Լրահոս

2022-06-13
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կանադայում թոշակառուն վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար. նա գումարը կտրամադրի Ուկրաինային
     CTV News Montreal-ի փոխանցմամբ՝ Կանադայի Քվեբեկ քաղաքում թոշակառուն վիճակախաղում շահել է ջեքփոթ: Մարսել Լուսյեն շահել է ավելի քան 70 միլիոն դոլարի չափ:  «Խոստանում եմ գումարի մի մասը փոխանցել պատերազմից հետո Ուկրաինային, այն վերականգնելու համար»,- գրել է թոշակառուն։ Նա ցանկանում է նաև շահած գումարի մի մասն օգտագործել աուտիզմով տառապող մարդկանց օգնելու, և նավարկության մեկնելու համար:
    18:07
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զելենսկին ԱՄՆ-ի ազդեցիկ հրեաներին խնդրել է գործել ընդդեմ Ռուսաստանի
    Զելենսկու աշխատակազմը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի հրեաներին օգնել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և օգնել արագացնել երկիր զենքի մատակարարումը։ Զելենսկու խոսքով՝ սրանից է կախված օկուպացված շրջանների ազատագրման արագությունը։
    18:00
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աղվանի-Տաթև ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու
    «Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։ Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին ժամը 00։00-08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։ Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
    17:53
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարություն գործը դատարանում է. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն քաղաքի բնակիչ՝ 1980թ. ծնված տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, դիտողություն է արել վիճաբանությանը մասնակիցներից մեկին և իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս որովայնի և կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ որովայնի առաջային պատի աջ կեսի շրջանի որովայնի խոռոչ թափանցող, մեծ ճարպոնի վնասումով և ներքին արյունահոսությամբ զուգորդված ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանի ծակած կտրած չթափանցող վնասվածքների ձևերով։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:48
    13.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Եթե դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվի, գնաճն ավելի բարձր կլինի. ԿԲ նախագահի պարզաբանումները
    Եթե Կենտրոնական բանկը արհեստականորեն արժեզրկի դրամը դոլարի նկատմամբ, դա դրական կազդի արտահանողների, Այ թի ոլորտի վրա, սակայն ապրանքների գները ավելի բարձր կլինեն: Այսօր խորհրդարանում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահը: Մարտին Գալստյանը նշել է, որ առանց այն էլ տարեկան գնաճը շատ բարձր է, որը վնասակար է Հայաստանի տնտեսությանը:
    17:43
    13.06.22
    Ավելին
  • Իրավական
    Ծանր վիրավորանքի դեպքերով հարուցված մոտ 1000 քրեական գործերը կարճվելու են
    ՔՊ-ակաները այսօր հերքել են իրավապաշտպանների այն պնդումները, թե միջազգային հանրության ճնշմամբ է որոշվել հրաժարվել «Ծանր վիրավորանքի»՝ աղմուկ հանած հոդվածից: «Միջազգային հանրության ճնշմամբ ոչ մի բան տեղի չի ունեցել, սա մեր քաղաքական կամքի դրսևորումն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, տեղեկացրել, որ այդ հոդվածով հարուցված քրեական բոլոր գործերը կարճվելու են:
    17:37
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի՝ այս տարվա 1-ին խմբաքանակը
    Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցեցին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին: Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
    17:34
    13.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռազմական նոր ինքնաթիռներ՝ Սելջուկ Բայրաքթարից
    Սելջուկ Բայրաքթարը Կիզիլելմա անօդաչու ռազմական ինքնաթիռի առաջին լուսանկարներն է տարածել: Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիացիոն նման համակարգերը լինելու են ռազմական ավիացիայի ապագան։ Դրանք կկարողանան օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից:
    17:30
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:24
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է․ ԱՀ ՄԻՊ
    30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։ «Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները: Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։ Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։
    17:15
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս Օհանյան
    Ամերիկահայ գործարար, ակտիվիստ Ալեքսիս Օհանյանը գրել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը: Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է: «Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և կրտսերը (նկատի ունի դստերը՝ Օլիմպիա Օհանյանին) խնդրեց Princess Peach (արքայադստեր տեսքով քաղցրավենիք): (Ես մոռացել էի սկզբից միացնել տեսախցիկը) Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա (դուստրը) այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը:
    17:05
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
    ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի շուտով:
    16:57
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներ
    Երեւանի կենդանաբանական այգում ծնվել են 2 եվրոպական և 2 պտավոր եղնիկներ: Կենդանաբանական այգին Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել. «Հապա նայեք այս հրաշքներին։ Այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Եվ դեռ էլի ենք սպասում նման հրաշքների: Կենդանաբանական այգում ծիների շրջան է»:
    16:47
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես են Երևանում «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Դիմակավորված ու նռնակով զինված հանցագործը «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում է 4 մլն 500 հազար դրամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    16:40
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին
    Civilnet.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։ Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։ Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։ Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։ Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։ Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր»։
    16:38
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանի և Հայաստանի երիտասարդները հանդիպել են Ստրասբուրգում
    Ադրբեջանի և Հայաստանի երիտասարդները հանդիպել են Ստրասբուրգում
    16:36
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաստարա-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել
    Հունիսի 13-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել է ավտոմեքենան։
    16:33
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարն արժեզրկվել է ևս 3 դրամով, եվրոն՝ 8․7 դրամով
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 418.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.19 դրամ (նվազել է 8.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.45 դրամ (նվազել է 14.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):
    16:29
    13.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ. Արամ Գևորգյանը՝ Տաթևիկ Ռևազյանին
    Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2 տարի լրացավ, ինչ հայկական ավիաընկերություններ ԵՄ սև ցուցակում են։ Որոշումը կայացվել էր 2020 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն: Եվ այսօր, քաղավիացիայի կոմիտեի «նախագահ» Տաթևիկ Ռևազյանը, ով հայերեն կարդալ-գրել չգիտի, մեծ շուքով հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալիս ու, որ «հպարտ է այն արդյունքներով, որոնց իր թիմը հասավ»։ Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ։ Դեռ երկար ժամանակ ձեր անգրագիտության պատճառով ստեղծված աղետները մեզ հանգիստ չեն թողնելու, իսկ դուք 4 տարի ոլորտն ապականելուց հետո հիմա մեծ շուքով հրաժարական եք տալիս, փոխանակ աշխատասենյակից ձեռնաշղթաներով դուրս բերվելուն»։
    16:24
    13.06.22
    Ավելին
  • Իրավական
    Ռուստամ Բաքոյանին մեղադրած անձը հերքում է ասածները և ներողություն խնդրում նրանից
    Ազգային ժողովի «Մարդու իրավունքների» հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը այսօր խորհրդարանում փորձել է խուսափել իր նախկին քաղաքացիական կնոջը ծեծելու մեղադրանքների մասին լրագրողների հարցերից: Ասել է միայն, որ ինքը դիմել է իրավապահներին՝ խնդրելով ուսումնասիրել մեղադրանքը: Բաքոյանը պնդում է, որ մեղադրանքն ամբողջովին ապատեղեկատվություն է: Բաքոյանի քաղաքացիական կին ներկայացող Լիլիթը այսօր զանգահարել է իրենից հարցազրույց վերցրած «Հայլուր»-ի թղթակցին և հայտնել, որ հերքում է այն ամենը, ինչ պատմել է հարցազրույցի ընթացքում: Ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ ամուսինը իրեն չի՞ ծեծել, կինը պատասխանել է՝ «մանրամասնել չեմ ուզում, միայն հերքում եմ ասածս և ներողություն խնդրում Ռուստամ Բաքոյանից»:
    16:19
    13.06.22
    Ավելին