Լրահոս

2022-06-13
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկ Լյուդվիգյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ
    Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները:
    21:27
    13.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժումը փոխում է մարտավարությունը. վաղը կներկայացվի նոր ճանապարհային քարտեզ
    Դիմադրության շարժումը պայքարի 50-րդ օրը հայտարարում է մարտավարությունը փոխելու մասին: Վաղը Ֆրանսիայի հրապարակում ներկայացվելու է ճանապարհային նոր քարտեզը: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ շարժումը արդարացրել է իրեն, բայց վերջնական նպատակին դեռ չի հասել և կանգ չի առնելու, քանի դեռ հրաժարական չի տվել Նիկոլ Փաշինյանը:
    21:20
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարդախություն, փաստաթղթի կեղծիք, ավտոմեքենա փախցնել. ոստիկանության բացահայտումները
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 31, անձնական ունեցվածքի գողության` 21, ընտանեկան բռնության՝ 13, խարդախության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, գույքը դիավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի ու անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ու ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    21:08
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակունյաց պողոտայում Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ծառին. կան վիրավորներ
    Այսօր վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի  ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա  Ն. Թ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:  Վրաերթ-վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
    20:53
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերը կտրուկ աճել են
    Մեծ Բրիտանիայում վերջին երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 100 նոր դեպք
    20:38
    13.06.22
    Ավելին
  • Իրավական
    Հայհոյանքը երկրում ավելացել է. ծանր վիրավորանքի դեպքերով հարուցված մոտ 1000 քրգործերը կարճվելու են
    Իրավապաշտպանները պնդում են, որ ծանր վիրավորանքի քրեականացումից հետո հայհոյանքը երկրում չի պակասել, հակառակը՝ աճել է: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն որոշել է ապաքրեականացնել այդ հոդվածը:
    20:32
    13.06.22
    Ավելին
  • Հասարակական
    «Առաջադրանքը կատարվել է պլյուս 7-ով». ՏՏ մասնագետներն են՝ պայմանական մարտադաշտում
    Հայաստանում զինվորական վերապատրաստման կգնան մոտ 26 հազար այթի մասնագետներ: Նրանց առաջին խումբը ավարտել է մեկշաբաթյա վարժանքը Հանքավանում, որն անցկացվել է պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունների հետ համատեղ: Մասնակիցների խոսքով՝ ամենադժվարը զինվորներից և Այթի մասնակիցներից թիմ ձևավորելն է եղել:
    20:25
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գողացած անասունների համար փոխհատուցում չստացած կութեցիներն ահազանգում են
    168.am-ը գրում է․ Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, ու թեև Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը միջադեպից 1 ամիս անց՝ 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե անասուններին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում, եթե չվերադարձնեն, ապա պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի, մինչ օրս որևէ փոխհատուցում չեն տրամադրել տուժած 5 ընտանիքներին։ Կութի բնակիչներն այսօր հերթական անգամ ահազանգում են՝ այդ անասուններն իրենց ապրուստի միակն միջոցն էին, և, որ այս 1 տարվա ընթացքում մեծ պարտքեր են կուտակել։ Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին գործող իշխանությունից, հատկապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից՝ հիշեցնելով նրա տված խոստումը․ «Մեր նախկին մարզպետ Գնել Սանոսյանը 1 տարի առաջ ասում էր՝ քննարկում է ընթանում, որ ձեզ փոխհատուցում տանք, բայց հիմա դարձել է նախարար ու կարծես մոռացել է գյուղացիների խնդիրների մասին։ Այս նոր մարզպետը ևս փոխհատուցում տալու մասով որևէ բան չի