Լրահոս

2022-06-17
  • Img default alt hy
    Սպորտ
    Իտալացի Վալերիո Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»
    27-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլային ակումբի եւ ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա 2021թ․ հուլիսին էր միացել «Արարատ-Արմենիային»։ Վալերիո Վիմերկատին կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, այնուհետև խաղացել է «Պրո-Վերչելի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» եւ Երեւանի «Նոա» ակումբներում։
    21:40
    17.06.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը ՀՀ-ի առաջնահերթությունն է. Զաս
    ՀԱՊԿ-ը նախատեսում է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներում արձագանքման համակարգը: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
    21:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
    Հունիսի 20-24-ը մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում էլեկտրաշչակներ են փորձարկվելու։ «Տեղեկացնում ենք, որ 20.06.-24.06.2022թ. Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    21:20
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղեգնաձորի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
    Հունիսի 17-ին, ժամը 18։01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    21:11
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մալաթիա-Սեբաստիայում ամուսնու կողմից 49-ամյա կնոջը դանակահարելու շարժառիթը խանդն է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել․ հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով: 50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    21:04
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
    Wստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով. գրում է shamshyan.com-ը։ Անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Գ. Շամշյանի տեղեություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում:
    20:58
    17.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն եւ Ա.Ա.-ն: Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ: Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի եւ Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    20:48
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը համապետական հանրահավաք է լինելու
    «Դիմադրություն» շարժումը հայտնում է, որ վաղը համապետական հանրահավաք է տեղի ունենալու։ «Կհանդիպենք հունիսի 18-ին, ժամը 19:30-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ համապետական հանրահավաք է կայանալու»,- նշված է հաղորդագրությունում։։
    20:38
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան
    Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ, բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնու՞մ եք, քպ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը, ներկայացնելով նրան, որպես քպ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։Պատկերացնում եմ, այդ հանդիպման ընթացքում քպ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։Այն որ քպ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ, իրենց քաղհասարակություն անվանողներին։ Հարգելիներս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերում , երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում, նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա,թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը», իր քաղհասարակությունով։ Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»,- գրել է իրավապաշտպանը։
    20:25
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհնազանդության էլի մի հուժկու ալիք, ու նիկոլական ռեժիմը, վստահաբար, չի դիմանա
    Ազգային-ազատագրական «Դիմադրության» շարժման հուիսի 16-ի առավել քան տպավորիչ երթը եկավ հաստատելու պայքարի նոր թափով ծավալման իրական հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները: Եվ հակառակը՝ երթը լռեցրեց նիկոլական եղկելի քարոզչական աղբահորերից ծիկրակող-չարախնդացողներին: Ճիշտ է` վերջիններիս կռռոց-կռավոցը չի դադարի, բայց դա արդեն իրենց ռեֆլեկտիվ դրսևորման հարցն է ու, ոչ այնքան կարևոր: Իսկ այն, որ պայքարը հունիսի 14-ի հայտարարություններից հետո չի մարելու, սթափ գնահատողներին պարզ էր ու հիմնված փաստացի իրողությունների, պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների ընդրանուր