Լրահոս
2022-05-05
-
ՀասարակականՍտացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից անկախ սկսեց զբաղվել ինձանով. Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երեւան ՔԿՀ-ում, գրավոր պատասխանել է NEWS.am-ի կողմից ուղղված մի քանի հարցերին։ Պարոն Տոնոյան, ըստ էության, Ձեր վերաբերյալ քրեական գործով գրեթե բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր են լուծում իրավապահները՝ Ձեզ կալանքի տակ պահելով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրված նախկին եւ գործող 7 պաշտոնյայի, որոնցից երեքը շարունակում են մնալ կալանքի տակ: Իմ կարծիքով, իրավապահ համակարգը ձեռնպահ է մնում հենց 44-օրյա ռազմական գործողությունների տարելիցի ժամանակահատվածում կատարված ձերբակալումների ժամանակ իր կողմից արված աղմկահարույց հայտարարությունների (ընդ որում՝ դրանք բանսարկու եւ ոլորտային գիտելիքների թերության հիման վրա կառուցված հայտարարություններ էին) պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ կենթարկվի իշխանության պատուհասմանը: Այդ մտավախությունն ունի նաեւ դատարանը, որը շարունակում է նույն գործելաոճը՝ շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որեւէ դատական նիստ անցկացնելուց՝ քաջ գիտակցելով, որ սկսվող դատաքննությամբ բացահայտվելու են կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու, ինչպես նաեւ նրանց մեղսագրվող արարքում արդարացնելու ակնհայտ հիմքեր: Նշվածով պայմանավորված՝ քայլեր ենք ձեռնարկում իրավունքներիս պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Դիտարկումներ կան, որ Ձեզ կալանքի տակ պահելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ձեր հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ն են եղել։ Վարչապետի հետ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտոնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի հարաբերություններ: Պատերազմից հետո եղած հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չեմ կարող, բայց եւ այնպես ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել: Ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից, ցանկություններից եւ վարքից անկախ սկսեց զբաղվել ինձանով: Ինչո՞ւ հրաժարական տվեցիք։ Արդյո՞ք ձեր նկատմամբ ճնշումներ եղել են։ Ես հրաժարական չեմ տվել եւ իմ պաշտոնանկության օրը հայտարարել եմ. «Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»: Այժմ էլ ասվածին ավելացնելու այլ բան չունեմ: 44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Փաշինյանը հերքում է Գասպարյանի այս պնդումը։ Դուք՝ որպես Պաշտպանության նախարար, որը ներկա է եղել այդ նիստին, լսե՞լ եք Օնիկ Գասպարյանի այդ զեկույցը։ Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից:Ավելին22:1205.05.22 -
ՔաղաքականՖեյքերի ֆաբրիկա կամ քարոզչական զինանոց. ճշմարտության և կեղծիքի «բախումները»Փողոցային պայքարը լռեցնելու համար իշխանությունն օգտագործում է քարոզչական ամբողջ զինանոցը: Ըստ փորձագետների, ֆեյքերի ֆաբրիկան նորից ակտիվ գործի է անցել:Ավելին22:0005.05.22 -
ՔաղաքականՓաշինյանի իշխանության «վախի ծափերը»ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ականների՝ 5 րոպե անընդմեջ ծափահարելու պատճառները քաղտեխնոլոգներն առաջարկում են փնտրել քաղաքական հոգեբանության գրականության էջերում: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Հայլուրի» հետ զրույցում բացատրել է, որ ծափերը փոխարինել են վախից առաջացած գոռոցներին:Ավելին21:4505.05.22 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանը թոռնուհու՝ Բելլա Քոչարյանի հետ մասնակցել է քայլերթինՌոբերտ Քոչարյանն իր թոռնուհի Բելլա Քոչարյանի հետ մասնակցել են քայլերթին։ ․ ․Ավելին21:3105.05.22 -
ՀայաստանՖրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվելՖրանսիայի հրապարակից սրտի կանգով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին առավոտյան երթի է գնացել, սակայան վատ է զգացել ու վերադարձել հրապարակ: Ըստ ականատեսների, շտապ օգնության մեքենան ուշ է եկել: Քաղաքապետարանը պնդում է՝ կանչից 7 րոպե անց բուժօգնությունն արդեն Ֆրանսիայի հրապարակում է եղել:Ավելին21:3005.05.22 -
