Լրահոս
2022-05-12
-
ՔաղաքականԴիմադրության շարժման ավտոերթերը՝ Երևանի տարբեր ուղղություններովԱյս պահին Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկում, ինչպես երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը: Նա հորդորել էր բոլոր քաղաքացիներին ինքնակազմակերպվել և այլ երթեր ևս անել:Ավելին12:4512.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Մի քանի Կարմիր բերետավորներ ազատման դիմում են գրել. Մամիջանյան | 12.05.2022Ավելին12:3012.05.22 -
ԻրավականԴատավոր Ավետիսյանը կալանավորել է երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին. փաստաբանՇիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, Կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ։ Վերջինիս Տ.Մ. -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրեցինք ինքնաբացարկ։Ավելին12:1612.05.22 -
ՀասարակականՊՆ-ն կրկին հերքում է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին12:0612.05.22 -
ՀասարակականՊետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի. Հրանտ ԹոխատյանԷսօր չի կարելի լռել: Ֆրանսիայի հրապարակում մտավորականների քննարկման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Այսօր փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, որ եթե դու գնում ես, ուրեմն էս կողմն ես, էն կողմն ես, կամ 3-րդ կողմն ես. այ, դա չպետք է լինի: Եթե դու որևէ մեկի կողմը չես, արի դարձիր իմ կողմը, անպայման չի, որ դու գաս էստեղ պաշտպանելու հինը, ավելի հինը: Ինչ որ այսօր ունենք ցավոք սրտի, էլի մեր ստեղծածն է, էլի մեզնից է դուսր եկել: ժամանակին եթե ավելի համախմբած լինեինք, էդպես չէր լինի: Այսօր Հայաստանի ամենամեծ նժարին դրված է մեր Հանրապետությունը, մեր պետականությունը, այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բացի պետականությունից: Հիմա պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի»:Ավելին11:5612.05.22 -
ՀասարակականՀայաստանում լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում․ ԵԽ գլխավոր քարտուղար«Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ արդեն նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին», - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է ոստիկանական բռնությունների մասին իմ գրություններին։ Ապրիլի 29-ին և մայիսի 2-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու դեպքերի, դրանց արդյունքում քաղաքացիներին հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին գրություններ էի ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Քարտուղարին մանրամասն ներկայացրել էի Հայաստանում տիրող իրավիճակը և ոստիկանների ակնհայտ կանոնակարգված բռնի, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունները։ Խնդրել էի համապատասխան արձագանք տալ այս դեպքերին, քանի որ նրա հանրային կարծիքը մեծ դերակատություն ունի բռնության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Գլխավոր քարտուղարը, պատասխանելով իմ գրություններին, նշել է, որ խաղաղ հավաքներ իրականացնելու ազատությունը ժողովրդավարական, հանդուրժող և բազմակարծիք հասարակության հիմքերից է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես մեկնաբանվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող գործերով։ ԵԽ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ իր գործողություններում ոստիկանությունը որդեգրի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, և իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ և սահմանափակվի այն դեպքերով, երբ դա խիստ անխուսափելի է: Ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության նվազագույն աստիճանով։ «Վստահ եղեք, որ Եվրոպայի խորհուրդը և նրա համապատասխան կառույցները կշարունակեն ուշադրությամբ հետևել ստեղծված իրավիճակին և աշխատել ՀՀ իշխանությունների հետ ինչպես անդամ մյուս երկրներում՝ այս սկզբունքները պահպանելու համար": Տիկին Բուրիչն ամփոփում է, որ "Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնություն կիրառելու կապակցությամբ նախազգուշացում է տեղադրված մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին»։ Կշարունակեմ ներկայացնել միջազգային մյուս կարևորագույն կառույցների արձագանքները հրապարակման մասով նրանց համաձայնությունները ստանալուն պես:Ավելին11:4812.05.22 -
ՄիջազգայինԱրարատ Միրզոյանը մեկնում է Դուշանբե. նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումՄայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։Ավելին11:3912.05.22 -