տրամադրությունների, մարդկանց ու «Դիմադրության» շարժումն առաջնորդող գործիչների՝ մինչև վերջ գնալու վճռական տրամադրությամբ: Ասենք, դա արդեն տրամադրություն էլ չի, այլ Հայրենիք ու պետություն ունենալու համար համախմբված հազարավոր ու հազարավոր մարդկանց՝ հրապարակավ միմյանց տված անխախտելի երդում: Հասկանալի է, որ պայքարը ակտիվորեն շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմից Հայաստանը չի ազատագրվել, քանի դեռ այդ ռեժիմը, իր պարագլուխներով հանդերձ, չի հեռացվել ու չի հայտնվել առավել քան վաստակած տեղում՝ ճաղերի ետևում: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանի ունեցած ծրագրային ելույթում, ի դեպ, ընդգծվեց նաև օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետի, անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Այդ պահը որոշ ակամա, իսկ ոմանց դեպքում՝ կանխամտածված թերընկալման տեղիք տվեց: Ոմանք դա ընկալեցին, իսկ նիկոլական որոշ քարոզիչներ մատուցեցին այնպես, թե «Դիմադրության» շարժումը, ամեն ինչ մի կողմ դրած, նստել-սպասելու է, թե... Երբ է գալու օգոստոսի 2-ը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն: Մինչդեռ, ոչ մեկը տրամադրված չէ մինչև օգոստոս, այսինքն՝ ամիսուկես թախտին նստած բախտին սպասելու, կամ այն չինական հայտնի ասացվածքի տարբերակով, գետի ափին նստած՝ թշնամու մարմնի անցնելու ականատեսը դառնալուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ եթե մինչև օգոստոս գլխավոր նպատակը՝ նիկոլական ռեժիմի հեռացումը կատարված չլինի, ապա մեկուկես ամիս անց ազգային-ազատագրական շարժման տակտիկական զինանոցը համալրվելու է նաև անվստահության հայտնելու օրինական «զենքով» ևս: Այսինքն, դա նիկոլական ռեժիմի վրա ճնշում բանեցնելու ևս մեկ ու լավ «գործիք» է: Ավելին, «անվստահություն հայտնելու» գործընթացը փողոցային ակտիվ պայքարը նոր թափով ու Հայաստանով, Արցախով, Սփյուռքով մեկ ծավալելու լրացուցիչ խթան կարող է լինել: Նույնիսկ առանց այդ գործընթացի, այսինքն, եթե անգամ «անվստահություն հայտնելու» գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնի (ասում ենք՝ եթե), միևնույն է, պետք է ակնկալել ազգային-ազատագրական պայքարի ուժգնացում, եթե կուզեք՝ նոր հզոր ալիք: Նման կանխատեսման առիթ է տալիս այն, որ առաջիկա մեկ-մեկուկես ամիսը լիովին բավարար են, որպեսզի «Դիմադրության» շարժման ղեկավարությունը ավարտին հասցնի հունիսի 14-ին հռչակված կառուցվածքային-կազմակերպչական աշխատանքները, «թարմացումները»: Իսկ այդ աշխատանքների նպատակը հենց մի նոր և հուժկու ալիք բարձրացնելն է՝ անցած մեկուկես ամսվա ակտիվ պայքարի ընթացքում ձևավորված տպավորիչ ռեսուրսը համալրելուց և ուժեղացնելուց, ավելի արդյունավետ կառուցվածք ձևավորելուց հետո: Եվ այդ ամենը՝ առանց դադարի, փողոցային ակտիվ պայքարը շարունակելու պայմաններում: Առկա իրավիճակը, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա «թիմի» նյարդային ու անադեկվատ վիճակը հուշում են, որ այս մի ալիքին նիկոլական ռեժիմը կարող է և չդիմանալ: Դա է հուշում նաև ռեժիմի միակ հենասյանի՝ ոստիկանության ներքին խմորումներն ու «հալումաշ» տեսքը: Խոսքը ոչ թե հատուկ կատաղեցված մարդատյաց-սադիստ «բերետների»՝ մասին է, որքան «սովորական մելիցեքի»: Երեկ, օրինակ, նաև Արմավիրի մարզի ոստիկաններին էին քշել Երևան՝ երթի: Տեսնել էր պետք այդ ոստիկաններին. որը՝ անթրաշ, որը՝ համազգեստով ու արտաքինից ճմռթված, որը հոգնատանջ ու «հանգած» հայացքով: Մի խոսքով, խղճահարույց տեսքով, որքան էլ որ նիկոլական ռեժիմն արել է ամեն ինչ, որ որևէ հայ մարդ նրանց չխղճա:
    20:15
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Գործող վարչապետը ընդունել է Ալիևի հրահանգները». ինչու՞ Երևանը չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
    Հայաստանի արտգործնախարարությունը, պատասխանելով «Հայլուր»-ի հարցմանը, հերքել է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Ըստ մեր արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայկական կողմը ոչ միայն չի մերժել, այլև մշտապես դրական է արտահայտվել նման հավանական հանդիպման մասին: Ըստ Ալիևի մեկ այլ պնդման՝ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա Հայաստանի վարչապետի հետ: Քաղաքագետները կասկած չունեն, որ Ադրբեջանի նախագահը չի ստում: Այդ մասին վկայում են թե եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանի իշխանական թիմի ֆոբիան՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունից:
    20:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ է