Հասարակական«Հանուն ինչի՞ եք հանցագործ դառնում». ընդդիմությունը ոստիկաններին հորդորում է մտածելՍաղաթելյանի խոսքով պետական ապարատը շանտաժի միջոցով փորձում է մարդկանց հետ պահել ընդդիմության հավաքներին մասնակցելուց: Նա տեղեկություն ունի, որ գործարարներին են անգամ փորձում ճնշել:Ավելին21:1505.05.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով քաղաքացիները մայրուղիներ են փակել մարզերումԱնհնազանդության ակցիաները շարունակվել են նաև մարզերում: Քաղաքացիները բեռնատարներով, աղբամաններով, սեփական մեքենաներով փակել են Սևանից, Աշտարակից մայրաքաղաք բերող մայրուղիները:Ավելին21:0405.05.22 -
Հասարակական35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 35-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նույն բնակարանի բնակչուհու դի՝ մարմնական վնասվածքներով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքւոմ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 35-ամյա կնոջ ամուսինն է: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին20:1505.05.22 -
ՀասարակականԵրևանում թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղելshamshyan.com-ը հայտնում է, որ այսօր Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին: Ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:Ավելին20:0105.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը փակ հանդիպման ժամանակ չի բացառել հրաժարականը. «Փաստինֆո»«Փաստինֆո»-ն գրում է․ ԱԺ-ի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի տապալված նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել քպականների հետ ու ակնարկել հնարավոր հրաժարականի մասին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մայիսի 4-ին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստում հրապարակեցին Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի հանրային պահանջը, ինչից հետո քպական պատգամավորները հանեցին կառավարությանն ուղղված հարցերը ու նիստը ավարտվեց։ Սակայն Ն. Փաշինյանը չի շտապել անմիջապես հեռանալ ԱԺ շենքից, թեեւ այնտեղ գնացել էր՝ վախը սրտում՝ օրենսդիր մարմնի մոտ բերելով մի քանի հազար ոստիկան, դիպուկահարներ, զրահապատ տեխնիկա։ ԱԺ-ի՝ մեր աղբյուրները հայտնում են, որ նախքան շենքից հեռանալը Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է ունեցել քպականների հետ, որի ժամանակ ակնհայտ եղել է նյարդային ու չի բացառել, որ ակցիաները շարունակվելու դեպքում կարող է նաեւ հրաժարական ներկայացնել։ Պարզվում է՝ ոչ բոլոր ոստիկանական ստորաբաժանումներն են պատրաստ մասնակցել ժողովրդի ծեծուջարդին։ ՔՊ-ականներից ոմանց համար տարակուսելի է եղել Փաշինյանի վարքագիծը՝ իսկապես հող է նախապատրաստում փախուստի դիմելու համար, թե քպականների տրամադրություններն ստուգելու համար, քանի որ արդեն համառորեն լուրեր են շրջանառվում, որ առանձին քպականներ արեն սկսել են կոնտակտներ փնտրել՝ ընդդիմության հետ բանակցելու համար։Ավելին19:4505.05.22 -
ՀասարակականՄի թուղթ կամ «բարաթ» ցույց տվեք, տեսնենք՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը․ Արմեն ԱշոտյանԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր 6 կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը: «Դե, որ սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իրենց համար ընդունելի են, միջազգային հանրությունը բռնել է սրանց և ասել՝ եթե ընդունելի են, ուրեմն՝ դրանց շուրջ էլ բանակցելու եք: Այսօր անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասել է, որ ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի՝ իրենք ներկայացրել են 6 կետ, ուռա՜, հայկական դիվանագիտության խոշոր հաղթանակ՝ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, սրանք՝ 6, կարող էին 148 ներկայացնել: Ավելին, ասում է՝ քննարկումները պետք է լինեն 5+6 կետերի հիման վրա. որտե՞ղ է ձեզ խաբում ինքը: Այդ ի՞նչ 6 կետ է, ժողովո՛ւրդ: Պարզվում է, որ սրանք մի 6 կետ էլ Ադրբեջանին առաջարկ են արել, որոնց մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք։ Ո՛չ մասնագիտական, ո՛չ քաղաքացիական, ո՛չ քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ինչ 6 կետ է ներկայացվել Հայաստանի անունից