Լրահոս

2022-06-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիշերը սուպերմարկետի մոտ 3 հոգով ծեծել են 46-ամյա տղամարդուն. վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, եկել ու կրակել
    Հունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 46-ամյա տղամարդը փորձել էր դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել էր տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և, վերադառնալով սուպերմարկետի մոտ, վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ էր կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել էին փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:
    10:45
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Netflix-ը պաշտոնապես հայտարարել է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման մասին
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության պաշտոնական կայքում ռեժիսոր Հվան Ջոն Հյոքի նամակ է հրապարակել, որտեղ նշվում է՝ «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարը մշակման փուլում է։ Ռեժիսորի խոսքով՝ եթեր են վերադառնալու առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսն ու նրա հակառակորդը։ Դեռևս հայտնի չէ, թե հեռուստասերիալի նոր եթերաշրջանը երբ եթեր դուրս կգա։
    10:38
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության համար լացելով․ Վարդան Ոսկանյան
    Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նաեւ նշել է. «Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։ Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։ Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։ Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։ Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։ Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։ Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։
    10:36
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոններից մեկում․ մեկ հոգի մահացել է
    «Sciotopost.com»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ 
    10:31
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Քատարի Պետություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:
    10:27
    13.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին, սակայն ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Արդյունքում Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։ Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թոռը, միջանցքում տեսնելով պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել է նրան ոտքից ու մեջքից։ Այնուհետև Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Օսմանովի վրա։  Վերջինս չի փրկվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
    10:18
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՀԲՊՄՖ միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ
    Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեդալ: Մրցաշարի հաղթող են դարձել 67 կգ քաշային Արսեն Պողոսյանն ու 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը: Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ մամուլի ծառայությունը: Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի բռնցքամարտիկներ: Հայաստանը ներկայացված էր 2 բռնցքամարտիկով:
    10:00
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի
    «Դիմադրություն» շարժումը հայյտնում է, որ վաղը 19։30-ին հանրահավաք է լինելու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»։
    09:48
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստացվել է 11 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
    Հունիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 2 գյուրզա, 4 լորտու, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    09:37
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    09:30
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում
    Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում
    00:34
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում
    Կարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում
    00:00
    13.06.22
    Ավելին
2022-06-12