Լրահոս

2022-05-06
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականներից որոշների հանդեպ կոմպրոմատներ կան, ընդ որում, անձնական բնույթի․ Արսեն Ջուլֆալակյան
    ՔՊ-ականների վարքագիծը որոշ դրվագներում օբյեկտիվ է, որոշ դրվագներում՝ անհասկանալի։ Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասել է Սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ «Եղել են պատգամավորներ՝ անուններ չնշեմ և նրանք մեկ-երկուսը չեն, ովքեր հենց իմ ներկայությամբ ողջունել են իմ քայլը, երբ ասել եմ՝ այս քաղաքական ուժը սխալ ուղղությամբ է գնում (խոսքը 2020 թվականի սեպտեմբերի 10-ի մասին է) և առնվազն ԿԳՄՍ ոլորտում կործանում են ամեն ինչ, ողջունել են և հետո էլ շատ ավելի կոպիտ, որոշները նաև հայհոյանքով արտահայտվել են քաղաքական թիմի և քաղաքական լիդերի՝ վարչապետի մասին, անունը չեմ տալիս որովհետև տհաճ է․․․ Հետագայում նոյեմբերի 10-ից հետո այդ մարդկանց թիվը շատացել է։ Ես սա գիտեմ, որովհետև կային մարդիկ, որոնց հետ մինչև նոյեմբերի 10-ը շատ լավ հարաբերությունների մեջ էի, քանի որ այլ կարծիքի էի և ակնկալում էի, որ պետք է պայքարեն, մանդատ դնեն և այլն․․․ ցավոք քչերը եղան, ընդամենը հինգը եղան, 88-ից 5-ը շատ վատ թիվ է․․․»,- ասել է Ջուլֆալակյանը։ Նրա խոսքով, ՔՊ-ականներից որոշների հանդեպ կոմպրոմատներ կան, ընդ որում անձնական բնույթի․ «Պատկերացրեք մի քաղաքական թիմ, որի կոմպրոմատները անձնական են, սա զզվանք արտահայտող է, սա կցանկանամ լսեն նաև ՔՊ-ական մյուս երկրորդ կամ երրորդ էշելոնի անդամները, որպեսզի իմանան ինչպես կարող են նրանց հետ վարվել»։ Նախկին պատգամավորը որոշ ՔՊ-ականների պահվածքի պատճառը համարում է օբյեկտիվ, մասնավորապես ոչնչից պատգամավորից պաշտոն ունենալը․ «Պատկերացրեք մարդ, որը կյանքում ոչ մի նվաճում չի ունեցել, ոչ մի բանով աչքի չի ընկել լավագույն նվաճումը միգուցե եղել է ինչ-որ քպականի օգնական կամ խորհրդական լինելը և միանգամից հայտվում ես ԱԺ-ում որպես պատգամավոր՝ կարգավիճակ, պարգևավճար հնարավորություններ և այլն․․․ մարդկանց գիտակցումը մթագնել է, չեն հասկանում, թե այդ փողով ինչ խաղի մեջ են մտել, արժե փողով էսպիսի կեղտոտ խաղերի մեջ մտնել»։ Վերոնշյալից զատ Ջուլֆալակյանը առանձնացրել է ՔՊ-ականների երրորդ էշելոնին՝ ոչ հայտնի ՔՊ-ականներին․ «Անհասկանալի է՝ ձեր մոտիվը որն է, ի՞նչ են ակնկալում։ Ենթադրենք ձեր պատկերացմամբ այս իշխանությունը մեկ-երկու տարի լինելու է, հետո, գնալու է մի օր, այս բոլոր այլանդակություները բացվելու են, լինելու է դատ, դուք մնալու եք այս պատասխանատվության տակ՝ չունենալով ոչ մի իրական պատասխանատվություն, դուք մեղք չուենք, դուք պրոցեսներից տեղյակ չեք։ Նույնիսկ ամենաբարձր պաշտոն ունեցող ՔՊ-ականները բազմաթիվ պրոցեսներից զրո ինֆորմացիա ունեն։ Վստահեցնում եմ՝ երբ հպարտ նստում են եթերներում սկսում խոսել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, նրանք տեղյակ չեն բացարձակ, նրանց սուտ ինֆորմացիա են տալիս, որովհետև նրանց կարծիքը այնտեղ հաշվի առնող չկա։ Դուք հիմա ձեզ դարձնում եք մեղավոր մի պրոցեսին, որից ինֆորմացված չեք, հատկապես երկրորդ-երրրոդ էշոլոնի ՔՊ-ականներ, ո՞ւր եք միանում էդ ազգադավ գործընթացին»։
    12:20
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից չորս ուղղություններով երթեր է մեկնարկում
    Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից չորս ուղղություններով երթեր է մեկնարկում
    12:12
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կա փակ օրակարգ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում. Վարուժան Գեղամյան
