Լրահոս

2022-06-18
2022-06-17
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը սպառնացել է Հունաստանին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը: Հաղորդում է «Ermenihaber.am»-ը։ Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի  նախապես ծրագրած նիստը: Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։ «Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը: Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։
    23:59
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Շուտով ՌԴ-ում լույս է տեսնելու Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը. ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿՆԵՐ
    Շուտով ՌԴ-ում լույս է տեսնելու քաղաքագիտության դոկտոր, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (МГИМО) Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիկտոր Սողոմոնյանը գրքի մասին զրույց է ունեցել Սպարտակ Սեյրանյանի «Սինթեզ» հաղորդման շրջանակներում։ Գրքի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ այստեղ Գրքի անոնսը՝ վիդեոհոլովակներով․
    23:50
    17.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Լյուքս դասի արագություն. Մոնակոյում բացառիկ մեքենաների ցուցադրություն է եղել
    Թոփ Մարքսի 17-րդ լյուքս ցուցադրությունը երկու տարի չէր անցկացվում քովիդ-սահմանափակումների պատճառով:
    23:40
    17.06.22
    Ավելին
  • Հասարակական
    «Գան, տիրանան, իրանց ուզած ձևով աշխատացնեն». գործադուլ՝ պոլիկլինիկայում, որի տնօրենին ազատում են աշխատանքից
    Երևանում բողոքի ակցիա են արել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժաշխատողները: Նրանք անժամկետ գործադուլ են հայտարարել: Աշխատակիցների խոսքով՝ պատճառը քաղաքապետարանի որոշումն է, որով բուժհաստատության տնօրենը ազատվել է աշխատանքից: Բժիշկները կարծում են, որ քաղաքային իշխանությունը մտադիր է տիրանալ պոլիկլինիկային, կառավարել ուզածի պես:
    23:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամասի պահպանության գոտում անցկացվել են տեղազննման աշխատանքներ
    N զորամասի պահպանության գոտում հունիսի 17-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
    23:20
    17.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին ասում է, որ պատմական օր է. կընդունի՞ ԵՄ-ն Ուկրաինային
    Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին այսօր Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։ «Եվրամիությանը Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը պահանջում է Ռուսաստանի մեծ ուշադրությունը», հայտարարել է Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը:
    23:10
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը Ռուսաստանի միջնորդությամբ: Նախարարները պայմանավորվել են քննարկել նշված հարցերը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
    23:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099-ը, կան վիրավորներ
    Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215949/
    22:50
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքի հյուրերը վճարունակ են, Երևանում տները տեղացիների համար թանկացել են
    Դեպի Հայաստան ռուսների հոսքին զուգահեռ՝ Երևանում աստղաբաշխական թվերի են հասնում անշարժ գույքի գները: Ըստ վերջին ամիսների վերլուծության՝ մայրաքաղաքում տների ու բնակարանների արժեքը ոչ միայն չի նվազելու, այլ մինչև տարեվերջ ավելի է բարձրանալու: Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ թանկացումներ են բոլոր վարչական շրջաններում: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար անշարժ գույքի արժեքը, այս տեմպով, շուտով կհասնի 2 հազար դոլարի: Իսկ վարձով բնակարանների արժեքը այս տարեսկզբից բարձրացել է գրեթե 50 տոկոսով:
    22:40
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միկա Բադալյանը ևս մեկ ամսով կմնա կալանքի տակ
    Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մասնակի է բավարարել դատախազության միջնորդություն։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։ «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,- ասված է գրառման մեջ։
    22:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մինչև 2018 թ մայիս – Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում: 2018-ի հունիսից – Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո – Արցախի կարգավիճակ: 2021-ի հունսի 20-ից հետո – Արցախի կարգավիճակ: 2022-ից – Արցախի անվտանգություն: Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով: Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո: Հետևությունները թողնում եմ ձեզ»:
    22:20
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոստիկանության տարեկան բյուջեն 2 միլիարդ դրամով կավելանա, «որ մեր ժողովրդին լա՞վ ծեծեն»
    Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է ոստիկանության տարեկան բյուջեն լրացուցիչ 2 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Գումարի մեծ մասը նախատեսված է աշխատավարձերի ու հավելավճարների ավելացման համար, ավելի կոնկրետ՝ Երևանում, Շիրակում ու Լոռիում պարեկային ծառայության նոր ձևավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի համար։
    22:10
    17.06.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախին տրվող փողը «ՀՀ կառավարության որոշ անդամների գրպանը վերադարձնելու» ձև՞ է ռոումինգը՝ Արցախում
    Երկու շաբաթից Վիվա ՄՏՍ-ը Արցախում բացառապես ռոումինգով կգործի: Պատերազմից հետո դուրս էր եկել ռոումինգի պահանջը: Հայաստանից 10 մլն դրամի ներդրում է արվել Ղարաբաղ Թելեկոմի աշխատանքների համար: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ օպերատորի հեռախոսակապը ռոումինգով է դարձել՝ ներդրված գումարը՝ քաղաքացիների գրպանից հետ վերադարձնելու համար:
    22:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի
    ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունիսի 17–ին, հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ը պաշտոնական էջից, Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Նախարար Միրզոյանը կարեւորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, եւ հույս հայտնել, որ կողմերի միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մի շարք հարցերի։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձեւերի ընդունումը: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
    21:50
    17.06.22
    Ավելին