Լրահոս

2022-05-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան
    ՀՀ քաղաքացիների դեմքից գողացվել է ժպիտը, տոներից գողացվել է Շուշիի ազատագրման օրը, Արցախից՝ պետականությունը, ՀՀ–ից՝ ապագան։ Ահա սրանք են Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումները, որոնք նա փորձում է ներկայացնել որպես ծանր ժառանգության հետևանք և իրեն համեստաբար Հիսուսի տեղ դնելով՝ հայտարարել, որ ունի սուրբ առաքելություն ու ծանր խաչ։ Իրականությունն այն է, որ մեզ բաժին հասած ավերածությունների մեկնակը տրվեց 4 տարի առաջ։ Հայոց եռատոնի օրը՝ մայիսի 9–ին, «ժողվարչապետը» Ստեփանակերտում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու քաղաքականության մեկնարկը տվեց։ Հետո եկավ Դուշանբեի «Վերելակային» դիվանագիտությունը, ապա՝ Դավոսը, վերջում՝ մյունխենյան խայտառակությունը։ Այս ամենի արանքում «թավշյա» տղաներն ու աղջիկներն ինտենսիվորեն փչացնում էին հայ–ռուսական հարաբերությունները, սեփական աթոռը պնդացնելու համար ժամանակ ստանալու դիմաց բազում խոստումներ տալիս Ալիևին ու զուգահեռաբար անհարմար վիճակի մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ «Ծանր ժառանգություն եմ ստացել»–ը էժանագին դեմագոգիա է։ Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը։ Ու որպեսզի սուգը, պարտությունը հավերժ չլինեն ու հնարավոր լինի վերադարձնել գողոնը, գողության գլխավոր հեղինակը պետք է վռնդվի պետական կառավարման համակարգից ու հայտնվի իր արժանի տեղում։
    14:55
    09.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հաղթանակի օրը՝ Մոսկվայում. Պուտինը Կարմիր հրապարակում է
    Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձը: Շքերթին մասնակցում է 11 հազար զինվոր, 131 մարտական մեքենաներ և 77 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
    14:45
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովհաննես Ազոյանը խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը
    «Հրապարակ»-ը գրում է․ «Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։ Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․ «Խուլիգանները լինում են նաև կրոնական։ Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։ Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»»։
    14:42
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել՝ թույլ չտալով ծաղիկ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային:
    14:30
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    System of a Down ռոք խմբի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:
    14:17
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիամ Փաշինյանը սրճարանում է՝ «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների ներքո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մասնավորապես երևում է, թե ինչպես են քաղաքացինեը սրճարանում տեսնելով Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»:
    14:12
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես, որքան դևը՝ մարդասիրության. Շարմազանովը՝ Փաշինյանին
    Ասում է՝ աղետի հեղինակը մենք չենք։ Բա ո՞վ է…Պապ թագավորը,թե՞ Աշոտ Բագրատունին։ Պատերազմը բերել ես դու։ Պարտությունը բերել ես դու։ 5.000 զոհ բերել ես դու։ Տասնյակ հազարավոր վիրավորներ բերել ես դու։ Արցախի 75 տոկոսը տվել ես դու։ Ալիեւի օրակարգով շարժվում ես դու։ Թուրքից դրական ազդակ ստացել ես դու։ Դու պետք է հեռանաս եւ վերջ։ Դու մայիսի 9-ի հետ այնքան կապ ունես,որքան դեւը՝ մարդասիրության։
    14:00
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հենրիի երազանքն էր ծաղիկներ դնել Շուշիի հուշասյան մոտ. զոհված զինծառայողի ծնողները իրկանացրին որդու երազանքը
    44 օրյա պատերամում զոհված Հերի Հարությունովի ծնողները՝ մայիսի 9-ին իրականացնում են որդու երազանքը: Նրանք իրենց նորածին դստեր հետ ծաղիկներ խոնրահեցին Շուշիի հուշասյան մոտ: «Տղաս երազում էր գար իր համազգեստը հանգներ մոր հետ, մեդալները կախած գնար Շուշիի արձանի մոտ ծաղիկներ դներ»,-ասաց Հենրիի հայրը՝ Արտեմ Հարությունովը: «Յուրաքանչյուր տոն, հատկապես Մայիսի 9-ը որդուս կորստից հետո շատ ծանր եմ տանում, որդիս այլ կերպ էր կապված Արցախին, մանկուց Մոնթեի նկարներներ էր փակցնում սենյակում: Հիմա ավելի ենք գնահատում մեր հաղթանակները»,-ասաց Հենրիի մայրը՝ Իդա Խաչատրյանը:
    13:51
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են․ Առուշ Առուշանյան
    Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են, որոնք նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ավագ սերունդների հերոսական դասերը փոխանցվել են սերնդեսերունդ, որոնք դրսևորվեցին նաև մեր օրերում: 44-օրյա պատերազմից հետո, ցավով ենք արձանագրում, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Թեև մեր երկիրը վիրավոր է, բայց, վստահաբար վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ, ավելի ամուր է, ավելի զորեղ: Պատմական վճռորոշ իրավիճակներում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու կուռ, նույն վճռականությամբ կերտի իր ապագան: Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը: Մեր պետականաշինությունը նման է սրբազան տաճարի կառուցման, որի որմերին ամեն օր մի քար պետք է ավելացնենք: Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, ժողովրդին։ Խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Հավերժ փա՛ռք Վստահաբար, Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են:
    13:45
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
    Հայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ: Մեկ 5 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8623 է:
    13:38
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարուքյանն ասում է՝ Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար․ Արսեն Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր էջում գրել է. «Ուզո՞ւմ եք իմանալ այս իշխանության արժեհամակարգը: Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. խմբ) հատուկ հանձնարարություններ կատարող դեսպանը (հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան.խմբ) հարցազրույցում ասում է, թե Հայաստանն Արցախին տալիս է իր ամենաթանկը՝ 400 միլիոն դոլար... Մորթապաշտ սրիկաների իշխանությունն էլ ո՞նց պիտի լինի»:
    13:30
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով․ Գագիկ Ծառուկյան
    Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ: 77 տարի առաջ այս օրը խորհրդային ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: 1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը միասնաբար և համախմբված ջանքերով ազատագրեց Շուշին: Հաղթանակները կերտվում են միասնությամբ և երկաթյա կամքով: Պատմության դասն ու պատգամն է մեզ՝ լինել միասնական, լինել համախմբված ազգային երազանքների ու նպատակների շուրջ: Իմ խորին հարգանքները և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան ազատամարտի մեր վետերաններին: Եվ իմ խոնարհումը մեր նահատակների վառ հիշատակին, ում պատվին մենք միասնաբար նոր հաղթանակներ պիտի կերտենք: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս։
    13:15
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրենք հանուն նոր հաղթանակների. Ռոբերտ Քոչարյան
    Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9
    13:04
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ. Արայիկ Հարությունյանի ուղերձը
    Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Մենք հպարտ ենք, որ Հաղթանակի կերտման գործում իր նշանակալի ավանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչության յուրաքանչյուր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիվ հերոսներ, մարշալներ, ծովակալներ, հրամանատարներ։ Նրանց հերոսական ավանդույթները շարունակել են հետագա սերունդները՝ 30 տարի առաջ կամավորական խմբերից կազմավորելով կանոնավոր բանակ, հաջողությամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողությունը և ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը։ Սակայն այսօր Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացվում են և ենթարկվում վանդալիզմի Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։ Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորին այս թանկ ու նվիրական տոների կապակցությամբ և իմ խոնարհումը բերում Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ։ Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
    13:00
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Մայիսի 9. պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի
    Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գնացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Անվտանգության միջոցառումների պատճառով պաշտոնյաներին լրագրողներ չեն կարողացել մոտենալ, նրանց ուղեկցել են անվտանգության աշխատակիցները:
    12:56
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես դղյակ չունեմ․ Սեյրան Օհանյանը վրդովվել է
