Լրահոս

2022-05-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ․ ՄԻՊ
    Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։ Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։
    16:51
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA»-ին չեն տրամադրել իրենց օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն
    Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները: Թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում; Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը», - ասված է «FLYONE ARMENIA» ընկերության տարածած հայտարարությունում։
    16:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեյրան Օհանյանը չի բանավիճի «չծառայածի» հետ
    Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։
    16:45
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ պարզաբանում՝ քաղաքապետարանից
    Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց։
    16:41
    05.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինքնաբուխ ավտոերթ՝ Երևանում
    Մայրաքաղաքի տարբեր հատվածներից բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ ավտոերթեր են անում՝ անդադար ազդանշաներ տալով:
    16:34
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածի հորը ոստիկանները որոշել էին բերման ենթարկել․ պատգամավոր
    Արցախյան 44-օրյա պատերազմում թուրք դիպուկահարից սպանված Հերոս` Ավանեսյան Գևորգի հայրն է: Պարոն Ավանեսյանին այսօր Բժշկական համալսարանի մոտ «ոստիկանները» որոշել էին բերման ենթարկել: Ասեմ ավելին խայտառակ ուժ կիրառելուց այդ «բերետավոր ոստիկանները» ամենալկտի ձևով հայհոյել են Հայրենիքի համար կյանք տված Հերոսի հորը..: Չգիտեմ ինչ կամ ինչպես արտահայտվեմ...: Ի դեպ հենց պարոն Ավանեսյանն իր հերթին Արցախյան երկու պատերազմի մասնակից է:
    16:24
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող երեք անձանց ուղղությամբ. հարուցվել է քրգործ
    Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Մանրամասներ է հայտնում ԱՀ քննչական կոմիտեն։ «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:
    16:23
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ ունենք երեկվանից հետո․ Վահե Հովհաննիսյան
    1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ 2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։ 3. Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։ 4. Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։ 5. Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։ 6. Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։ 7. Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։ 8. Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։ 9. Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։ 10. Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։ 11. ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։ Ամփոփում Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։ Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում. 1. Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։ 2. Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։ Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։
    16:13
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին. նախարարությունը հայտարարություն է տարածել
    Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ): Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
    15:58
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները
    «Ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում՝ 3 ամիս շարունակ, այդպես էլ ոչ մի նիստ չի կայացել, և որոշում չի ընդունվել:
    15:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն․ Վարդևանյան
    Կան ոստիկաններ, որոնց չեմ պատկերացնում, որ ոստիկան են։ Կարող է՝ ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ։ Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն։ Չեմ պատկերզցնում, որ հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն
    15:24
    05.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհնազանդության ակցիաները շարունակվում են Երևանում
    Երևանի մի շարք շրջաններում այսօր վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները։ Բողոքի գործողությունների մասնակիցները փողոցներ են փակել Դավիթաշենում, Արաբկիրում, Նոր Նորքում և Կենտրոնում:
    15:13
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մրգաշատ բնակավայրում գործարկվելու է շչակ
    Մայիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    15:06
    05.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաշքշոց՝ ոստիկանների և երթի մասնակիցների միջև
    Իրավիճակը լարվել է Դալմա առևտրի կենտրոնից Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին: Ոստիկանների հետ քաշքշոցի մեջ է հայտնվել նաև պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նրա ու Լևոն Քոչարյանի գլխավորությամբ մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ էին սկսել:
    14:50
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
    14:46
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով․ Արմեն Գրիգորյան
    Հայաստանն առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որ հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ, այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել իրար ու սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով ու Հայաստանի համար այդ հինգ կետում անընդունելի ոչինչ չի եղել։
    14:30
    05.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկից սրտի կանգով հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի
    Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով, Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ», - գրել է նա:
    14:14
    05.05.22
    Ավելին