    Մայիսի 3-ին տեղի ունեցավ Թուրքիայի հատուկ բանագնաց Ս. Քըլըչի և ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ներկայացուցիչ Ռուբինյանի հերթական՝ երրորդ հանդիպումը Վիեննայում։ Հանդիպումից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, այլ միայն վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը «առանց նախապայմանների» հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ Եթե իսկապես այդ հանդիպումները այլ՝ գաղտնի օրակարգ չունենային, այլ միայն կոչված լինեին կողմերի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ապա դա կարվեր ժամանակակից աշխարհում ամենատարածված ձևով՝ երկու երկրները փոխանակվում են համապատասխան նոտաներով և վերջ։ Ավելին՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիան է, որ չի հաստատում հարաբերություններ ու դնում նախապայմաններ՝ փակ պահելով սահմանը, առավել ևս բանակցելու որևէ այլ խնդիր չկար հայկական կողմի համար։ Սակայն ակնհայտ է, որ կա այլ՝ փակ օրակարգ թուրքական նախապայմաններով, որի մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչինչ չի հայտնում, և, որպես կանոն, մենք իմանում ենք գործընթացի միայն որոշ մանրամասներ թուրքական մեդիայի կամ թուրք պաշտոնյաների հայտարարությունների շնորհիվ (վերջին նմանատիպ օրինակը Չավուշօղլուի կողմից ՀՀ-Թուրքիայի սահմանների վերասահմանազատման «անակնկալն» էր)։ Միաժամանակ կարելի է պնդել նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ համաձայնություն կկնքվի միայն այն ժամանակ, երբ որևէ պայմանագիր/համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս երկու գործընթացները կապված են միմյանց՝ խիստ որոշակի հերթականությամբ. սկզբից Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ «համաձայնվի»՝ զիջելով Արցախն ու նոր նվաճված տարածքները ՀՀ-ում, ապա որպես «նվեր» Թուրքիան ՀՀ հետ կհաստատի դիվհարաբերություններ ու սիմվոլիկ կերպով կբացի որևէ անցակետ։ Իսկա դրանից հետո կդրվեն նոր նախապայմաններ։ Այդ թվում հենց այս թուրքական նախապայմանների կատարման դեմ են դիմադրում փողոցներում ու հրապարակներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայաստան-Թուրքիա գործընթացի քողի տակ պատրաստվող երկրորդ կապիտուլիացիայի մասին մի փոքր ավելի մանրամասն խոսել եմ Ռադիո Սպուտնիկի հետ հարցազրույցում (հղումը մեկնաբանություններում)։
    12:02
    06.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 06.05.22
    11:51
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը Chevrolet-ով բախվել է էլեկտրասյանը, նրան, կնոջն ու անչափահաս երեխային տեղափոխել են հիվանդանոց
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։
    11:40
    06.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ռուսաստանի դեմ
    Արևմուտքը նոր պատժամիջոցներ է ուզում կիրառել Ռուսաստանի դեմ: Ռուսական նավթից հրաժարվելու հարցն արդեն քննարկվում է Եվրոպայի խորհրդարանում:
    11:34
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիները գոհ են հայ ոստիկանների վերջին օրերի աշխատանքից
    Ադրբեջանական մամուլն անդրադառնում է Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձություններին: Ակնհայտորեն, ադրբեջանցիներին մտահոգում է, թե մեր երկրում ինչ է կատարվում, եւ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգն էլ անհանգստացնում է նրանց: Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով վերջին զարգացումներին, գրել է. «Հայաստանում ռեւանշիստների կողմից սանձազերծված փողոցային շարժումը, նպատակ ունենալով տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ դրա կազմակերպիչների՝ արդեն երրորդ օրն է, ինչ «վճռական փուլում է»։ «Վճռորոշ փուլը», ինչպես պատկերացրել են ընդդիմադիրները, ենթադրում է հանրահավաքներ Երեւանի կենտրոնական հրապարակներում՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը գլխավոր մայրուղիներով եւ երթերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Բողոքի հիմնական ուժը դաշնակցականներն են, ինչպես նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Նրանց հայտարարած նպատակը վարչապետ Փաշինյանին տապալելն է՝ «Հայաստանն ու Ղարաբաղը փրկելու համար»։ Այսօր գլխավորն Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների ձախողումն է։ Դե, առավելագույն ծրագիրն իշխանության զավթումն է: «Հայաստանն ու