Լրահոս
2022-05-09
-
ՀասարակականՀավերժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից չենք ընկրկելու․ Արտակ ԲեգլարյանՍիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը: Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի: Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի: Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու:Ավելին18:1009.05.22 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213088/Ավելին17:4609.05.22 -
ՀասարակականՈրոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել էՈստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 33-ամյա Աննա Հակոբյանը։ Մայիսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Աննա Հակբոյանը հայտնաբերվել է Մալաթիայի փողոցում։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ բաժնում նա տվել է բացատրություն և ներկայացվել ոստիկանության Մաշտոցի բաժին:Ավելին17:4109.05.22 -
ԻրավականԽուզարկություններ՝ ՀՅԴ Արմավիրի գրասենյակներում ու դրանք համակարգողների բնակարաններումԸստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ցուցակներ, որոնցում գումարային ձեռագիր նշումներ կան: Կոմիտեն պնդում է, որ դրանք 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ու Արմավիրի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ մարդկանց բաժանված գումարների վերաբերյալ նշումներ են:Ավելին17:3509.05.22 -
ՀասարակականԱզատատենչությունն արցախցու գենետիկ կոդի մեջ է․ Միքայել ՀամբարձումյանԴեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար: Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով: Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են: Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր: Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապե մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում: Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։ Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։ Ես հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը:Ավելին17:2509.05.22 -
ՄիջազգայինԱՄՆ առաջին տիկինը Ուկրաինայում է. Բայդենի ու Զելենսկիի կանայք մոտ մեկ ժամ զրուցել ենԲայդենի կնոջը դիմավորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսյա Զելենսկայան: Երկու կանայք մոտ մեկ ժամ զրուցել են դռնփակ։ Նրանց հանդիպումը դպրոցի շենքում է տեղի ունեցել, որը պատերազմի ժամանակ վերածվել է ապաստարանի։Ավելին17:1509.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Toyota Ipsum-ն ու Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի Lexus-ը․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213081/Ավելին17:0509.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն և 2 Mercedes-ներ․ կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Նորք Մարաշ 5-րդ փողոցի թիվ 22 տան հարևանությամբ բախվել են BMW և 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/09/1213086/Ավելին16:5509.05.22 -
ՄիջազգայինԶելենսկին ուկրաինացիներին «Հաղթանակի 2 օր» է խոստանումՀայրենական պատերազմում հաղթանակի կապակցությամբ ուկրաինացի ժողովրդին շնորհավորական ուղերձում երկրի նախագահ Զելենսկին հուսադրել է, թե շատ շուտով Ուկրաինայում Հաղթանակի երկու օր է լինելու, իսկ ինչ-որ մեկն ընդհանրապես հաղթանակի օր չի ունենա: Հեշտ է կռահելը, որ Ուկրաինայի նախագահը Պուտինին նկատի ունի:Ավելին16:4509.05.22 -
Միջազգային«Մայիսի 9-ի առիթով ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը». ՍտոլտենբերգՍտոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանի նախագահին դուրս բերել զորքը Ուկրաինայից ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պնդել է, թե Մոսկվան նախկինում պարբերաբար մայիսի 9-ն օգտագործել է Արևմուտքի մասին ստեր տարածելու և ՆԱՏՕ-ին քննադատելու համար։Ավելին16:3509.05.22 -
ՔաղաքականՈ՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ#Հասարակություն 09 05 2022 Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am Ո՞ւմ և ի՞նչ նպատակով էր գումար տալիս ՔՊ-ական սադրիչ Թաթուլ Ասիլյանը․ 168.am 168.am-ը գրում է․ Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ, նախկին ոստիկան ներկայացող Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում: Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, ինչպես նաև Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ: Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը, իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից: Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ: Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով Ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը: Գյումրու հանրահավաքի ավարտից քիչ անց Թաթուլ Ասիլյանին նկատել են Գյումրու քաղաքապետարանի հրապարակի մոտ գտնվող «Ամերիա» բանկի բանկոմատի մոտ գումար հանելիս:Ավելին16:2509.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներ՝ Հաղթանակի զբոսայգումՀայաստանի, Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներով ու Գեորգիևյան ժապավենով՝ «Միասին» շարժման անդամները, տարբեր քաղաքացիներ Կասկադից գնացել են Հաղթանակի զբոսայգի: Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է զեթ տառը։ Շարժման մասնակիցների խոսքով՝ այդպես ցույց են տվել, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ շարունակվում է և ինչպես 77 տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայաստանը ֆաշիզմի դեմ պայքարի կողքին է:Ավելին16:1809.05.22 -
ՔաղաքականՈ՞վ է Թաթուլ Ասիլյանը կամ Միկի Միկոյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԳյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր 168.am-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը: Թաթուլ Ասիլյան՝ աստղակերպով՝ Միկի Միկոյան. նախկին ֆեյք, որ աշխատում էր Perfect Tv-ի մոտիվներով ArmVlog յութուբյան ալիքի համար: Ուշագրավ է, որ անվանափոխությունից, այսինքն՝ ֆեյքի պաշտոնը թողնելուց հետո, Ասիլյանի ֆեյսբուքյան էջի հղումում շարունակում է մնալ հիմնական՝ Միկի Միկոյան ֆեյքի անունը։ Իշխող թիմի համար անխոնջ պայքարի ելած «հերոսը» Ֆեյսբուքում ներկայանում է իջևանցի գործարար, բայց պարզվում է՝ իջևանցի գործարարի աշխարհագրությունը լայն է. ինչպես ինքն է տեղեկացնում, աշխատում է Մասիսի ՔՊ գրասենյակում:Ավելին16:1009.05.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհվածների հիշատակին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին16:0009.05.22 -
ՀասարակականՓրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուրՄայիսի 9-ին, ժամը 07։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր:Ավելին15:5009.05.22 -
Քաղաքական«Հաղթանակն անխուսափելի է». ընդդիմության մեծ հանրահավաքը՝ ժամը 17-ինԱյսօր երեկոյան 5-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաք կլինի: Մինչ այդ ժամը անհնազանդության ակցիաներ նախատեսված չեն: «Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի»,- հանրահավաքին ընդառաջ գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:Ավելին15:4009.05.22 -
Միջազգային«Մեծ յոթնյակը» որոշել է «թույլ չտալ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում»G7-ի երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հստակ նշված է, որ պետք է թույլ չտան Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում: «Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այդ երկրի համար ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա ապահովելու համար»,- հայտարարել են G7-ի առաջնորդները:Ավելին15:2009.05.22 -
ՀասարակականՍրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը․ Ավետիք Իշխանյան«Թալանչինե՛ր, կոռուպցիա՛» ՝ ահա այսպիսի կարգախոսներով իշխանության եկան դավադիրները։ Եվ ի՞նչ․․․ Սրիկանե՛ր, դուք թալանեցիք և կողոպտեցիք մեր Եռատոնը, հաղթանակները, հայրենիքը, Շուշին, արժանապատվությունը, հոգիները, հազարավոր կյանքեր։ Եվ այս ամենը հանուն ձեր վայելքների, ցոփ ու շվայտ կյանքի։ Վայելքներ հայրենիքի ավերակների, հերոս տղաների դիակների վրա։Ավելին15:1009.05.22