Լրահոս

2022-06-13
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատության կարիք կա. Կոչուբաև
    Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։ Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է։
    16:14
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
    Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Փաստաբանը նշել է, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
    16:11
    13.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Կուլ է տվել գրիչ, եղունգ կտրելու գործիք, ևս տասնյակ իրեր. բացառիկ վիրահատություն՝ Երևանում
    Գրիչ, եղունգ կտրելու գործիք, պտուտակներ են բժիշկները հեռացրել տղամարդու ստամոքսից: «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած վիրահատությունը բացառիկ է նրանով, որ 35 առարկա է եղել պացիենտի ստամոքսում: Նա դրանք կուլ է տվել 2 տարվա ընթացքում: Դրանցից մեկն անգամ վնասել է տղամարդու աղին և լյարդը:
    16:09
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
    Երևանում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Մարզերում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արցախում հունիսի 13-ին և 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
    16:00
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվել
    Հունիսի 13-ին՝ ժամը 10:43-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 1-ին փողոցի 2-րդ փակուղում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:37-ին: Այրվել է ավտոմեքենան:
    15:54
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցած շաբաթ Շիրակի մարզում գրանցվել է 47 ծնունդ
    Հունիսի 6-12-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 25 տղա, 22 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 47 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
    15:52
    13.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր մարտավարություն է ներկայացնելու Դիմադրության շարժումը վաղվա հանրահավաքին
    Դիմադրության շարժման վաղվա հանրահավաքի ընթացքում ծրագրային ելույթ է հնչելու. շարժման ներկայացուցիչները խոսելու են այն մասին, թե որտեղից են եկել, ուր են հասել ու դեպի ուր են գնում: Շարժման ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում նշել է, որ վաղը հանրահավաքի մասնակիցների հետ շատ անկեղծ խոսելու են նաև բացթողումների մասին, ներկայացնելու են գործողությունների նոր մարտավարություն ու առաջ են գնալու այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:
    15:50
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չուվաշիայում մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս մարդ է մահացել
    Այսօր մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս տղամարդ է մահացել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ ջրային տրանսպորտի վթարը տեղի է ունեցել Չուվաշիայի Հանրապետության Մորգաուշսկի շրջանում։ Նշվում է, որ մոտորանավակի ուղևորները զոհվել են, բեռնատար նավի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Այժմ որոշվում է մարդկանց ափ հասցնելու հարցը։
    15:45
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրը
    Սևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրը
    15:41
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 47 վթար. 3 մարդ մահացել է, 88-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:38
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գրանցվել է 619 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
    Հունիսի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 162-ը արտակարգ, այդ թվում՝ 98 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 203 կենցաղային կանչ. տուժել է 86 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:
    15:23
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանուհին մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ հղիացել է
    Daily Mail-ը հայտնում է՝ Լոնդոնի Բեքթոն արվարձանի 30-ամյա բնակչուհի Ալինա Լուկան մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հղիացել է։ Իրենց առաջնեկից հետո բժիշկները պնդել էին, որ նա միայն հինգ տոկոս հնարավորություն ուներ նորից մայր դառնալու։ Սակայն պլանային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ բրիտանուհին հղի է երկվորյակներով, որոնք բեղմնավորվել են մեկ շաբաթվա տարբերությամբ։ Արգանդում գտնվող երեխաները երկվորյակներ չեն։ Լուկան դստրերին անվանել է Էլլի և Միլի։ Աղջիկները ծնվել են 35 շաբաթականում՝ գրեթե նույն հասակով և քաշով։
    15:13
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դրագին, Շոլցը և Մակրոնը հունիսի 16-ին կայցելեն Կիև
    Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել Է La Stampa թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսի 11-ին Ուկրաինա այցելելու՝ ղեկավարների մտադրության մասին հայտնել Է Bild am Sonntag թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:07