Ղարաբաղը փրկելու» մասին հայկական նոր թոհուբոհի կազմակերպիչների բոլոր ամպագոռգոռ խոսքերի հետեւում հստակ երեւում է մեկ բան՝ իշխանություն եւ վրեժխնդրություն։ Նրանց դուր չի գալիս Ղարաբաղի հարցում «նշաձողն իջեցնելու»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի որոշումը։ Նրանք դեռ փայփայում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում «ազատ Արցախի» երազանքները։ Եվ սա, ինչ էլ ասեն ամենատարբեր հայ նախկինները, Հայաստանի համար լավագույն դեպքում նշանակում է նոր ստատուս քվո, իսկ վատագույն դեպքում՝ նոր պատերազմ»։  Ադրբեջանական մամուլը բազմիցս է հանդես եկել «Հայաստանի օրինական ղեկավար» Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ: Իսկ երեկվա հրապարակումներից մեկում արդեն գոհունակություն են հայտնում հայաստանյան ոստիկանների աշխատանքից. «Պետք է ասեմ, որ օրենքի եւ կարգի ուժերն անշեղորեն հսկում են օրինական իշխանություններին, ամեն ինչ անելով՝ դադարեցնելու ցուցարարների նախաձեռնած անկարգությունները։ Ոստիկանների կողմից ընդդիմության կողմն անցնելու դեպքեր չեն գրանցվել, ավելին՝ ոստիկանների գործողությունները գնալով ավելի ու ավելի են կոշտանում։ Ամեն դեպքում, բերման ենթարկված ցուցարարների թիվն ամեն ժամ ավելանում է»։ Ադրբեջանական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաեւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն բերման ենթարկելու հանգամանքը․ «Մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ հայ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության ակցիա են անցկացրել՝ փակելով Մյասնիկյան պողոտան»։ «Մի քանի րոպե անց կարմիր բերետավորները եկան եւ առանց որեւէ նախազգուշացման, գետնին տապալելով, ասֆալտի վրա քարշ տալով՝ ցուցարարներին նետեցին ոստիկանական մեքենաների մեջ։ Իգոր Խաչատուրովը նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք»:  ՀԳ․ Այսպես եթե շարունակվի, ՀՀ ոստիկանները պարգեւավճարներ կստանան նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից… Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/97b6b92cb6221326b163d40f2ad08fd8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    11:21
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում Նիկոլի հրամանով․ Թերեզա Մխիթարյան
    Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում նիկոլի հրամանով․ Թերեզա Մխիթարյան
    11:10
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է․ Իշխան Սաղաթելյան
    «Հայկական ժողովրդավարության» դեմքը միջազգային մամուլի էջերում է Այս օրերին աշխարհի առաջատար մամուլն ակտիվ լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ РИА Новости, The Guardian, BBC, Sputnik, Al Jazeera, РБК, АиФ, Reuters, France 24, Euronews, ABC News և բազում այլ լրատվականներ ու պարբերականներ գրում են այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է Արցախը Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների օրակարգին։ Նրանք տեսնում են մեր արդար պահանջը և տարածում այն աշխարհով մեկ՝ ցույց տալով, որ մեր ժողովուրդը չի համակերպվել պարտությանը, չի համակերպվել դավաճանությանը և կրկին պայքարում է արժանապատիվ ապրելու իր իրավունքի համար։ Միջազգային մամուլը նաև տեսնում է, թե ինչպես է իրեն ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած Նիկոլը պայքարում ժողովրդի կամքի դեմ։ Թե ինչպես է նա ուժ կիրառում խաղաղ ցուցարարների դեմ և թե ինչպես է փորձում պահել իր իշխանությունը։ Ամեն ինչ տեսանելի է և ամեն ինչ արձանագրվում է։
    11:01
