Լրահոս
2022-05-07
-
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆՄայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։Ավելին16:5507.05.22 -
ԻրավականՈստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել. փաստաբանՈստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվելԱվելին16:4007.05.22 -
Հասարակական«Հադրութ թաղամաս», «Շուշի թաղամաս»․ Աբովյանի համայնքապետի որոշումն ընդունվել էԱբովյանի համայնքապետարանից հայտնում են․ «Գալիք հաղթանակների հավատով. Սիրելի՛ հայրենակիցներ, ի ուրախություն բոլորիս Աբովյան համայնքում այսուհետ ունենալու ենք «ԱՐՑԱԽԻ փողոց», «ՇՈՒՇԻ թաղամաս», «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»։ Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծերը, այն է. Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «ԱՐՑԱԽԻ փողոց»: Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՀԱԴՐՈՒԹ թաղամաս»: Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանը անվանափոխել «ՇՈՒՇԻ թաղամաս»»։Ավելին16:2507.05.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը մահացել էՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը մահացել էԱվելին16:1007.05.22 -
ՀասարակականԵրթի ժամանակ կանայք մանկական տակդիրներ են դրել Ազգային ժողովի դռների մոտԱյսօր Երևանում տեղի ունեցած երթի ժամանակ կանայք մանկական տակդիրներ դրեցին Ազգային ժողովի դեռների մոտ։ Նրանց խոսքով՝ դրանք ՔՊ-ական պատգամավորների համար են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց կանանց մասնակցությամբ երթը` հանուն ՀՀ-ի և Արցախի:Ավելին15:5507.05.22 -
ՀասարակականԹշնամին Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակ է բացել, կա վիրավոր«Քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։Ավելին15:4007.05.22 -
ՔաղաքականԵրևանում կանանց երթի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտանԵրևանում կանանց երթի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտանԱվելին15:2507.05.22 -
ՔաղաքականԿարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել. մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան«Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել։ Մայրաքաղաքից սկսած ալիքը տարածվում է ողջ Հայաստանում»,-Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության մեկնարկած պայքարի շրջանակում իրենք վաղը լինելու են Գյումրիում։ «Կլինենք նաև այլ քաղաքներում։ Խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի այն ոգին, որ առկա է Երևանում, փոխանցենք մարզերում ապրող մեր հայրենակիցներին»,-ասաց ընդդիմադիր գործիչը։ Նա վստահեցնում է՝ հասարակության հետ երկխոսությունը կայացած փաստ է։ «Ուղղակի զարգացումները մի քիչ կտրուկ եղան։ Պատճառն այն է, որ այս իշխանություններն օր ավել մնալով պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ իրավիճակի։ Դրա համար սկսեցինք ավելի արագ գործել ու խոսել։ Մարդկանց հետ պետք է խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, բայց բոլորս մոռանում ենք, որ մենք հայ ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ կարողանան ապրել լավ ու անվտանգ»,-ասաց Վանեցյանը։ Նա նշեց, այսօր լոռեցուն, վանաձորցուն պետք է իրազեկեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, փորձեն մարդկանց հանել թմբիրից։ Հիշեցնենք, Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ օրեր շարունակ գիշերելով հրապարակում բաց երկնքի տակ։ Դրանից օրեր անց Հայաստանի տարբեր վայրերից «Հայաստան» դաշինքի չորս խմբեր ճանապարհ ընկան ու հասան Երևան։ Մայիսի մեկից սկսել են ապակենտրոն խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ճանապարհներ փակել և այլն։Ավելին15:1207.05.22 -
ՔաղաքականԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուրս արի և պատասխանիր՝ ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր երեխաներից․ զոհվածի մայրը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին14:5707.05.22 -
ՀասարակականԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղից. Աննա ԳրիգորյանԱննա՛, զարդեր ենք բերել քեզ, վերցրու ու գնացեք այստեղիցԱվելին14:4707.05.22 -
ՔաղաքականԻշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել. Իշխան Սաղաթելյանիշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործելԱվելին14:2007.05.22 -
ՀասարակականՍպիտակ քաղաքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին դիմավորել են աղ ու հացով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՍպիտակ քաղաքում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին դիմավորել են աղ ու հացովԱվելին14:0507.05.22 -
ՔաղաքականՄինչ ԱԱԾ-ն ընկել է ընդդիմադիրների հետևից, ադրբեջանցիները վխտում են ՀայաստանումԵրեկ ադրբեբեջանական տելեգրամյան ալիքներում տեղեկություն հայտվեց, որ տեղական Caliber.az ալիքի լրրագրողները գտնվում են Հայաստանում։ Նշվում էր, որ նրանք ժամանել են ՀՀ, որպեսզի ադրբեջանական հասարակությանը ցույց տան՝ ինչպես են հայերը «վերացրել և ավերել ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը»: Այսօր արդեն համացացում հայտնվել են տեսանյութեր ադրբեջանցի լրագրողների կողմից Հայաստանում արված։ Նշենք, որ նույն ժամանակում ՀՀ ԱԱԾ-ն զբաղված է ընդդիմադիր գործիչներին հետպանդելով՝ ազգային անվտանգությունը թողնելով երկրորդ պլան։Ավելին13:5007.05.22 -
ՀասարակականՔայլերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել օրերս Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակինՔայլերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել օրերս Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակինԱվելին13:3507.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման ավտոերթը՝ դեպի ՎանաձորՄոտ կես ժամից Վանաձորում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը: Առավոտյան է «Դիմադրության» շարժումը Աշտարակի խճուղուց ավտոերթով շարժվել Վանաձոր:Ավելին13:0507.05.22 -
ՀասարակականԸնդդիմությունը հանրահավաք կանի Վանաձորում. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՎանաձորՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության արձագանքման համար:Ավելին12:4007.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ դեպի Վանաձոր, կանանց երթ՝ ԵրևանումԱվելին12:3007.05.22