    Դուք ու ձեր պատվիրատուները, ինչպես նաեւ այս իշխանությունները, բանակային կյանքը վերածել եք հասարակ կենցաղային մակարդակի։ Այս մասին քիչ առաջ Հաղթանակի զբոսայգում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու լրագրողի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ասաց Օհանյանը՝ վրդովվելով լրագրողի՝ իր ունեցծվածքի վերաբերյալ դիտարկումներից։ «Ես դղյակ չունեմ։ Այսօրվա իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները, որ գնան պարզելու՝ ով ինչ ունի եւ ինչպես է ձեռք բերել»,- հավելեց նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0446c34ebb7d9665d6f8675035fab304 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:49
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու վարչապետին, բայց նա փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույր
    Մի շարք ծնողներ գնացել են Եռաբլուր՝ դիմավիրելու վարչապետին, բայց նա փախել է Եռաբլուրից․ զոհվածի քույր
    12:42
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու 4-րդ նախագահը ոչ սթափ գնահատմամաբ մարտական գործողությունների ժամանակ տվել են տարբեր կոչումներ․ Սեյրան Օհանյան
    Բանակցային գործընթացը նախկին նախագահների ժամանակ չի տապալվել: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Եղել են տարբեր փաստաթղթեր, որոնք ուղղված են եղել միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու համար, նաև այդ ուղղությամբ համապատասխան աշխատաքններ են իրականացվել միաջազգային հարթակներում: Ես կարող եմ ասել, որ այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ լայնածավալ գործողություններ Հայաստանի և Արցախի նկատմամբ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են պատերազմի: Պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն ողջ հայ ժողովրդին հաղթանակներ կերտելու համար: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամ իրենց ձեռքով ոչ սթափ գնահատմամաբ, որ եղել է մարտական գործողությունների ժամանակ, չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:
    12:33
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք իրավունք չունենք ընկճվելու, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը․ ԱՀ պաշտպանության նախարար
    ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի ուղերձը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Հարգելի զինակիցներ, սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայիսի 9-ը՝ մեր տոնացույցի պայծառ օրերից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշիի ազատագրման ու ՊԲ օրը, մենք դիմավորում ենք մթագնված տրամադրությամբ: Պատճառները, անշուշտ, հայտնի են բոլորիս, սակայն ճշմարիտ է նաև, որ 44 -օրյա պատերազմի արդյունքում ունեցած ցավալի կորուստները չեն նսեմացնում հայ ժողովրդի վիթխարի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում և 1992 թ. Մայիսի 9-ին հայկական ոգու, հայ ռազմիկի կերտած փառավոր հաղթանակը Շուշիում: Մեծ հայրենականի սկզբնական շրջանում կամ այն ծանր օրերին, երբ Ադրբեջանը ձեռնամուխ էր եղել տխրահռչակ «Կոլցո» գործողության իրականացմանը, դժվար էր պատկերացնել, որ կործանարար հարվածներ կրող Խորհրդային բանակը հաղթանակի դրոշ կբարձրացնի Բեռլինում, իսկ հայրենիքի պաշտպանության զինվորը դարձած դեռ երեկվա խաղաղ բնակիչը շուտով ազատագրելու է Շուշին: Երկու հաղթանակներն էլ հնարավոր դարձան հավաքական ամուր կամքի, անհրաժեշտ պահին կարևոր նպատակների շուրջ համախմբվելու ունակության, մարտադաշտում ցուցաբերած անձնազոհության ու հերոսության, թիկունքում շուրջօրյա ռեժիմով կատարվող հետևողական, ծանր աշխատանքի շնորհիվ: Հիմա նորից եկել է այդ որակները դրսևորելու ժամանակը: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու լավագույն ուղին նրանց երազանքների երկիրը կառուցելն է: Այդ ճանապարհին մենք իրավունք չունենք ընկճվելու կամ հուսահատվելու, թափված արյան որևէ կաթիլն իմաստազրկված չէ, քանի դեռ կա ազատ և անկախ Արցախը: Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում: Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել Մեծ հայրենականի մեր հարգելի վետերաններին, Շուշիի ազատագրման գործողության մասնակիցներին և մեր զոհված զինակիցների ընտանիքներին: Ձեր և ձեր հարազատների կատարածը մեզ պարտավորեցնում է անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնա նրանց և բոլորիս պատկերացրած ապագան: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ՝ պաշտպանում են նրա սահմանները: Շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ մեր հաղթանակները դեռ առջևում են:
    12:21
    09.05.22
    Ավելին