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին: Քանի որ ոչ միայն վարչապետը, այլեւ նրա թիմակիցները նախկինում արած հայտարարություններից հետ կանգնելու ու «դա չենք նկատի ունեցել» ասելու բնավորություն ունեն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա խոսքը որպես աքսիոմ ընդունողների համար մանրակրկիտ բացատրենք՝ «փակված է»-ի ու «փակում ենք»-ի լեզվաբանական տարբերությունը: Առաջինի դեպքում «փակված» հարակատար դերբայը ստորոգյալի մի մասն է՝ ստորոգելին: Օժանդակ բայի հետ ստորոգյալ դառնալով՝ ցույց է տալիս կատարված եւ ավարտված գործողություն, ժամանակը՝ անցյալ: «Փակում ենք»-ը նույնպես նախադասության ստորոգյալն է, նրա ժամանակը, սակայն, անկատար ներկան է, այսինքն՝ գործընթացը դեռեւս չի ավարտվել, խոսքին զուգահեռ այն իրագործվում է: 80-ականների զենքի էջը փակելու տրամաբանության մեջ էին տեղավորվում, ըստ երեւույթին, Փաշինյանի մեկ այլ՝ «Սու-30»-ների մասին հայտարարությունները: «Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈւ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- 2019-ի դեկտեմբերի 27-ին հպարտորեն հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: 44-օրյա պատերազմից հետո, սակայն, պարզվեց, որ գերժամանակակից ՍՈւ-երն առանց հրթիռի են եղել. «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, եւ, այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել»: 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման ու զինված ուժերի վերազինման աշխատանքների մասին լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարությունն առ այսօր որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, ու այդպես էլ բաց է մնում, թե, ի վերջո, «ամոթալի» այդ էջն օրվա իշխանությունները դեռ բացում-փակում են, թե բավարարվում են, օրինակ, զինվորին ելակ տալը որպես չլսված ձեռքբերում ներկայացնելով:
    10:53
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միսիսիպին դարձել է ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
    Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, այս մասին տեղեկացնում է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։ «Ապրի ՀՅԴ-ն», - գրել է Սարգսյանը։ Այս պահից՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է բոլոր 50 նահանգների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատների և ԱՄՆ նախագահի կողմից:
    10:44
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բոլոր ճանապարհները բաց են․ ոստիկանություն
    Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են:
    10:39
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանին սահմանին ապրող ժողովրդի վիճակը չի հետաքրքրում․ Սեյրան Օհանյան
    «Հրապարակ»-ը գրում է․ Հ1 տեղափոխված «Կենտրոնի» Պետրոսը «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրավիրել է եթեր` քննարկման։ «Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ-դիմաց եւ քաղաքակիրթ բանավիճել։ Կուզե՞ք՝ ուղիղ եթեր։ Սպասում եմ արձագանքներին»,- գրել էր Պետրոս Ղազարյանը։ Առաջին արձագանքը եղավ Հայկ Կոնջորյանից։ «Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց եւ հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի եւ Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը եւ չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- ֆեյսբուքյան իր էջում մեծամտաբար գրել էր Կոնջորյանը՝ անգամ չգիտակցելով, որ կալիբրների մեծ տարբերություն կա։ Չուշացավ նաեւ Սեյրան Օհանյանի արձագանքը։ ««Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետեւ ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։ Այնուհետեւ մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային եւ բանավեճի հրավերը մերժելուն, ասաց․ «Նախ ասեմ, որ հերթական անգամ ազնիվ չեն հրավիրում այդ բանավեճին, որովհետեւ մեկ բան Պետրոս Ղազարյանը գրում է, բայց դրան զուգահեռ նաեւ իր աշխատակիցը՝ Կարեն անունով, զանգում է, ասում է՝ պարոն Օհանյան, էսպիսի բան ենք մտածում՝ տարբեր հարցերով, կգա՞ք, թե՞ չեք գա։ Դրա վերաբերյալ ես ասել եմ, որ ակնհայտ է, որ մենք բանավիճելու որեւիցե ֆորմատ չունենք այսօրվա իշխանությունների հետ, առավել եւս՝ Կոնջորյանի հետ։ Այն մարդը, որը չի ծառայել եւ անընդհատ քաղաքական ինչ-որ դաշտեր է փոխել, քննարկելու ինչ-որ բան