Լրահոս

2022-05-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Բերման ենթարկելուց խեղդել են, հայհոյել․ ՄԻՊ-ը խախտումեր է արձանագրել
    Մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։ Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։ Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։ 2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։ Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։ 3. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։ Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։ 4. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։ Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։ Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։ Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։ 5. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։ Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։
    19:15
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոյի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ․ հայտարարություն
    Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։ Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։
    19:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գռզոյի օբյեկտից քար են նետել քաղաքացիների ուղղությամբ․ Աննա Մկրտչյան
    Հենց հիմա ոստիկանության աչքի առաջ գռզոյի օբյեկտից քար նետեցին քաղաքացիների ուղղությամբ։ Ոստիկանությունը լուռ անգործությամբ ողջունեց այդ քայլը ու հրաժարվեց քայլեր ձեռնարկել։
    18:05
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ
    17:50
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սև բերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ սևբերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա։ Բերման ենթարկված քաղաքացու վրա թքող սև բերետավորը ոստիկանության զորքերի հատուկ վաշտի պայմանագրային ծառայող է։
    17:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է. Կարեն Վրթանեսյան
    «Դիրքերում մարդ չկա, դուք հելել-փողոց եք փակում» թեզին վերջին անգամ անդրադառնամ... 1. Փողոց փակողներից շատերը կռված տղերք են։ Նրանք իրենց դիրքերը պահել են, ոմանք՝ վիրավորվել ու ընկերներ կորցրել, բայց այդ դիրքերը Նիկոլը հանձնել է մեկ ստորագրությամբ։ 2. Նիկոլն է որոշել, որ Արցախ այլևս զինծառայողներ չուղարկվեն։ Դիրքերում մարդ չլինելը նաև դրանից է, ոչ թե այն բանից, որ Երևանում ուսանողը, ծրագրավորողը, ուսուցչուհին, բժիշկը կամ շինարարը մասնակցում են բողոքի ցույցի։ 3. Նիկոլն է բանակը կրճատում, Նիկոլն է նորանոր խմբերի զինծառայությունից ազատող օրենքներ մտցնում՝ բնակչության այս կամ այն խմբին հաճոյանալու համար։ Ցույցերը մի ամիս է՝ ինչ սկսվել են, իսկ դիրքերում խնդիրները 2020 թվականի նոյեմբերից են։ 4. Նիկոլն է, որ արդեն 2+ ամիս է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ չի նշանակում, ինչից բխում են նաև կադրային բոլոր խնդիրները զինված ուժերում։ 5. Եթե դիրքերում մարդ չկա, ի՞նչ են անում մայրաքաղաքում հազարավոր կերած-խմած, հաղթանդամ ոստիկաններ, բազմերանգ բերետավորներ, ներքին զորքեր, ի վերջո՝ դիպուկահարներ։ Ինչո՞ւ դիրքերում չեն։ 6. Մենք պայքարում ենք, որ մեր դիրքերը Բաքվի բանավոր կամ գրավոր հրահանգներով այսուհետ չհանձնվեն... Մենք պայքարում ենք, որպեսզի երկիրը պարտության տարած, երկիրը բզկտած ու երկիրը նոր աղետալի պատերազմի տանող բռնապետին կանգնեցնենք։ Ու հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է։ Հենց այդ դիրքերն են, որ այս պահին պետք է բազմամարդ լինեն, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանն ապագա ունենա։
    17:13
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմադիր երիտասարդները Արցախի դրոշը տեղադրել են Մանկավարժական համալսարանում
    «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Նրանք մտան համալսարանից ներս և պատուհանից կախեցին Արցախի դրոշը։ Երիտասարդները «Արցախ», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով շրջեցին համալսարանի միջանցքներում և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։ Այդ ընթացքում դիմադրություն շարժման մյուս մասնակիցները երթով շարժվում էին Խանջյան փողոցով։
    17:09
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էս է քո աշխատանքի գնալու գինը, Բաբկե՛ն. Սևակ Հակոբյան
    Բաբկեն ջան, հա դու աշխատանքի հասնում ես, բայց՝ էս գնով։ Ոստիկաններդ տարեցների են քաշքշում, ծեծում, անչափահասների ոտք են կոտրում, որ դու անվնաս հասնես գործի։ Է՛ս ա քո աշխատանքի գնալու գինը։ Ու էս վիճակն է, որովհետև ձեր խմբակը գնում է գործի։ Ձեր խմբակը թքած ունի ձեզ բերած ժողովրդի վրա, դրա համար էլ հանգիստ ասում ես՝ ինչքան ուզում եք՝ քաշքշեք, մեկ ա, գալստուկդ դեռ կոկորդդ չի քամում։ Շեֆդ ասել ա, որ Ադրբեջանի 5 կետերը ՔՊ-ական հողատու իշխանությունը ընդունում է, Ադրբեջանն էլ էսօր ասեց, որ ձեր ներկայացրած 6 կետերը զուգարանի թուղթ են, պետքական բան չեն, ու պտի 7 նոր գյուղ հանձնեք։ Այ էդ 7 գյուղերն էլ հանձնում եք, որ դու մնաս պաշտոնիդ։ Բա գոհ կլինես, ստատուսներ կգրես։
    17:06
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին. Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին
    Որպեսզի իշխանության էդմոնները չմեղադրեն, թե ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ենք տարածում՝ ուղիղ հարցնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարություն /-անը. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի այսօրվա հայտարարությունը կապված անկլավների հետ: Եթե չխոսեցիք այդ մասին հետո որևէ մեկին չմեղադրեք, որ ստիպված թշնամու աղբյուրներից է օգտվում:
    17:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը
    Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին, ժամը 18:00-21:00-ն, Կոնդի եկեղեցում»:
    16:55
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևն իր ընկերոջից պահանջում է մեր Տիգրանաշենը, Տավուշի 7 գյուղերը. Արթուր Ղազինյան
    Իրականություն են դառնում մեր բոլոր աղետալի կանխատեսումները. ալիևն իր ընկերոջից պահանջում է մեր Տիգրանաշենը, Տավուշի 7 գյուղերը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում Հայ մարդիկ ալիևին ու նիկոլին ասում են. գլուխներդ պատին եք տվել: Ժամը 19.00 եկեք Ֆրանսիայի հրապարակ՝ միասին մեր վճռական Ո՜Չ-ն ասենք ալիևներին ու նիկոլներին:
    16:47
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը մայրաքաղաքի 4 կողմերից․ ՈՒՂԻՂ
    «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը մայրաքաղաքի 4 կողմերից․ ՈՒՂԻՂ
    16:44
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության գործողությունները՝ լուսանկարներով
    Ոստիկանության գործողությունները՝ լուսանկարներով
    16:39
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Ռոզա Լինը իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
    «Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Ռոզա Լինը իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
    16:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի
    16:05
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿ
    Գյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը. ՔԿ
    15:46
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների․ չի հաջողվելու․ Արտակ Զաքարյան
    «Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի, սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե´ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների: Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն: Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ սխալվում եմ): Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի»:
    15:41
    10.05.22
    Ավելին