Լրահոս
2022-05-08
-
Հասարակական«УАЗ»-ը Լանջանիստ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 4 վիրավորԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:Ավելին22:2208.05.22 -
Հասարակական«Սողունի վրա ինչքան էլ թևեր շարես, սողալու է». նոր թռիչք է պետք, որ հասնենք ՇուշիՇուշիի ազատագրման 30-ամյակն է այսօր: Արդեն երկու տարի է Եռաբլուր են բարձրանում Շուշին ազատագրելու համար կյաքը տված զինվորների հարազատներն ու նաև նրանք, որոնց որդիները զոհվեցին 44-օրյա պատերազմի վերջին օրերին՝ բերդաքաղաքի պաշտպանության ժամանակ:Ավելին22:1308.05.22 -
Հասարակական«Ցախավելը կոտրել չի լինում». զոհված զինվորների ծնողների՝ համախմբման կոչըԱվելին21:5808.05.22 -
Քաղաքական«Նիկոլը պիտի հայերի հախից գա». մարդիկ, որ դիմադրում են «դիմադրության շարժմանը»Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Շիրակի բնակիչների այսօր հայտնած տեղեկությունը, թե Ադրբեջանը ցանկացել է 38 գերի վերադարձնել Հայաստան:Ավելին21:4308.05.22 -
ՔաղաքականԳյումրիի թատերական հրապարակը «տեր է հայրենիքին»Արհեստների ու արվեստների քաղաքից նկարիչ Վալերի Խաչատրյանը կոչ է արել Հայաստանի մտավորականներին չվախենալ ու չքնել տներում, դուրս գալ պայքարի:Ավելին21:2808.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Խաժամուժը պետք է վերանա». Շուշիի ազատագրումից՝ 30, հանձնումից՝ 2 տարի անցԱվելին20:3008.05.22 -
ՀասարակականԱլենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել․ Արեգնազ ՄանուկյանԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի մայրիկը վիրավորել ու սպառնացել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ու մյուսների վարած քաղաքականությանը դեմ դուրս եկած քաղաքացիներին։ Ալենի մայրիկին կարելի է հասկանալ, բայց հնարավոր չէ ընդունել նրա վարքագիծը։ Հասկանալի է, որ Ալենի մայրիկը չի ուզում իշխանափոխություն, քանզի գերմոտիվացված է։ Նրա մի տղան խորհրդարանի խոսնակ է նշանակված, բյուջեի ու այլոց հաշվին տժժում է բալիներում ու միկոնոսներում, վարում է օլիգարխիկ կյանք։ Ալենի մայրիկի մյուս որդին նորաթուխ տաղանդավոր բիզնեսմեն է։ Նրա տաղանդն ի հայտ եկավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Ալենի մայրիկի մյուս որդին սկսեց ասֆալտի պետական տենդերներ շահել, միլիոնավոր դոլարների հետ խաղալ։ Ահա այս ամենը հաշվի առնելով Ալենի մայրիկը ոչ միայն միջնամատը, այլ նաև այլ բաներ կարող է ցույց տալ ցուցարարներին, քանզի այս իշխանությունն իր ընտանիքի բարեկեցության աղբյուրն է, հետո ի՞նչ, որ սրանց բռնած գծի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, հետո հերթը կարող է հասնել Սյունիքին և այդպես մինչև Երևան։ Ալենի մայրիկը կա՛մ չի հասկանում այս ամենը, կա՛մ հասկանում է, բայց իր ու իր զավակների այսօրն ու սեփական նյութական բարեկեցությունն է իրեն հետաքրքրում, այլ ոչ թե հայ ժողովրդի ու ՀՀ-ի ապագան։ Ինչ վերաբերում է Ալենի մայրիկի փողոցային վարքագծին, ապա այդ մասով նրա դեմ դատական հայց է պատրաստվում բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Ալենի մայրիկի պահվածքի մասով կարող ենք արձանագրել, որ պտուղը ծառից հեռու չի ընկել։Ավելին19:3608.05.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ այս պահին հյուրասիրություն է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՍերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ այս պահին հյուրասիրություն էԱվելին19:1108.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ախուրյանցի Անոն ուզում է, որ «Նիկոլը հայերի հախից գա» | 08.05.2022Ավելին18:3008.05.22 -
ՀասարակականՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին18:2808.05.22 -
ՀասարակականՖրանսիայի հրապարակում մեկնարկել են Արցախի մշակութային միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹՖրանսիայի հրապարակում մեկնարկել են Արցախի մշակութային միջոցառումներըԱվելին17:3308.05.22 -
ՀասարակականՍոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում. Թագուհի ԹովմասյանԵրեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։ Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։ Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։ Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում։Ավելին17:1308.05.22 -
ՀասարակականՓամբակ գետից դի է դուրս բերվելԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 11:55-ին տեղեկություն է ստացել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին15:4608.05.22 -
ՔաղաքականՀակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք՝ սրանց հեռացման պահանջով․ Գեղամ ՄանուկյանՀակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք՝ սրանց հեռացման պահանջով․ Գեղամ ՄանուկյանԱվելին15:4008.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել. Իշխան ՍաղաթելյանԻշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում: Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։ Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակաը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում։Ավելին15:3308.05.22 -
ՀասարակականԸստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից․ Գագիկ ՀամբարյանԳերիների ծնողներ իսկապես Հոռոմի խաչմերուկում կային, լավ կլիներ նրանք սթափ մտածեին՝ ի՞նչ կապ ունի ընդդիմությունը գերիների հետ։ Ցանկալի է նրանք մի փոքր ավելի սթափ մտածեն և վերջ տան այս ամենին, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց պահով էլ այդքան լավ բաներ չեն խոսում, չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից՝ 300-500 հազար դրամ։ Այս մասին Գյումրիում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը ևս գյումրեցի է։ «Շատ լավ կլինի նրանք իրենց պահանջները ներկայացնեն այն քաղաքական ուժին, ով մեղավոր է իրենց երեխաների գերի ընկնելու մեջ»,-ասաց նա։Ավելին15:2308.05.22 -
ՔաղաքականՇարժման առջև փակ ճանապարհ չկա ու չի լինելու. Արամ ՎարդևանյանԳիտակցելով տրամադրությունների փոփոխությունն ամեն կերպ օրվա իշխանությունները փորձում էին խոչընդոտել: Ներքին թշնամանքը վերացվելու է, սևեր ու սպիտակներ չեն լինելու: Շարժման առջև փակ ճանապարհ չկա ու չի լինելուԱվելին15:1108.05.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնումՀարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:Ավելին15:0708.05.22 -
ՔաղաքականԹշնամին հիմա էլ միջանց է ուզում, և այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին. Վահե ՀակոբյանՄենք ժամանակ չունենք, ժողովուրդ ջան, թշնամին էկել, մեր տուն է մտել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: «Թուրքերն ավելի քան 100 տարի ավանդական թշնամանք են ցուցաբերում մեր երկու հանրապետությունների նկատմամաբ, և դրա ամենամեծ ապացույցը 44-օրյա պատերազմն էր: Բացի դրանից ախորժակները շարունակվում է բացվել՝ հիմա էլ միջանցք են ուզում, որն այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին, բայց մենք չենք թողնելու: Սա պաշտոնի, մեկ հոգու, մի խումբ մարդկանց պայքար չէ, սա բոլորիս պայքարն է և մենք պետք է դառնանք մեկ բռունցք»:Ավելին15:0108.05.22