ՀասարակականՆոր նախաձեռնություն ՏՏ ոլորտի մասնագետներիցՏՏ ոլորտի մասնագետները երեկ, ֆրանսիայի հրապարակում, միտինգի ժամանակ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ : Նախաձեռնության հեղինակները առաջարկում են հստակ ժամերի, հստակ մշակված գործողությունների միջոցով Facebook հարթակում տարածել ձեր տեսակետը հնարավորինս շատ և հնարավորինս լավ գործիքակազմով։ Այս պահին նախաձեռնության հեղինակները ընտրել են Facebook-ում #Live անելու տարբերակը։ Live-երը պետք է արվեն հստակ ժամերի և նույն հեշթեգերով՝#LiveAra #haymna #StayArmenia։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Live-ը ամենահարմարն է տարածման տեսանկյունից։Նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե ներկայիս քաղաքական ռեժիմն ընդունող մարդկանց կարծիքի փոփոխությունն է, այլ այն, որ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին դեմ, բայց դրա մասին բարձրաձայն չարտահայտվողները տեսնեն, որ իրենք մենակ չեն և այդ տեսակետը սկսում է դոմինանտել։ Նախաձեռնությանը միանալու համար պետք է միանալ https://www.facebook.com/livearaarmenia էջին, կամ Telegram-ի էջին՝ https://t.me/livearaԱվելին11:3412.05.22 -
ՔաղաքականԿարմիր բերետավորներից մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները․ Հայկ ՄամիջանյանԸստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին: Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը:Ավելին11:2812.05.22 -
ՔաղաքականՆիկոլը 2018թ. մայիսի 12-ին, որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. ԶաքարյանԲացվում է մայիսի 12-ի առավոտը: Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին: 28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող: Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ: Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին,որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել: 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը: 2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու:Ավելին11:2412.05.22 -
ՔաղաքականՆկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում․ Վահե ՀովհաննիսյանՔաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել, գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:։ «Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։ Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։ Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են, հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։ Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։ Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը։Ավելին11:1812.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդներում Փաշինյանի ելույթինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում... Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո... Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)... Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին11:1212.05.22 -
ՀասարակականԱրցախի նախագահը բարձր է գնահատում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն բոլորն օրենքի առջև հավասար են․ նախագահի խոսնակը՝ Օգանովսկու ձերբակալության մասինՄայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացրել էր Արցախի դատախազությունը։ Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով, մասնավորապես, ասել է. «Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Լ. Ավանեսյանը:Ավելին11:0912.05.22 -
ՔաղաքականՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամներ անազատության մեջ ենՀՅԴ ՀԵՄ-ի 4 անդամներ անազատության մեջ են Հերթական շինծու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Արսեն Մարտոյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Մաթևոսյանը։ Իշխանությունները ևս մեկ հուսահատ քայլ են կատարում՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, փորձում են վախեցնել նրանց՝ ազատությունից զրկելու միջոցով։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման միջոցներով անհնար է ճնշել կամ կասեցնել Հայաստանի թրքացման դեմ մղվող պայքարը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր երիտասարդի փոխարեն հրապարակ են դուրս գալու տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք տեր են իրենց հայրենիքին։ Շարժման հաղթական ավարտն այլևս անխուսափելի է։Ավելին11:0412.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը գլորվել է ձորակը, վարորդը տեղում մահացել էԵրեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/12/1213283/Ավելին10:5412.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե էլեկտրասյանըՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի «Սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:Ավելին10:4812.05.22 -
ՔաղաքականԱյն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից. Արսեն ԲաբայանԱյն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից: Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը: Սրան զուգահեռ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն: Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում...Ավելին10:4312.05.22 -
ՀասարակականԲլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցըԲլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցըԱվելին10:3812.05.22 -
ՔաղաքականՍերժը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Էդուարդ Շարմազանով1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը: Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ:Ավելին10:3412.05.22