պայքարը անընդհատ, շարունակական առանց տուն գնալու։ Ձեր ներկայությամբ նոր լիցք ու թափ պետք է հաղորդեք այսուհետ այլևս չընդհատվող հանրահավաքներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։ 3) Հանրահավաքներին ձեր՝ արժանապատիվ ՀԱՅԵՐԻ մասնակցությունն ու մարդաշատությունն է կանխորոշելու «ճակատամարտի» ելքը։ Ձեր ներկայությունն ու խոսքն է լինելու որոշիչը։ 4) Այսուհետ, ինչպես եղավ ապրիլի 5-ին, ընդդիմության ակցիաները, հանրահավաքները, երթերը՝ ապակուսակցական են, դրանց տերն ու հերոսը, դրանց մասնակցող ազգային արժեհամակարգի կրող՝ ՀԱՅԵՐՆ են։ 5) Դուրս արի և ընդդիմության հետ իրականացրու՝ «կոնկրետ գործողություններ» անվամբ քո պահանջը։ Իրագործիր, ամրապնդիր և տեր եղիր հաղթանակիդ։ 6) Քո մասնակցությամբ, մարդաշատությամբ, ընդամենը մի քանի օրվա մեջ՝ կապահովես պայքարի հաջող ընթացքը, զարգացումն ու կուլմինացիան։ Արդյունքում՝ քննչական մեկուսարանները կվխտան թրքահպատակ նիկոլականներով։ Հ.Գ. Սիրելի՛ հայրենակից, դու՛ և միայն դու՛ կարող ես կանգնեցնել Արցախի և Հայաստանի պետականության կորուստը։
    15:14
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև ինքն է մեղավոր մեր 5000 զոհի համար․ քաղաքացի
    Ապրիլի 14-ին համացանցը վրդովվեց լուրից, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր հերոսի դեմքը։ Նույն օրը ոստիկանությունը հայտնեց, որ «Ապրիլի 13-ին՝ ժամը 18:18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է՝ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է»: Այսօր մեր խմբագրություն էր այցելել արձանը պղծող քաղաքացին, որը հաճախ է այցելում «Հրապարակի» խմբագրություն եւ գրեթե մշտապես բողոքում է իրավապահների գործողություններից, որ իր դիմումներին ընթացք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցում, չեն պատժում քննիչներին եւ ոստիկաններին։ Այս անգամ եւս եկել էր բողոքելու ոստիկանների գործողություններից, որոնք «իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին, 3 օր պահել կապեզեում», իրեն ծեծի են ենթարկել Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները, և հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր եւ քրեական գործ չեն հարուցում։ Հետաքրքրվեցինք, թե ինչու են բերման ենթարկել։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը․ «Չեմ ուզում ասել»։ Իսկ երբ ասացինք, որ մինչեւ չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց. «Ես եմ վնասել Ազգալդյանի արձանը»։ Պարզվեց՝ 3 օր նրան պահել են մեկուսարանում, եւ միայն երեկ է դուրս եկել բաժնից։ Մեր հարցին, թե ինչու է գնացել նման քայլի, պատասխանեց․  «Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի։ Ինքն է մեղավոր 2020 թվականի մեր ունեցած 5000 զոհի համար։ Նա ազգի, հայրենիքի դավաճան ա եղել, դրա համար էլ սպանել են իրեն, գիտե՞ք ով է սպանել դրան՝ իրա ընկերները»։  Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Երևանի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, գործը գտնվում է նախաքննության շրջանում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a80c520c182132975869d5acb54550bf?fbclid=IwAR2yYmRXxgMz2vdcl_TZR0TXnGtEyC5Ue6YVcYywYSuqr03rgdBtvwhOg2o © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:08
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության. Վալերիյ Օսիպյան
    Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով եկել էր աջակցելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին։ «Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նախկին ոստիկանապետը։ Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։
    14:50