ասում, միայն մի անգամ օգնություն է տվել տուժած ընտանիքներին, բայց մեր կորուստն անհամեմատ մեծ է։ Իրենք չե՛ն հասկանում, որ գյուղացին այդ անասունը պահելով է իր ընտանիքի կարիքները հոգում։ Մի տարի է՝ ձգում են, այս մի տարվա մեջ ամեն մի անասունը գիտե՞ք ինչքան կաթ կտար, ինչքան եկամուտ․․․ Ի՞նչ են մտածում Կառավարության շենքում՝ իրենց աշխատասենյակներում նստած պաշտոնյաները․․․»։ Կութի բնակիչները նաև պատմեցին, որ 1 տարուց ավելի է, երբ ադրբեջանական զինված ծառայողները մուտք են գործել ՀՀ սուվերեն տարածք, այդ թվում՝ Կութ գյուղի անմիջապես վերևում են տեղակայվել, իրենց կյանքը դժոխային է դարձել․ «Ադրբեջանցիները մեր ամեն շարժին հետևում են։ Ճիշտ է, վերջին շրջանում համեմատաբար հանգիստ է՝ միայն օդ են կրակում, բայց այստեղ ապրելը դարձել է հերոսություն։ Այսքանից հետո Կառավարությունը փոխանակ ամեն բան անի, որ մեր քրտինքով արած-դրածը մեզ վերադարձնի, այսքան ձգում են այս հարցը։ Կներե՛ք, բայց այս «շներին» մենք չենք բերել նստեցրել մեր գյուղի վերևում, բարի եղե՛ք, դրանց հետ շպրտեք, մենք էլ ստիպված չենք լինի մեր կովերին գողանալու համար ձեզ դիմել։ Մենք ողորմություն չե՛նք խնդրում, մենք մեր տանջանքով, քրտինքով վաստակածն ենք ուզում, որը ձեր անգործության հետևանքով թշնամին գողացել է․․․»։ Նշենք, որ 1 տարվա ընթացքում կութեցի 5 ընտանիքները 2 անգամ մարզպետարանից դրամական օգնություն են ստացել։ Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանից էին 168․am-ին փոխանցել, երկրորդ օգնությունը եղել է մարտի 31-ին։ «Մարտի 31-ին մարզպետի որոշումով նշված 5 ընտանիքներին մարզպետարանի բյուջեից որպես օգնություն՝ 1.120.000 դրամ է տրամադրվել։ Չիտչյան Հ․՝ 260.000 դրամ Չիտչյան Վ․՝ 240.000 դրամ Չիտչյան Ա․՝ 50.000 դրամ Չիտչյան Ս․՝ 100.000 Խաչատրյան Գ․՝ 470.000 դրամ»,- մեզ փոխանցել էին մարզպետարանից։ Ուշագրավ է, որ տուժած ընտանիքների փոխանցված ընդհանուր գումարը 1.120.000 դրամ է, սակայն ադրբեջանցիները գողացել են 80 անասուն, իսկ 1 կովի շուկայական միջին արժեքը 350.000-380.000 դրամ է։ 168.am-ն այսօր կապ հաստատեց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պարզելու, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում տուժած ընտանիքներին փոխհատուցում տալու վերաբերյալ։ Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ հարցը փոխանցել են նախարար Գնել Սանոսյանին, և, որ նախարարի պատասխանը կփոխանցեն մեզ։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պատասխանը ստանալուն պես 168.am-ն այն կհրապարակի։
    20:19
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռումինիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
    Ռումինիայի մայրաքաղաքում բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Սա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարությանը:
    20:10
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք և ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան
    NEWS.am-ը գրում է․ Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նշենք՝ վաղը՝ հունիսի 14–ին, ժամը 19։30–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
    19:55
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել
    Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը: Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը: Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում: Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ։
    19:40
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածին քաղաքում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2114-ը. կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215622/
    19:25
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից
    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:
    19:10
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շոփահոլիզմ՝ մոլու՞ցք, թե՞ զվարճանք. Խորհուրդներ հոգեբանից
