Լրահոս

2022-05-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրադանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, կան վիրավորներ
    Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր,
    12:15
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ Նազարյան
    ՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ Նազարյան
    12:00
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սադրիչներին բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին. Արամ Վարդևանյան
    Ստորև ներկայացնում եմ հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը. 1) Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու: 2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով: 3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի: 4) Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին: 5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին: 6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏՍԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից: Տպավորությու ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:
    11:45
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչ բոլորը զբաղված են ցույցերով, ՔՊ-ականներն օրենքներ են ընդունում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարևոր նշանակություն ունեն, և որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից: Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում»:
    11:30
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայհոյեցի, քացով խփեցի, սեղանը շրջեցի. Հովիկ Աղազարյան
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, ասել է նաև, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանել է նա։ -Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։ -Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասել է, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։
    11:15
    07.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.05.22
    11:00
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ պայմանավորվածություն է ունեցել. ինչ պետք է լիներ նիստի օրը
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող քաղաքական թիմը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Ազգային Ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել ու որոշել՝ ինչպես պետք է վարվեն, եթե խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողով գնա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգել է որևէ կերպ չարձագանքել, «ռեպլիկներ» ու «քոմենթներ» չթողնել դեպի իրենց կողմ եկող՝ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդհուպ վիրավորանքներին: Տեղեկացանք նաև, որ եթե հանկարծ ընդդիմադիրները «Զարթի՛ր, լաո» երգը երգեն, ապա ՔՊ-ական պատգամավորները ոտքի էին կանգնելու ու ծափ տան նրանց երգին: Այդպես նրանք որոշել էին կրքեր չլարել և հավաքված քաղաքացիներին առավել չբարկացնել: Բայց ինչպես տեսանք, մեծամասնության պատգամավորները Փաշինյանի ելույթին ծափ տվեցին ու «Հայաստան» վանկարկեցին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ «Հայաստան» խմբակցության, թե Հայաստանի Հանրապետության անունն են վանկարկում:
    10:45
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք մոտ ենք հաղթանակին. մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր
    Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր։ Ընդդիմադիրներն այսօր Լոռվա մարզկենտրոնում ժամը 13:00-ին հանրահավաք են հրավիրել։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։ «Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ», - նշել է նա։ Շարժման գլխավոր հանրահավաքն այսօր կսկսի 20:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։
    10:30
    07.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի
    Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    10:15
    07.05.22
    Ավելին
2022-05-06
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին
    «Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- «Ազատություն» ռ/կ-ին նման պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ընդդիմության երթի ժամանակ, մի կին թքել է ցուցարարների ուղղությամբ։ Նշվում էր, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։
    23:53
    06.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան «ուղղում է սխալները». ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
    Ավելի քան 2 ամիս ձգվող ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը փորձագետներն այլևս չեն համարձակվում կանխատեսել: Որպեսզի Ռուսաստանը կարողանա բեկում մտցնել ռազմաճակատում, պետք է մոբիլիզացնի մարդկային իր ռեսուրսներն ու ռազմի դաշտ դուրս բերի ավելի հզոր զինատեսակներ: Փորձագետների կարծիքով՝ Դաշնությունը պատերազմի սկզբում խուսափել է ծանր զինտեխնիկայից՝ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը խնայելու համար:
    22:45
    06.05.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանական բեռնատարը հրելով ձորակն է գցել հայկական տաքսին
    «Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել» հինգշաբթի հայկական տաքսին ձորը գցելու, ադրբեջանական մեքենայի գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Արցախի օմբուդսմենի խոսքով՝ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից: Մեքենան 12 մետր գլորվել է ձորը։ Ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում:
    22:30
    06.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Զոհված զինծառայողների ծնողները Փաշինյանին հարցաքննելու պահանջով ստորագրահավաք են արել
    Զոհված զինծառայողների ծնողներն այսօր դատախազության մոտ ստորագրահավաք են արել և պահանջել, որ Հայաստանի գլխավոր դատախազը ցուցում տա քննչական մարմիններին՝ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին և նրան տալ քրեադատավարական կարգավիճակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պե՛տք է գնա քննիչի մոտ, այլապես տեղի կունենա պաշտոնեական դիրքի չարաշահում: Ի դեպ, տուժողի իրավահաջորդ ճանաչված 26 ծնողներից 2-ը արդեն հարցաքննվել են:
    22:15
    06.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Մեկ ամսում երթուղայինի երկրորդ վարորդն է հանկարծամահ եղել ղեկին
    Մոտ մեկ ամսում երկրորդ դեպքն է, երբ երթուղայինի վարորդը հանկարծամահ է լինում ղեկին: Հինգշաբթի ոստիկանները վարորդի դի էին հայտնաբերել 62 երթուղին սպասարկող ավտոբուսում: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Տավուշի 51-ամյա բնակիչ է եղել: Երթուղին սպասարկող ընկերությունը այսօր «Հայլուրի» թղթակցին ասել է, որ վարորդը հերթական բուժզննումն անցել է դեպքը պատահելուց ժամեր առաջ: Վարորդին ճանաչողներն ասում են, որ տղամարդը հաճախ է գանգատվել սրտի հատվածում ցավերից:
    22:00
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դատաբժշկի փաստաթուղթը հերքում է ՔՊ-ի վարկածը՝ ցուցարարի մահվան մասին
    Այսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել, ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է արձագանքել ՔՊ-ականի հայտարարությանը, խորհուրդ տվել թմրանյութեր փնտրել իրե՛նց իշխանության ներսում:
    21:45
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կարմիր բերետավորը հարվածել է տարեց կնոջ դեմքին, քաշքշոց՝ քաղաքացիների հետ. անհնազանդության ակցիաներ
    Այսօր Երևանի փոքր կենտրոնը շուրջ երեք ժամ կաթվածահար էր: Դիմադրության շարժման կազմակերպիչները՝ նախապես հայտարարված ծրագրով, 4 մեծ երթ էին կազմակերպել: Ոստիկանությունը, չնայած կուտակած ռեսուրսին, չի կարողացել կասեցնել երթերի ընթացքը: Նախորդ օրերի համեմատ մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել ոստիկանական բաժիններ տանել, ընդամենը 59 մարդ է բերման ենթարկվել: «Սա մեր ծրագրի ավարտական փուլն է, իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր ձեռքը»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
    21:30
    06.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել
    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
    21:00
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսահայ Նժդեհը, մանկավարժ Սվետան, 94-ամյա Ալբերտ պապը. կյանքը՝ եռագույն վրաններում
    Արդեն 6 օր է՝ Ֆրանսիայի հրապարակը տուն է դարձել բազմաթիվ հայերի համար: Գայանե Մովսիսյանն է զրուցել ֆրանսահայ Նժդեհի, 40 տարվա մանկավարժ տիկին Սվետայի, հաշմանդամություն ունեցողներին մարզվել սովորեցնող դասախոսի, 94-ամյա Ալբերտ պապի հետ: Նրանք Ֆրանսիայի հրապարակի մշտական վրանաբնակներն են:
    19:45
    06.05.22
    Ավելին