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 14-ին՝ ժամը 06:00-13:00, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ միկրոշրջանների և Հատիսի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:03
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զբոսաշրջային խարդավանքներ». խորհուրդներ հանգստի սեզոնին արտերկիր մեկնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Զբոսաշրջային խարդավանքներ». խորհուրդներ հանգստի սեզոնին արտերկիր մեկնողներին
    15:00
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Սաղաթելյան
    Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ։
    14:57
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այ հիմա ծափ տվեք Նիկոլին. Արեգնազ Մանուկյան
    Այ հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛ Ընդդիմադիր-հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանության ու բիզնեսի սերտաճումից, իշխանավորների հաջողակ բիզնեսից, պադավատապետությունից, Սաշիկի 50 տոկոս փայերից, օլիգարխների պատգամավոր դառնալուց, բանակում մայկա-տռուսիկների թալանից։ Նա աղի արտասուք էր քամում հնդկական ու մեքսիկական սերիալների սիրահարներից՝ նրանց համոզելով, որ վատ են ապրում, քանզի Սաշիկը 50/50 է անում, մականունավորները մտնում են խորհրդարան, իշխանավորները պադավատներով են ման գալիս, պաշտոնյաների բարեկամները այս կամ այն տեղ տնօրեններ են նշանակվում որպես «կռիշ», բանակից «մայկա, տռուսիկը» գողացվում է։ Վարչապետի աթոռը զավթելուց հետո Նիկոլը մոտ 1 միլիոն դոլար է ծախսել՝ հանուն իր ու իր ընտանիքի անդամների պադավատային ավտոպարկը թարմացնելու։ Իր շրջապատը վերածվել է հաջողակ բիզնեսմենների․ թալանում են աննախադեպ չափերի։ Մականունավոր կարկառուն օլիգարխները «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով դարձել են պատգամավորներ, բանակում «մայկա, տռուսիկի» թիվ մեկ պատասխանատուն՝ նույնպես։ Սաշիկի 50 տոկոսի թեմայով գեթ մեկ գործ չի հայտնաբերվել։ Փոխարենը հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբայրը 2018-ի իշխանափոխությունից հետո Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան ու դարձել միանգամից 4 ընկերությունների տնօրեն։ Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թալանչի, ագահ, սուտասան, երեսպաշտ, կեղծավոր։ Դե հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛։ Հ․Գ․ Ստի ու կեղծիքի հերթական դրսևորում էր Նիկոլի այցի կազմակերպումը Արարատի մարզ։ Ոստիկանական հոծ շարքերի հետևում թաքնվողը, մի քանի մետր տեղաշարժը մի քանի հազար ոստիկանով ապահովողն ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին ուզում էր ցույց տալ, թե, իբր, դուխով է, ժողովուրդն իր հետ է, ինքն ազատ շփվում է ժողովրդի հետ։ Բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ հերոս Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելու պես մի բան։
    14:53
    13.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Վանի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում
    Թուրքիայում գրանցված 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Արարատի մարզում և Երևանում ցնցման ուժգնությունը 2-ից 3 բալ է եղել: Գիշերը՝ Երևանի ժամանակով 22-ն անց 35-ին է Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք ցնցվել երկնակեղևը: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը մինչև 7 բալ է եղել: Թուրքիայում գրանցված 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Արարատի մարզում և Երևանում ցնցման ուժգնությունը 2-ից 3 բալ է եղել: Գիշերը՝ Երևանի ժամանակով 22-ն անց 35-ին է Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք ցնցվել երկնակեղևը: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը մինչև 7 բալ է եղել:
    14:44
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստորեն, ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ ՝ Նիկոլի գրպանի դիվանագետը․ Գաբրելյանով
    Երկամյա խցանումներից և 30-40 օրվա հերթերից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես որոշեցին լուծել Ռազմա-վիրական ճանապարհի խնդիրը։ Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Վլադիկավկազ՝ հանդիպելու իր ռուս գործընկերոջ և Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը: «Բայց պարզվեց, որ հայկական պատվիրակության կազմում չկա Ռուսաստանում Հայաստանի դեսպան (Վաղարշակ) Հարությունյանը։ Իմ տեղեկություններով՝ նա կտրականապես հրաժարվել է այնտեղ գալ՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանի հարավում վարչապետ Փաշինյանի դեմ ռուսաստանցի հայերի բողոքի ակցիաները շատ ուժեղ են։ Փաստորեն, դեսպանը վախեցել է Հայաստանի համար կարևոր խնդիրը` հայկական բեռնափոխադրումների անարգել անցումն ապահովելը և արտահանողների խնդիրը լուծել։ Հարությունյանը դա կապել է Փաշինյանի նկատմամբ ցուցադրական հավատարմության հետ։ Փաստորեն, սա ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ Նիկոլի գրպանի դիվանագետը»,- գրում է նա:
    14:36
    13.06.22
    Ավելին