Ադրբեջանի հետ բանակցությունների համար»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ Արմեն Գրիգորյանի երկրորդ սուտն այն է, որ Ադրբեջանը չի մերժել Հայաստանի ներկայացրած 6 կետերը։ «Ադրբեջանը խոսում է միայն իր ներկայացրած 5 կետերի մասին․ որտե՞ղ Ադրբեջանը չի մերժել։ Մի թուղթ կամ ձեր սիրած լեզվով ասած՝ «բարաթ» ցույց տվեք, տեսնեմ՝ որտե՞ղ է Ադրբեջանը գրել, որ ընդունել է ձեր 6 կետը: Նախ, ցույց տվեք, թե ի՞նչ է այդ 6 կետը, հետո ցույց տվեք՝ Ադրբեջանը ի՞նչ թուղթ է ձեզ տվել ի պատասխան: Եթե այդ 6 կետն ընդունվել է՝ որպես լրացուցիչ օրակարգ, բա ինչո՞ւ միջազգային հանրությունը դրա մասին չի խոսում: Օրինակ՝ Լավրովի և Զախարովայի տարբեր հայտարարություններում ինչո՞ւ է հղում արվում ադրբեջանական առաջարկներին: Փաստորեն, մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը դուք փոխարինում եք ինչ-որ անհասկանալի 5+6 բանաձևով»,- ասել է Արմեն Աշոտյանը։Ավելին19:3705.05.22 -
ՀայաստանԱրցախի դրոշը հանել են արդարադատության նախարարության բակիցԱրդարադատության նախարարության բակից հանվել է Արցախի դրոշը, որը երեկ երեկոյան այնտեղ տեղադրել էին դիմադրության շարժման անդամները: ԱԳՆ շենքի ներսից դրոշը չի հանվել:Ավելին18:0505.05.22 -
ՀասարակականԱռանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին ոստիկանապետի դուստրն էՄայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։. այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Տեղում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ստեղծվել է քննական խումբ։ Ոստիկանները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։Ավելին17:5705.05.22 -
Հասարակական«Զարթնիր, Լաո»․ Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ․ ԱնդրեԵրգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում ի աջակցություն «Դիմադրության» շարժման տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Թող սպիտակ Քո խաչը, Միշտ տանի առաջ մեզ , #ԶարթնիրԼաո #Հաղթանակած»։Ավելին17:4205.05.22 -
ՀասարակականՏատանվելու կարիք չկա, հայրենիքի փրկության հարցն է այստեղ. Ագնեսա ՇահնազարյանԵս երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, որովհետև ես ստեղծագործող մարդ եմ, ես քաղաքականությամբ զբաղվում եմ բեմում և հեռուստաէկրաններին: Ֆրանսիայի ժամանակ հանրահավաքին ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: «Ես սա քաղաքական ակցիա չեմ համարում, ես սա համարում եմ հայրենիքի պաշտպանություն, յուրաքանչյուր բանական գիտակից մարդ պետք է հասկանա, որ կանգնած ենք այդ ճամփաբաժանին՝ երկիրը կորցնելու և ինչ-որ մի բան անելու: Ես որպես քաղաքացի, որպես հայրենասեր քաղաքացի, որպես մայր, որն ունի տղա և ուզում է, որ իր տղան ապահով երկրում մեծանա, իր պատականությունն է լինել այստեղ՝ այնտեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և մենք փորձում ենք դրա դեմն առնել»: Դերասանուհին նաև նշեց. «Շատ լավ է, որ բոլորը համախմբել են, այստեղ ոչ թե աթոռի պայքար է, այլ հայրենիքի կորստի դեմն առնելու պայքար է: Եթե լիներ մեկ կուսակցություն, ես հաստատ չէի լինելու այստեղ, որովհետև դա կդիտվեր որպես կուսակցական հավաք, բայց քանի որ բոլորն են հավաքվել և մտահոգ են երկրի փրկության համար, իմ նման մարդը պետք է լինի այստեղ: Ես կարծում եմ, որ պետք է սթափ նայել իրավիճակին, պետք է նայել այն ամենին, ինչ խոստացվել էր և չի կատարվել և մարդ ուղղակի պետք է հասկանա, ինքն ապահով երկրո՞ւմ է ապրում, թե՞ ոչ»:Ավելին17:2505.05.22 -
ՀայաստանԱշոցքում ձյուն է տեղումՇիրակի մարզում ձյուն է տեղում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Աշոցքից ու կից գրառում արել․ «Աշոցքում ձյուն է տեղում»։Ավելին17:1105.05.22 -
ՀայաստանԴատարաններում վերագործարկվել է գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը. ԲԴԽՄայիսի 5-ին՝ ժամը 14։00-ից, վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն», - այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։Ավելին16:5705.05.22 -
ՀասարակականՖեյսբուքում լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել ենՖեյսբուքում» լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել ենԱվելին16:5405.05.22