չունենք»։ Այսինքն՝ Ձեր պատվից վե՞ր է գեներալի դիրքերից բանավիճել մի մարդու հետ, որն անգամ բանակում չի ծառայել։ Օհանյանն ասաց․ «Չէ, պատվից վեր չէ քննարկումներին մասնակցելը, պարզապես ամեն ինչ ասված է, մանավանդ, երբ որ հարցը վերաբերում է անվտանգությանն ու պաշտպանությանը»։ Ապա Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյան անունով ՔՊ-ականի այն քննադատություններին, թե պետք է միտինգներին մասնակցող երիտասարդների տվյալները հավաքագրել ու փոխանցել ՊՆ-ին, որ տանեն բանակ՝ հարստացնելու մոբռեսուրսը՝ պաշտպանելու մեր սահմանները։ Սեյրան Օհանյանն Անդրանիկ Քոչարյանին ու մյուսներին հիշեցրեց, որ հավաքագրումը զորահավաքային պլանի մաս է կազմում, եւ դրա կատարողը պետությունն է, պաշտպանության նախարարությունն է, հավաքագրումն ընտրովի չի լինում։ «Հավաքագրումը կամ զորահավաքային մոբիլիզացիոն խնդիրներն իրականացվում են զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն, եւ դրա համաձայն, բաշխում է իրականացվում՝ ըստ ստորաբաժանումների։ Եվ կարող է էնտեղ լինել ե՛ւ իշխանության ներկայացուցիչը, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչը։ Ոչ ոք չի խանգարել, որ պետությունը զբաղվի իր մոբիլիզացիոն ծրագրերով։ Երբ ասում են՝ հավաքագրենք ընդդիմության երիտասարդներին, սա խոսում է քաղաքական հետապնդման մասին, որը որ անընդունելի է։ Քաղաքական մաս է իր մեջ պարունակում նաեւ այն, երբ որ պատերազմի ժամանակ այդ նույն մոբիլիզացիոն խնդիրները չեն իրականացվել, եւ քաղաքական իշխանությունը՝ նույն Ազգային ժողովը՝ իր համապատասխան պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովով, պետք է ամեն ինչ անեին մոբիլիզացիոն խնդիրներն իրականացնելու եւ բանակը համալրելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը չգիտի՞ այդքանը, որ նման հայտարարություններ է անում, Օհանյանն ասաց․ «Իհարկե, գիտի։ Պարզապես Անդրանիկ Քոչարյանը քաղաքական խառնակչությամբ է զբաղվում։ Ինքն ավելի շատ թող զբաղվի նրանով, թե իրենց խմբակցությունում, ՔՊ կուսակցությունում եւ մնացած վայրերում մոբիլիզացիա անո՞ւմ են, տանո՞ւմ են մեր սահմանները պաշտպանելու։ Ինչո՞ւ ինքը՝ որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, չի առաջարկում կամ չի վերահսկել պատերազմը կանգնելուց հետո, որ մոբիլիզացիան անեն եւ սահմանների պաշտպանությունը կազմակերպեն։ Եվ ավելի լավ է, որ այս ոստիկանները, որոնք բիրտ ուժ են կիրառում, թող այդ ոստիկանները գնան եւ սահմանները պահեն»։ Օհանյանը նաեւ ավելացրեց, որ կառավարության ղեկավարի աթոռին կառչած անձնավորությունը մինչեւ հիմա էլ ընդդիմություն է պետական կառավարմանն ու երկրի անվտանգությանը․ «Որովհետեւ ինքը ժողովրդին ասում է՝ իմ համար միեւնույն է, թե ձեր վիճակն ինչպիսին է սահմաններում, սահմանային գյուղերում ադրբեջանցին ինչ ուզի՝ կանի, սահմանային կետ կդնի եւ այլն, իմ համար կարեւոր է, որ էդ հաստավիզ, բիրտ ուժ կիրառող ոստիկանությունն այստեղ ուռճացնենք, եւ ես իմ իշխանությունը, իմ աթոռը պահեմ»։ Իսկ ոստիկանական զորքերը, տեսնելով, թե ինչպես իրենց ծառայակից ընկերները պատերազմի ժամանակ գնացին Շուշին պաշտպանելու ու դեռ գործողության մեջ չմտած՝ զոհ դարձան, նորից կգնա՞ն հայրենիքը պաշտպանելու, երբ գիտեն՝ իրենց հետ էլ կարող են այդպես անփույթ վարվել։ «Գիտե՞ք, ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ մնացած բոլոր ուժային կառույցների բավականին մեծ քանակությամբ ներկայացուցիչներ, լինելով սահմանին պատերազմի ժամանակ, խուսափել են իրենց մարտական խնդիրները կատարելուց։ Եվ այդ ժամանակ դեռեւս իմ մարտական շատ-շատ ընկերներ, վիրավորված ընկերներ ասում էին՝ տեսեք, թե սրանք հետո ինչ են անելու մեր գլխին Երեւանի կենտրոնում»,- ի պատասխան՝ ասաց Սեյրան Օհանյանը։
    10:32
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահն արձագանքել է ընդդիմության պայքարին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»:
    10:22