    Շոփահոլիզմը մեր օրերում բավականին տարածված երևույթ է, այլ հարց է, թե որքանո՞վ է գիտակցում մարդը, որ ունի կախվածություն խանութներից, աննպատակ գնումներից և մոլուցք դարձած այլ սովորություններից։ Շոփահոլիզմի, մարդու վրա գնումների ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Աննա Սարխոշյանի հետ. «Երևույթը շատ հաճախ կարող է զարգանալ ուշադրության պակասի, միայնության և ներքին դատարկության զգացումների, ճանաչման և սիրո անհրաժեշտության, ինչպես նաև՝ կորստի պատճառով ընկճվածության ժամանակաշրջանում։ Մոլուցքը կարող է դրսևորվել մի շարք ախտանիշներով Խանութ գնալ առանց կոնկրետ իր գնելու հստակ ցանկության Ստուգել, փորձել վաճառքի դրված ապրանքների մեծ մասը Առանց օբյեկտիվ պատճառի որևէ բան գնելու ցանկություն ունենալ Մշտապես ​​քննարկել գնված իրերը։ Խանութներում շոփահոլիկները կարողանում են ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, քանի որ գնման որոշում կայացնելը և հնարավոր հիասթափությունը միկրոսթրեսներ են, իսկ օրգանիզմը արագ ընտելանում է ադրենալինին, որն էլ ստիպում է կրկին ու կրկին վերադառնալ։ Հոգեբանը զրույցում նշեց, որ հաճախ գնումները կատարվում են գնորդի նկատմամբ վաճառողների վերաբերմունքով պայմանավորված իշխանության պատրանք ստեղծելու համար. հարգանք, օգտակար վերաբերմունք, շոյող գովասանք և այլն: Գնումներ կատարելը հեռացնում է դեպրեսիան և անհանգստությունը, բարձրացնում ինքնագնահատականը և ինքնավստահությունը. մարդը գնումներից ազատության զգացում է ունենում, նույնիսկ՝ եթե իրերի կարիքը չունի։ Սա ևս ստեղծում է ազատության և կյանքի նկատմամբ վերահսկողության պատրանք: «Շոփահոլիզմն ուղեկցվում է նաև տհաճ զգացողություններով, որոնք գնորդի մոտ առաջացնում են մեղքի, անպետքության զգացում, զղջում։ Շատ են դեպքերը, երբ շոփինգի մոլուցքը հանգեցրել է ընտանիքների ֆինանսական բարեկեցության անկման, կամ, ծայրահեղ դեպքերում, ընտանիքի կործանման», - ասաց Աննա Սարխոշյանը։ Ծախսերի վերահսկման խորհուրդներ հոգեբանից Պլանավորել և ուսումնասիրել շուկան: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես վերլուծել, թե ինչ ապրանք է պետք գնել՝ ինքնաբուխ գնումներ չկատարելու համար։ Զեղչը գնելու պատճառ չէ։ Եթե ​​վաճառքի ժամանակ ապրանքը մի քանի անգամ զեղչվել է, դա դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտություն է։ Խուսափել քարտային գնումներից։ Կանխիկը մարդուն թույլ է տալիս ավելի լավ զգալ գումար ծախսելու և իրեր ձեռք բերելու կապը: Գնումների ցուցակ կազմել։ Պահպանելով անդորրագրերը և գրանցելով բոլոր գնումները՝ կարող եք ավելի հեշտությամբ գնահատել ձեր ծախսերի իրական պատկերը և հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել:
    18:55
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ պետք է անել պայքարի հաջորդ փուլում. Կարեն Վրթանեսյան
    Ասեմ այն, ինչը, կարծում եմ, շատերն են մտածում, բայց չեն բարձրաձայնում. պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ, նոր «մարտադաշտերում»։ Բայց մինչ այդ նոր փուլին անցնելը հասկանանք, թե ինչ տվեց ապրիլի 5-ի հավաքով սկսված և (իմ կարծիքով) հունիսի 5-ին վերջացած փուլը. • ռազմավարական հաղորդակցման մակարդակում. բոլորին պարզ դարձավ, որ հայ հանրության մի մեծ շերտի համար Արցախի թեման փակված չէ, ինչքան էլ Նիկոլը փորձում է հակառակը ցույց տալ աշխարհին; • ռազմավարական հաղորդակցման մակարդակում. գրանցվեց, որ Նիկոլը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը որևէ բան հանձնելու (այն, որ շատերը դուրս չեն գալիս փողոց կռվելու, դեռ չի նշանակում, որ Նիկոլի արածին հավանություն են տալիս, ինչը ցույց են տալիս նաև հանրային կարծիքի հարցումները); [Հաղորդակցման մակարդակում սրանք միակ ձեռքբերումներն են, մնացած ամեն ինչ տապալումների շարան է...] • ենթակառուցվածքային մակարդակում. քաղաքական տարբեր ուժեր ստացան փողոցային պայքարի լրջագույն ու անգնահատելի փորձ, ինչն իր դերը խաղալու է; • ենթակառուցվածքային մակարդակում. ազգային թևից ակտիվ բազմաթիվ անհատներ, որոնք չեն հարում որևէ քաղաքական ուժի, իրար ճանաչեցին, իրար տեղն իմացան, համատեղ գործելու փորձ ձեռք բերեցին (սա կարևորագույն հանրային ռեսուրս է, նամանավանդ 4 տարի շարունակ քայքայվող հանրային ինստիտուտների ֆոնին)։ Անցած փուլի բացերից ու սխալներից. 