    Հայաստանը մասնագետներ է որոնում նոր արբանյակի կառավարման համար: Պատճառն այն է, որ երկրում այդպիսիք պարզապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու արբանյակի նախագիծը չի գործարկվել «Ռոսկոսմոսի» հետ. ռուսական տիեզերական գործակալությունը նման ծրագրեր չի ունեցել, ուստի ստիպված է եղել այլ գործընկեր գտնել Իսպանիայից: Իսկ արբանյակի կառավարման կենտրոնի մասնագետներին այժմ փնտրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արեւմտյան երկրներում, պարզաբանել Է նախագահը:
    19:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առողջության համար անփոխարինելի որ 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում
    Համեմունքները ոչ միայն հարուստ համ են փոխանցում կերակրին, այլև ամրապնդում են առողջությունը։ Ո՞ր 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում։ Քրքում՝ հակաքաղցկեղային «հակաբիոտիկ» Կոճապղպեղի այս բարեկամուհին, որպես հակաբորբոքային, վարակազեծող միջոց, Արևելքում հայտնի է շատ վաղուց։ Հնդկաստանում այն ավելացնում են բոլոր կերակուրների մեջ։ Քրքում լցնում են նաև թեյի մեջ։ Այս համեմունքը համատարած հակասանիտարիայի պայմաններում փրկում է հնդիկներին՝ ընդհուպ սպանելով մարդկանց օրգանիզում ապրող որոշ մակաբույծների։ Քրքումը նաև հրաշալի հակաքաղցկեղային միջոց է՝ շնորհիվ հակաօքսիդանտների։ Այն ոչ միայն ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, այլ նաև օրգանիզում նվազեցնում վնասակար խոլեստերինի քանակը։ Հոտավետ սև պղպեղ Այն ամենահին համեմունքներից է, որի օգտակար հատկությունների մասին իմացել են դեռ հնագույն ժամանակների բժիշկները։ Սև պղպեղը, բացի համեղ լինելուց, նաև խիստ առողջարար է. այն պայքարում է ստամոքսի մի շարք խնդիրների, նյութափոխանակության խանգարումների և ճարպակալման դեմ։ Սննդի մեջ այս համեմունքի շարունակական օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի շեղումների և թրոմբների գոյացման ռիսկը։ Կարմիր չիլի պղպեղ՝ լավագույն միջոցներից մեկը նիհարելու համար Չիլի պղպեղի հիմնական և գլխավոր առավելությունը քաշ իջեցնելու կարողությունն է։ Այս համեմունքով պատրաստված ուտելիքներից մարդիկ արագ հագեցածության զգացողությու են ունենում, և բացի այդ՝ անհնար է մեծ չափաբաժնով անասելի կծու ուտելիք ուտել։ Չիլի պղպեղը պայքարում է վիրուսների և մանրէների դեմ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում շատօգտագործել գրիպի սեզոնին։ Կարմիր պղպեղը խթանում է իմուիտետը և բարենպաստ ազդեցություն գործում սրտանոթային համակարգի վրա։
    19:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մասնագետի խորհուրդը ավելորդ քաշի և ճարպակալման վերաբերյալ
    Ավելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին։ ​ «Aysor.am»-ը գրում է. «Ավելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին»։ ​
    19:15
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ամռան ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենները
    Ի՞նչ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել ամռանը. hարց, որը հետաքրքրում է շատերին։ Ամառը և ձմեռը երկու իդեալական սեզոնն են ցիտրուսների համար։ Ամռանն օգտակար է հատկապես թուրինջը (գրեյպֆրուտ), որով կարելի է տարատեսակ աղցաններ, ըմպելիքներ և խմորեղեններ պատրաստել։ Ամռան ամենասպասված և օգտակար բարիքներից են նաև ծիրանը, թուզը, թութը, ազնվամորին, բալը, կեռասը և խաղողը։ Բոլոր այս մրգերն ու հատապտուղները հարուստ են մի շարք վիտամիններով, և երկաթի, մագնեզիումի, կալցիումի և կալիումի հզոր աղբյուր են հանդիսանում։ Դրանք ամրապնդում են իմունիտետը, օրգանիզմը մաքրում տոքսիններից , բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արագ նյութափոխանակությանը։ Չպետք է մոռանալ նաև բանանի, կիվիի, հապալասի և իհարկե խձորի օգտակար հատկությունների մասին։ Ինչ վերաբերում է բանջարեղեններին, ապա պետք է աշխատել օրվա ռացիոնում հնարավորինս շատ ներառել եգիպտացորեն, սխտոր, ոլոռ, դդմիկ, կանկար (артишоки)։
    19:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս խուսափել արևահարությունից
    Արևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։ Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։ Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։ Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։ Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։ Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝ Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, - աստիճան ջերմություն։ Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։ Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։ Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։ Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչնքերը նպաստում են ջրազրկմանը։