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում. Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի՞նչ եմ ես սպասում և ինչ չեմ սպասում ընդդիմադիր ուժերի ու գործիչների գործողություններից, և որն է լինելու իմ՝ որպես քաղաքացի, մասնակցությունը։ Նախ՝ չեմ սպասում արագ փոփոխությունների և հստակ «վերջնախաղի»։ Իհարկե, եթե իրադարձություններն արագ զարգանան և Նիկոլն արագ հեռացվի, որպես արդյունք՝ ստեղծվի քիչ թե շատ աշխատունակ ազգային համաձայնության կառավարություն, որն էլ միանգամից լծվի Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության գործին, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ Վրթանեսյան Կարենը և բոլորի գլուխները կտանեմ, թե. «Այ տեսեք, թե ինչ կարգի սխալվեցի այս հարցում»։ Երկրորդը՝ հասկանում եմ, որ ներկա գործընթացները (ինքնաբուխ բողոքի ցույցեր, հետո ապատիա և հուսահատություն, հետո կատաղություն, հետո նոր բողոքներ ևն) ԲՆԱԿԱՆ են, սրանք ճգնաժամում հայտնված ազգային ինքնության դրսևորումներ են։ Շատերդ չեն հավատա, բայց հիմա մեր աչքի առաջ ազգաստեղծման նորմալ գործընթացներ են ծավալվում (այո, մեր հինավուրց ազգը անընդհատ, այսպես ասած, վերածնվում է, վերակերտվում. սա նորմալ երևույթ է բոլոր ազգերի համար)։ Մեր ինքնությունը այլ էր մինչև 44-օրյա պատերազմը, պարտությունից հետո՝ որոշակիորեն այլ։ Հիմա բոլորովս նոր խորհրդանիշներ ենք փնտրում, որոնց շուրջ համախմբումը կօգնի հաղթահարել ինքնության ներկա ճգնաժամը։ Բնականաբար, #հակաՀայաստան-ը ամեն կերպ փորձելու է դրան խանգարել։ Դուխաթափ, կոտրած կամքով, ապատիայի և փոխադարձ ատելության մեջ խեղդված հայեր են պետք ազգի թշնամիներին՝ ներառյալ Նիկոլի թուրքահպատակ ոհմակին։ Երրորդը՝ հարց է առաջանում, իսկ ո՞րն է այսօրվա գործողություններին մասնակցելու իմաստը։ Ես գնալու եմ Օպերայի բակ ոչ թե այս կամ այն գործչին միանալու, ոչ էլ անմիջապես արդյունքների ակնկալիքներով, այլ ազգավերկերտման գործընթացներին մասնակցելու համար։ Ավելի կոնկրետ. լսելու, խոսելու, ազգայնականների մեր խմբի գաղափարները մարդկանց փոխանցելու և իրենց մտքերը «գողանալու» համար։ Նոր մարդկանց ճանաչելու, ոտքի վրա ձևակերպվող բանաձևերը գրանցելու, հղկելու, այդ գաղափարների շուրջ նորանոր մարդկանց հետ համախմբվելու։ Գրածս գուցե շատ վերացական թվա, բայց, բարեկամնե՛ր, առանց այս դժվար փուլն անցնելու, մենք առաջ չենք շարժվելու։ Առանց այս փուլի ազգային ուժերը չեն կարողանալու ստեղծեն ու հղկեն հստակ ասելիք՝ նարատիվներ, չեն կարողանալու դրանցով վարակեն այլոց, ինչը համազգային մոբիլիզացիայի պարտադիր պայման է։ Ասածս չի նշանակում, որ ես ինձ կողմնակի դիտորդ եմ պատկերացնում, և չեմ պատրաստվում ինչ-որ ակտիվ գործողությունների մասնակցել (այն մակաբույծ մտավորականների պես, որոնք տասնամյակներով վայելել են ազգի ռեսուրսները, իսկ հիմա ազգի համար դժվարին պահին իրենց դասալքությունը փորձում են քողարկել. «Իմ գործը կարդալ-գրելն է, իսկ ձերը՝ խրամատ պահելը» տիպի դեմգոգիկ արդարացումներով), ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, խփոցիների մեջ, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում։ Այսօրվա ռացիոնալ ազգայնականը պետք է լինի ցույցերին, մասնակցի զանազան գործողությունների՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիադաշտում, թե՛ այլուր։ Մենք բոլորս՝ նախկին «նորմալ կյանքի» իներցիայով, մեր պատմության այս փուլը դիտարկում ենք որպես սև, աղետալի շրջան։ Եթե նորմալի պատրանքը մի կողմ դնենք, կհասկանանք. մենք Հայաստանի վերակերտման որոշիչ մի փուլում ենք և բոլորս վկա ու նաև մասնակից ենք պատմական կարևորագույն գործընթացների։ Որպեսզի այդ փուլը պատվով անցնենք, պետք է սկսենք փոխադարձ վստահություն կառուցելուց։ Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։ Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։ Չլինի գործողություն → հակաՀայաստանը շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։ #ռացիոնալԱզգայնականություն»։
    14:47
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր․ Մամիջանյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրել է.
    12:51
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը պարզաբանում է տարածել պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր այցելելու պատճառով օգտատերերին արգելափակելու լուրերի մասին
    ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ ոստիկանության անունից տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ։ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է․«Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ՝ իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն՝ ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։ Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»։
    12:49
    18.04.22
    Ավելին