1ա. հաղորդակցման տապալում թե՛ հանրության լայն շերտերի հետ, թե՛ շարժմանը մասնակցող տարբեր ուժերի միջև, թե՛ նույնիսկ ուժերի ներսում; 1բ. հաղորդակցման տապալում. նույնիսկ շարժմանն ակտիվ մասնակցող մարդկանց ճնշող մեծամասնությունը չհասկացավ ու շարունակում է չհասկանալ ոչ բռնի պայքարի տրամաբանությունը, ըստ այդմ՝ չի հասկանում, օրինակ՝ ինչու է պետք փոխել պրոֆիլի նկարը, գնալ հավաքի կամ երթի, կամ փողոց փակել; 1գ. հաղորդակցման տապալում. շատ հարցեր ու դիլեմաներ անպատասխան և, համապատասխանաբար, անլուծելի են մնում մարդկանց համար (օրինակ՝ «Ենթադրենք Նիկոլը գնաց, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը փրկել Արցախը հայաթափումից»); 1դ. հաղորդակցման տապալում. ազգային ուժերի անկարողությունը ձևավորելու հանրային ամենօրյա օրակարգեր։ 2. անձնական / նեղխմբային / միջխմբային ամբիցիաների չհաղթահարում շարժման ներսում (ու մարդիկ դա զդում են ու շատերին դա վանում է)։ * * * Ըստ այդմ այն մասին, թե ինչ, իմ կարծիքով, անհրաժեշտ է անել հաջորդ փուլում. • Սխալների վերլուծություն, դասերի սերտում (ինչպես ամերիկացիներն են ասում՝ «lessons learned»); • Հաղորդակցման ռազմավարության մշակում, միասնական ասելիքի ձևավորում, առանց որի անհնարին է հանրային կայուն օրակարգերի ձևավորումը... նպատակը՝ հանրության ավելի լայն շերտերի մոբիլիզացումը և ներգրավումը պայքարին; • Հաղորդակցման ռազմավարությանը մշակման զուգահեռ՝ համապատասխան մոբիլիզացիոն և տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծում. տեղական համակարգող մարմինների ստեղծում տարբեր կազմակերպություններում, հիմնարկներում, թաղերում, բնակավայրերում (մեկնաբանությամբ կդնեմ մարտի 30-ին հրապարակած մեր կոչը ազգային համակարգող մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին՝ այնտեղ 2 ամիս առաջ մանրամասն նկարագրել ենք փայքարի հենց այս ֆորմատը)։ • Բացատրական և իրազեկման աշխատանք բոլոր մակարդակներում՝ մեդիայից մինչև անձնական շփումներ (հենց դրա համար են պետք տեղական կոմիտեները)։ • Փողոցային պայքարի շարունակություն կետային (թիրախային) ֆորմատներով, իսկ ամենօրյա հիմնական աշխատանքը պետք է լինի նախորդ կետում նշածս բացատրական և իրազեկման աշխատանքը տեղերում, մարդկանց փոքր խմբերի հետ։ Անիմաստ է Ֆրանսիայի հրապարակն ամիսներով փակ պահելը, եթե հրապարակից 300մ այն կողմ այդ պայքարից որևէ բան չի զգացվում, չի երևում։ Ընդամենը քայլեք դեպի Տերյան փողոց կամ Կասկադ ու պայքարի նշույլ անգամ չեք նկատի։ Իրականում վերը թվարկած կետերն ահռելի ու ծանր աշխատանք են ենթադրում ու, գուցե, դա էլ է ընդդիմությանը հետ պահում արմատական վերաֆորմատավորման գնալուց, բայց, կարծում եմ, ժամանակն է գիտակցելու, որ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում։ Հ.Գ. Մի կարևոր հավելում. շատերն ասելու են. «Ախր, մենք այս ամենի ժամանակը չունենք, արագ լուծումներ են պետք»։ Կպատասխանեմ, որ այդպես էին ասում 2018-ի հուլիսին, 2020-ի մարտին, 2020-ի նոյեմբերին, 2021-ի մայիսին, 2021-ի հուլիսին և այլն, և այլն։ Ու եթե այս ամսաթվերից որևի մեկից նկարագրածս աշխատանքը սկսված լիներ, հիմա լրիվ այլ իրավիճակում կլինեինք։
    18:40
    13.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումներ անել՝ հանուն խաղաղության». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
    «Կիևը ստիպված կլինի գնալ տարածքային փոխզիջումների՝ հանուն խաղաղության»: Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ խաղաղությունը Ուկրաինայում հնարավոր է, բայց դա կախված է նրանից, թե այդ երկիրը որքանով է պատրաստ զոհաբերել իր տարածքները, անկախությունն ու ինքնիշխանությունը հանուն խաղաղ կյանքի:
    18:24
    13.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ուկրաինական զինուժն ահաբեկչություն է արել». Վլադիմիր Ռոգով
    Զապորոժիեի քաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ ուկրաինական զինուժը Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ և Մերիտոպոլ քաղաքներում ահաբեկչություն է արել՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Նա նշել է, որ Կիևը անճարությունից փոխել է մարտավարությունը:
    18:14
    13.06.22
    Ավելին