    18:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սպանախի օգտակար հատկություններն ու բաղադրությունը
    Ուտելի բույսերի շարքում թարմ սպանախը աչքի է ընկնում վիտամինների և օգտակար նյութերի մեծ քանակությամբ։ Այն պարունակում է կալցիում, վիտամին E, C, A, B9, K, մագնեզիում, նատրիում, Ֆոսֆոր: Հենց սպանախից է առաջին անգամ ստացվել բնական ֆոլաթթվի պարունակությունը։ Սպանախը մտնում է բույսերի առողջարար խմբի մեջ՝ թրթնջուկի, խավարծիլի, օքսալիսի հետ։ Այն օգնում է ազատվել երիկամների և միզուղիների խցանումից, կանխել հոդատապի և արթրիտի զարգացումը։ Սպանախն առանձնանում է կարոտինոիդների շատ բարձր պարունակությամբ, լյուտեինի քանակով։ Սպանախից ստացված ֆիտոքիմիկատներն ու կենսաակտիվ նյութերն ունակ են՝ կարգավորել նյութափոխանակության, տարածման, բորբոքման և հակաօքսիդանտ պաշտպանության մեջ ներգրավված գեների արտահայտումն ու ակտիվությունը սինթեզել սպիտակուցներ, որոնք ապահովում են արյան մակարդման նորմալ մակարդակ նվազեցնել սննդի ընդունումը` արտազատելով հագեցվածության հորմոններ ունենալ իմունոստիմուլյատոր ազդեցություն մակրոֆագների և մակրոֆագանման բջիջների վրա։ Սպանախը պահպանում է արյան մակարդման նորմալ մակարդակը, նպաստում է նյութափոխանակությանը մկաններում և շարակցական հյուսվածքում: Սրտի և թոքերի հյուսվածքներում առկա են նաև սպիտակուցային կառուցվածքներ, որոնք սինթեզվում են բացառապես վիտամին K-ի մասնակցությամբ: Բաղադրության մեջ, հատկապես, լյուտեինի առատությունը սպանախը դարձնում է արդյունավետ բուսական միջոց՝ տեսողական գործառույթը բարելավելու համար: Մտնելով օրգանիզմ սննդի հետ և կուտակվելով ցանցաթաղանթում՝ լյուտեինը սկսում է խաղալ լուսային ֆիլտրի դեր, որոնք կարող են կանխել ցանցաթաղանթի քայքայումը և ոսպնյակի պղտորումը։ Սպանախի մի շարք բուժիչ հատկություններ հաստատվել են լաբորատորիաներում բջջային նյութի կամ փորձարարական կենդանիների մասնակցությամբ փորձերի ժամանակ։ Պարզվել է, որ սպանախի տարբեր ձևերը կարող են՝ թեթևացնել օստեոպորոզը և բարձրացնել ոսկրերի միաձուլման արագությունը կոտրվածքների ժամանակ կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությունը պաշտպանել աղիներում բորբոքային պրոցեսներից և նվազեցնում հիվանդությունների ախտանիշները արգելակել սրտամկանի նեկրոզը՝ մեղմելով բորբոքումը։ Հաստատվել է նիտրատ պարունակող սպանախի կարողությունը՝ նվազեցնել արյան ճնշումը, նորմալացնել արյան անոթների էնդոթելիումի աշխատանքը և ընդհանուր առմամբ բարելավել սրտանոթային համակարգի վիճակը:
    18:20
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ հիվանդությունների մասին են մատնանշում հիշողության հետ կապված խնդիրները
    Փորձագետները նշել են, թե ինչ հիվանդություններ կարող է թաքցնել վատ հիշողությունը։ Հայտնի է, որ տարիքի հետ մարդիկ ավելի դժվար են հիշում ու վերարտադրում տեղեկությունը։ Բայց առողջ տարեց մարդիկ հիշողությունը չեն կորցնում, նրանց պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի իմաստավորեն ստացած տեղեկությունը, տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։ Այնուամենայնիվ, հիշողության վատացումը կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության հետ։ Փորձագետները նշել են, որ հիշողության վատացմամբ տառապում են կոգնիտիվ խախտումներ ունեցող մարդիկ։ Նրանք կարող են մոռանալ մանրուքները, բայց հիշել վաղուց կատարված իրադարձությունները, նորմալ հաշվել, հիշել գնումների ցուցակը։ Հիշողությունը կարող է վատանալ նաեւ սթրեսից կամ վատ քնի հետեւանքով։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում ուշադրություն դարձնել շրջակա իրադրությանը եւ օրակարգում ներառել ֆիզկուլտուրան։ Հիշողության խախտումները, ինչպես նշել են մասնագետները, կարող են կապված լինել Ալցհեյմերի հիվանդության, գանգուղեղային վնասվածքների, գլխուղեղի ուռուցքների, նեյրոսիֆիլիսի եւ էպիլեպսիայի հետ։ Տկարություն զգալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Հիշողությունը բարելավելու համար կարելի է փոխել օրվա սովորական դասավորությունը, վերապատմել անցած օրը, երբեմն ապրել փակ աչքերով, հիշել տեղեկությունն ասոցիացիաների օգնությամբ, նշել է «Пятый канал»-ը։
    18:10
    17.06.22
    Ավելին