Լրահոս

2022-05-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում»-ը գաղափարական առումով անհնարին է․Սեյրան Օհանյան
    Շուշիի ազատագրումը հիմք հանդիսացավ համազգային ոգևորության և հետագա հաղթանակների, այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակում էինք գտնվում։ Իրավիճակը այսօր այլ է․ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո Եռատոնը խլեցին մեզանից։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս նշեց, որ տեղի ունեցածից պետք է հետևություններ անել և դասեր քաղել։ «Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել։ Բավականին թերություններ է եղել իրավական ոլորտում, դատաիրավական համակագի մոտ բացակայել է օրինականություն ու կարգուկանոն հաստատելու վճռականությունը։ Եթե այսօրվա իշխանություններըև չեն ցանկանում այս ամենից դասեր քաղել, ապա ժողովուդը պետք է ստիպի դա անել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց։ Մեր «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն։ Իշխանությունները շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են ասել, որ պետք է գնանք խաղաղության մեր հայատյաց հարևանների հետ»,- ասաց Օհանյանը։ Հարցին՝ իշխանափոխությունից հետո Շուշին, Հադրութը հետ բերել, «Հարսանիք լեռներում» իրականացնել հնարավո՞ր է, Օհանյանը նշեց․ «Իշխանափոխությունից հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Հետագա հաջողությունները և հաղթանակները կբերեն այն իրավիճակին, որ կվերականգնենք մեր ժողովրդի հաղթական ոգին, աստիճանաբար, համապատասխան գործողությունների արդյունքում պետք է վերականգենք բանակը և ուժային կառույցները»։
    12:04
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովհաննես Ազոյանը ադրբեջանցու հետ ծիծաղում է հայ հոգևորականի վրա․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Հովհաննես Ազոյանը ադրբեջանցու հետ ծիծաղում է հայ հոգևորականի վրա
    11:33
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով․ Արման Թաթոյան
    Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին: Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով` որպես հայատյացության և էթնիկ ու կրոնական թշնամանքի տարիների համակարգված ադրբեջանական պետական քաղաքականության բնական հետևանք:
    11:25
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի դեմ զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. Քյարամյան
    Պատերազմը վարել է հայ ժողովուրդը, հայկական բանակը, այդ թվում նաև իշխանությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր օկուպացված է, մենք այնուամենայիվ նշում ենք Եռատոնը, որովհետև այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունից հետո, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյուքնում կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, բավարար հիմք չէ՞ նրան որպես մեղադյալ ներգրավվելու համար, Քյարամյանն ասաց․ «Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են, պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ կընթանա գործի քննությունը։ Գործի հետ կապված այլ բան չեմ կարող ասել։ Որպես իրավաբան ես կարող եմ հետևյալն ասել՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթական հանգամանքները»։
    11:14
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսում մառախուղ է, Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով. ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
    11:07
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում. Գարեգին Բ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսիը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, չեն վերադարձել գերությունից մեր զավակները, տեղեկություն չունենք անհայտ կորածների վերաբերյալ, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց զավակների կամ ծնողների: Մեր աղոթքն ու խոնարհումն ենք բերում զոհված հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակին։ Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները։ Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում, և հարուցյալ մեր Տերը Իր Ամենազոր Աջի հովանու ներքո շինության ու ապահովության մեջ պահի մեր Հայրենիքը և զորացնի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին արիությամբ, հույսով ու հավատով, այժմ և միշտ. ամեն», - ասված է ուղերձում։
    11:04
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով․ Բալասանյան
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: «Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․ Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է, որպես մեր նվաճումները խորհրդանշող հանգրվան։ 2020 թվականի պատերազմն ու իր աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։ Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով։ Համոզված եմ, որ ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին», - ասված է ուղերձում:
    10:58
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք, փորձում են զրկել մեր հաղթանակներից. թույլ չենք տալու. Վահե Հակոբյան
    Մայիսի 9-ը եռատոն է հայ ժողովրդի համար: Այսօր նշում ենք Հայրենական Մեծ Պատերազմում մեր պապերի հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի Պաշտպանության Բանակի ձևավորման օրը: Մայիսի 9-ը միշտ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդներին հաղթանակի գաղափարի շուրջ միավորող մեծ տոն: Այսօր, փաստացի, մեզանից փորձում են խլել այդ տոնը: Կասկածի տակ են դնում Հայրենական պատերազմում մեր նախնիների սխրանքը, այլասերում են ու փորձում ջնջել մեր պատմական հիշողությունը: Դավաճանելով Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդի սխրանքը՝ հանձնեցին Շուշին ու փորձում են մեզ համոզել, որ պատմության այդ էջը փակված է: Հարցականի տակ են դնում Արցախի՝ բանակ ունենալու իրավունքը: Սա հանցագործություն է հայ ժողովրդի, հայի ինքնության, անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ: Այս հանցագործությունը դադարեցնելու, անդունդը գլորվելու ընթացքը կանգնեցնելու համար ենք այսօր մենք դուրս եկել պայքարի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն անցյալի ու ապագայի հաղթանակների: Մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք ու պետք է համակերպվենք այդ պարտության հետ: Մեզ փորձում են զրկել մեր հաղթանակներից: Մենք դա թույլ չենք տալու: Հայ ժողովուրդը պայքարող ու հաղթող ժողովուրդ է: Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները, լինելու ենք մեր պապերի արժանի ժառանգները, մեր երեխաներին մեծացնելու ենք որպես հաղթող ժողովրդի զավակներ: Շնորհավոր մայիսի 9-ը, Շնորհավոր Հաղթանակի օրը, Շնորհավոր եռատոնը:
    10:46
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 օր առաջ Սևանա լճում անհետացած քաղաքացիներին դեռ չեն գտել. որոնումները վերսկսվել են
    Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    10:41
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը և ապահով, անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է․ՀՀ նախագահ
    Թանկագին հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից: Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին: Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը: Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին: Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, լավատեսություն, ստեղծարար աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ:
    10:33
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու․ Արթուր Վանեցյան
    Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։ Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ։ Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին հանուն մեր ազգային երազանքների իրականացման։ Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ։ Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։ Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Շնորհավոր եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են։
    10:24
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում մեքենաներ են բախվել. կա տուժած
    Մայիսի 8-ին, ժամը 21:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Բ․, ծնված 1984 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Թ․-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
    10:20
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ Գյումրիում. հյուրանոցից տարհանվել է 16 քաղաքացի
    Մայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):
    10:16
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցած գիշեր Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում ձյուն էր տեղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Անցած գիշեր Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում ձյուն էր տեղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    10:13
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը
    Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում: Սեւազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երեւում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաեւ իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/08/1266548/?fbclid=IwAR2oHIIBvt9gtCUfeSq_Beo8VgfDCR7rqQlcGo4Fr7XwDtx2V2C_fZxjIPg © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    10:06
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել․ Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
    Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր, Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։ Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։ Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։ Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։ Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։ Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ։
    10:00
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը. Սերժ Սարգսյան
    Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը: Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում: Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել: Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին: Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին:
    09:56
    09.05.22
    Ավելին
2022-05-08