Լրահոս
2022-05-06
-
Հասարակական«Ո՞ւր եք գնում». պարեկները կանգնեցնում են Երևան մտնող բեռնատարներըԱռավոտյան Երևան մտնող բեռնատար մեքենաներին Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում պարեկները կանգնեցրել, վարորդներին հարցուփորձ են արել, թե ուր են գնում։ Պարեկներն այս գործողությունը մեկնաբանել են, թե իրենք մեքենաների ուղղությունն են ճշտում, որ օգնեն խցանումներից խուսափել:Ավելին19:3006.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Հարցաքննել Փաշինյանին. զոհված զինծառայողների ծնողների պահանջը | 06.05.2022Ավելին18:3006.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականը իրավապահներին հորդորում է ստուգել Ֆրանսիայի հրապարակի վրաններըԱյսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով: Առաջին համալսարանական հիվանդանոցի խոսնակը «Հայլուրին» ասել է, որ իրենք արձանագրել են միայն քաղաքացու սրտի կանգը: Պատճառների մասին կարծիք կարող է հայտնել միայն դատաբժիշկը:Ավելին17:4006.05.22 -
ՔաղաքականՀասկացա՛նք, պատերազմի ժամանակ զոհեր են լինում․ Լուսինե ԲադալյանՀասկացա՛նք․․․ պատերազմի ժամանակ զոհեր են լինում․ Լուսինե ԲադալյանԱվելին17:2706.05.22 -
Հասարակական«Պատերազմի ժամանակ բռնաբարված կանայք պետք է կարողանան արհեստական ընդհատել հղիությունը». ՅոհանսոնԵվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը Ստրասբուրգում հայտարարել է, թե ուկրաինացի կանայք, որոնց, իր բառերով, բռնաբարել են պատերազմի ժամանակ, պետք է հնարավորություն ունենան հղիությունը արհեստական ընդհատելու: Յոհանսոնը ցանկանում է, որ Եվրամիության անդամ երկրների դատաբժշկական փորձագետները զբաղվեն այս խնդրով ու պատժվեն պատերազմական հանցագործությունների հեղինակները:Ավելին17:1706.05.22 -
ՔաղաքականՈստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի․ Գեղամ ՄանուկյանԱնհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը նստացույցով փակեց Կորյուն փողոցը։ «Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի համար է այս պայքարը, մի օր հասկանալու են, որ նաեւ իրենց համար է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մի օր իրենց դուռը չբացեն եւ տեսնեն թուրքի։ Չորս տարվա քաղաքականության արդյունքում այս իշխանությունը քայքայեց Արցախը, բզկտեց Սյունիքը, հիմա չի կշտանում խոսում է Տավուշի ու Արարատի մասին։ Այս պայքարն այն բանի համար է, որ մահաբեր իշխանություն չլինի»,- ասաց Մանուկյանը։ Պատգամավորը նաեւ կոչ արեց ոստիկաններին հանրահավաքներին մասնակցող ցուցարարների ճշտգրիտ թվեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ «Ոստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի, այլ իրականն ասեք, ու ասեք՝ Նիկոլ, դու չունես իշխանություն։ Իշխանությունը հայությանն է, որը վռնդելու է դավաճանին»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։Ավելին17:1106.05.22 -
Միջազգային«Եթե Բայդենն ասի՝ բոլորն իրար մռութ ջարդեցին, եկեք վերջ տանք, պատերազմը կդադարի». ԼուկաշենկոԼուկաշենկոն կասկած չունի՝ եթե Վաշինգտոնը Ուկրաինային ասի՝ դադարեցրեք պատերազմը, ամեն ինչ կավարտվի:Ավելին17:0406.05.22 -
ՀասարակականՈվ է ակցիայի մասնակիցների վրա թքող քաղաքացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման երթ էին իրականացնում Երևանում։ Ակցիայի ընթացքում ՀՀԿ-ականների քայլերթի ժամանակ քաղաքացիներից մեկը պատշգամբից թքեց ակցիայի մասնակիցների վրա։ ArmDaily.am-ի տեղեկություններով ակցիայի մասնակիցների վրա թքող քաղաքացին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։Ավելին17:0106.05.22 -
ՔաղաքականՆախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ է արձակվելՆախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ է արձակվելԱվելին16:3706.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները չեն կարողացել ցրել հավաքի մասնակիցներինԳեղամ Մանուկյանի ու Լևոն Քոչարյանի առաջնորդած երթը փակել է Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ ոստիկանները հանգիստ թողնեն Հաղթանակի կամրջին հասած իրենց ընկերներին: Րոպեներ անց կարմիր բերետավորները փորձել են ցրել հավաքի մասնակիցներին, բայց չեն հաջողել:Ավելին16:3506.05.22 -
ՔաղաքականՎանեցյանի գլխավորած երթը Ֆրանսիայի հրապարակ է հասել. երեկոյան սպասում են իրենց միացող քաղաքացիներինՎանեցյանի գլխավորած երթը Ֆրանսիայի հրապարակ է հասել. երեկոյան սպասում են իրենց միացող քաղաքացիներինԱվելին16:2506.05.22 -
ՔաղաքականԱվելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեք, բայց հրաժարական չեք տեսնի․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՎարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է ընդդիմադիրների այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ: Չախոյանը հերքել է շրջանառվող լուրերը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։ «Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։ Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով է՛լ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։ Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու։ Հ. Գ․ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք», - գրել է Չախոյանը:Ավելին16:1406.05.22 -
ՔաղաքականԿարմիր բերետավորը հարվածել է տարեց կնոջ դեմքինՀաղթանակի կամրջի մոտ քաշքշուկի ժամանակ կարմիր բերետավորը ձեռքերով հարվածել է մի տարեց կնոջ դեմքին:Ավելին16:0606.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացիՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։Ավելին16:0106.05.22 -
ՔաղաքականՍարիթաղցի կապիկ Անուլիկը էսօր դարձելա Աննա Հակոբյա՞ն․ զոհվածի ծնողՍարիթաղցի կապիկ Անուլիկը էսօր դարձելա Աննա Հակոբյա՞ն․ զոհվածի ծնողԱվելին15:5706.05.22 -
Քաղաքական«Թող ոստիկանապետն ասի՝ որ բաժին է պետք գնալ, ես կգնամ». նախկին ոստիկանապետՎալերի Օսիպյանը կարճ պարզաբանում է տվել «Հայլուր»-ին: Ասել է՝ ժողովուրդը թույլ չտվեց, որ իրեն նստեցնեն ոստիկանական մեքենան:Ավելին15:5506.05.22 -
Հասարակական33-ամյա տղամարդը Opel մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում 33-ամյա Հակոբ Զաքարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65.5 կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատեշներին, գազատար խողովակին և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։Ավելին15:5006.05.22 -
ՔաղաքականՍրճարանում Հովիկ Աղազարյանին տեսնելուց ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», ինչից հետո քաշքշուկ է սկսվելՔիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ․ գրում է Armdaily.am-ը։ Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։ «Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասաց Աղազարյանը։ Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանեց. «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։Ավելին15:3106.05.22