Լրահոս

2022-05-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 4
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոչ հեռավոր 2016-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում, անդրադառնալով նոր-նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին, վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը: «Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամներ: Փաշինյանն ու Ալիեւն առանց Արցախի ներկայացուցչի մեկ սեղանի շուրջ նստել են թե՛ 44-օրյա պատերամից առաջ, թե՛ դրանից հետո, հետեւաբար Փաշինյանի հավաումները, ստիացթե առանց Արցախի ներկայացուցչի ինքը երբեք ու երբեք որեւէ բանակցության չի մասնակցի, ակնհայտ սուտ էր: Նույն օրը՝ 2016-ի սեպտեմբերի 10-ին, նա հայտարարում էր նաեւ. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենն են, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ… Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Կապիտուլյացիա բառն այժմ չհանդուրժող ու դրա դեմ կատաղի պայքար տվող իշխանավորները, փաստորեն, 2016-ին ՀՀ իշխանությունների համար կապիտուլյացիա են համարել անգամ Բաքվի պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները: Այժմ, սակայն, 2022-ի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին»:
    10:26
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի բացասական կերպար․ Փաշինյանին մարմնավորած դերասան
    «Գիտեմ, «Իշխանություն» ֆիլմից հետո իմ դեմքը հակակրանք է առաջացնում։ Իմ մոտ էլ էր նույնը։ Իրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի․․․ բացասական կերպար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Լևս Դավթյանն ու շարունակեց․ «Մենք Հայաստանը մաքրելու ենք թուրքի առաջ չոքածներից։ Մենք ապրելու ենք արժանապատիվ ու մեր պայքարը հաջողելու է, որովհետև այստեղ հավաքված են ուժեղ, հզոր, հայրենասիր իսկական երիտասարդներ, ես ձեր ցավը տանեմ»։ Անդրադառանալով հարցերին, թե դերասանները ինչու են մտել քաղականություն, նա ասաց, որ սա պայքար է հանուն արժանապատվության։
    10:15
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Քրիստոսի արձանի մրցութային փուլն ավարտվել է. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։
    10:10
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ Փաշինյանի այս անգամվա պաշտոնական այցից Վլադիմիր Պուտինն անչափ գոհ է մնացել: Քանի որ Ռուսաստանին աջակցող երկրների քանակը խիստ կրճատվել է, ռուսական կողմի համար կարևոր է եղել, թե Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ինչպես կպահեն իրենց այս փուլում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետևում են պաշտոնական Երևանի պահվածքին և կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի և Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, և ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, և իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»: Մեր աղբյուրը նաև պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ և փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի»։
    10:00
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանական կուսակցության ներսում անհաշտ վիճակ է
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության պայքարին զուգահեռ, իշխանությունը հոգեբանական գրոհ է ձեռնարկում՝ ցույց տալով, թե իրենց դիրքերն ամուր են։ Մայիսի 8-ին Գորիսում ՔՊ-ականները մեծ շուքով կուսակցական գրասենյակ են բացել, որին մասնակցել է Երևանից մեկնած «պաշտոնական դելեգացիա»՝ Արփի Դավոյանի գլխավորությամբ։ «Դելեգացիայի» մեջ են եղել նաև սյունեցի պատգամավորները։ Մեր աղբյուրներն ասում են, սակայն, որ թվացյալ միասնականության քողի տակ անհաշտ վիճակ է։ Գրասենյակի բացմանն էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն իր անուն-ազգանունով ցուցանակ է փակցրել գրասենյակի աշխատասենյակներից մեկի վրա՝ ներկայանալով որպես տարածքային կառույցի ղեկավար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, նրան հիշեցրել է, որ նա ընդամենը եղել է ՔՊ նախընտրական շտաբի պետ, ապա հորդորել է հեռացնել ցուցանակը՝ հիասթափեցնելով, որ նա չէ նախագահը, դեռ պետք է որոշեն։ Կարո Ավանեսյանն էլ նեղացել է և այդ օրը ՔՊ-ական պատգամավորների հետ Գորիսի պանթեոն չի այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ը Երկրապահի օրն է, և Ավանեսյանը ԵԿՄ-ականների՝ նախկին մարզպետ, մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի գլխավորած խմբի հետ է գնացել։ ՔՊ նախկին գրասենյակը տեղակայված էր իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի ընկերոջը պատկանող տարածքում, սակայն պատերազմից հետո, երբ Կարապետյանը հրաժարվեց մանդատից, ՔՊ-ին էլ հանել են տարածքից, և այժմ Գորիսում «Բանկի շենք» կոչվող տարածքում են սենյակ վարձակալել»։
    09:45
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի ունեցել․ պատմական հայկական գյուղ է․ Արման Թաթոյան
    Մի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ: Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է): Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը: Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը: Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը: Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին: Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը:
    09:30
    11.05.22
    Ավելին
2022-05-10