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է էլեկտրասյանը, նրա դին դուրս են բերել փրկարարները
    Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։
    10:11
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին
    Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ զոհեր ու տուժածներ, բարեբախտաբար, չկան։ «Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան», - գրել է նա՝ կից հրապարակելով միջադեպի լուսանկարները։ Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Հայրապետյանը գրառում էր արել՝ հայտնելով, որ ադրբեջանական ավտոշարասյունը Հաթերք տանող ճանապարհին դիտավորյալ այնպես է արել, որ հայկական ավտոմեքենան գլորվել է ձորը։ «Էսօր ես ու Անուշը խելոք մեր համար գնում էինք Հաթերք, որ մաքսիմում շատ ուսանող Թումոում ուսման հնարավորություն ունենա: Ու վդրուգ, ոչ էս կողմ ոչ էն կողմ էն ոչխարների հոտից մեկը տենց ակուռատնի շպրտեց մեզ ձորը, ու եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ», - գրել է նա՝ շեշտելով, որ ադրբեջանցիները բախվել են իրենց մեքենային ու չեն կանգնել՝ հրելով ու ձորակը գցելով մեքենան։
    10:05
    06.05.22
    Ավելին
2022-05-05
  • Հասարակական
    Համբիկ Սասունյանը բերման է ենթարկվել՝ «պարզապես հարց տալու համար». թուրքական մամուլը ցնծում է
    Այսօր բերման ենթարկվածների մեջ է եղել նաև հայ վրիժառու Համբիկ Սասունյանը: Նա 40 տարի առաջ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանից է վերժ լուծել, ամերիկյան բանտից ազատ էր արձակվել անցած տարի ու վերադարձել Հայաստան:
    23:00
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
    Երբեմն նկատում եմ, որ գրում են «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»: Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրեցինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար: Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ: Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք) Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք)) Հայրենասիրական երգի ոգին դեռ մանկուց է իմ մեջ ԱՐՄԱՏԱՑԱԾ, ու այդ երգերի մեծ մասը ինքս եմ գրել: Գրել եմ սրտով և մտքով: Գրել եմ այն ժամանակ, երբ ոչ հեղափոխություններ կային, ոչ էլ ընտանիքս էր քաղաքականության մեջ: Դա ես եմ, իմ հայացքներն են, որը միշտ եմ ներկայացրել թե´ երգերիս, թե´ ստեղծածս զարդերի, թե´ ընդհանրապես բոլոր քայլերիս մեջ: Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ: Այնպես որ ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին` ոչ, միշտ ինքս եմ որոշել ինչ անել ու շարունակելու եմ որոշումներս ինքս կայացնել: Ու հիմա էլ, երբ «խորհուրդ տվողների» ձևավորած երկրում պատերազմ է լինում, իմ հայրենակիցների հետ իմ ամուսինն էլ է գնում ու իմ ընկերներն են գնում: Ու ես, որպես դժոխքի միջով անցած այս երկրի քաղաքացի, իմ ձայնը բարձրացնելու լիարժեք իրավունք ունեմ: Ես ունեմ գաղափարներ, որոնց մասին միշտ եմ խոսել ու ունեմ մեծ բանակ գաղափարակիցների, ում հետ ու ում համար դա անում ու անելու եմ այնպես ու այնքան, որքան ճիշտ գտնեմ:
    22:51
    05.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության ակցիաներ, քաշքշոց ոստիկանների հետ, բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ
    Այսօր ոստիկանները Մյասնիկյան պողոտայում մեքենաներից արագ իջնելով վազքով մոտեցել են փողոց փակած ակտիվիստներին՝ գետնին տապալելով բերման ենթրակել նրանց:
    22:45
    05.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Երևանը Բաքվին բանակցություն է առաջարկում «5+6 կետերի» շուրջ. ի՞նչ են խոսել Գրիգորյանն ու Հաջիևը
    Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև անկլավների փոխանակում տեղի չի ունենա: Ընդդիմությունն անհանգստություն ունի, որ հայ-ադրբեջանական հնարավոր փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանին կզիջվեն հայկական տարածքներ, որոնք Բաքուն իրենն է համարում:
    22:15
    05.05.22
    Ավելին