Լրահոս

2022-06-17
  • Img default alt hy
    Մշակույթ
    Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը կնշվի հունիսի 19-ին
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն այս տարի նշելու է հունիսի 19-ին։ Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման հիշատակության տոն է։ Տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում, որից հետո կկտարվի Հայրապետական մաղթանք։ Սուրբ Պատարագի սկիզբը 11։00-ին։
    16:08
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կստանա՞ Ուկրաինան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ հունիսի վերջին
    Եվրահանձնաժողովն այսօր վերջնական որոշում կկայացնի՝ տա՞լ Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ: Ուկրաինայի, նաև Մոլդովայի և Վրաստանի դիմումների քննարկումը դեռ 4 օր առաջ է սկսվել: Բայց պաշտոնական եզրակացությունները կներկայացվեն հունիսի 23-24-ին՝ Բրյուսելում նախատեսվող Եվրոպական միության գագաթնաժողովում:
    16:03
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիտնականները մարդու ֆոտոռեցեպտորային բջիջներ են փոխպատվաստել մկանը
    Ֆոտոռեցեպտորային բջիջների փոխպատվաստումը խոստումնալից միջամտություն է, որն ապագայում կարող է օգնել վերականգնել այն մարդկանց տեսողությունը, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։ Հետազոտողների խումբը՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր Մարիուս Ադերի գլխավորությամբ, տեղեկացրել է հերթական մինչկլինիկական ձեռքբերման մասին։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում։ Գիտնականների թիմը ստեղծել է մարդու ֆոտոռեցեպտորային բջիջների մեծ քանակություն ստանալու հուսալի մեթոդ։ Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու այդ ֆոտոռեցեպտորները կարող են զանգվածաբար տեղադրվել մկան դեգեներացված ցանցաթաղանթում։ Ներդրվող ֆոտոռեցեպտորները ձեռք են բերել նորմալ ֆոտոռեցեպտորների բնութագրեր եւ թույլ են տվել վնասված տեսողություն ունեցող մկներին տարբերել ցերեկային լույսը։ Նոր հետազոտությունն առաջընթաց է ֆոտոռեցեպտորների փոխպատվաստման ոլորտում՝ այն պացիենտների համար, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։ «Որքան տեղյակ ենք, առաջին անգամ է հաջողվել հասնել ցանցաթաղանթում պատվաստված ֆոտոռեցեպտորների այսքան մասշտաբային ինտեգրման»,- նշել է Ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր, հետազոտական խմբի ղեկավար Մարիուս Ադերը։
    15:58
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ
    Կառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ: Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:
    15:53
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կիևն արդեն իրեն Եվրոպայում է զգում
    Կիևն արդեն իրեն Եվրոպայում է զգում Հուլիսի 1-ից Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է մտցնում, հայտնում են նախագահականից։ Ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովի որոշումը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու մասին, ոգեշնչող ազդեցություն է ունեցել։
    15:48
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատը» նոր շվեյցարացի ֆուտբոլիստ ունի
    Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում: 20-ամյա կիսապաշտպանը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: Նրա նախորդ ակումբն եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը»:
    15:42
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի
    «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին: Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
    15:36
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը, ինչպես խոստացել էր, սկսել է վաճառքի հանել պետական գույքը
    Կառավարությունն ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։ Հիշեցնենք` Փաշինյանն էր ասել, որ Հայաստանում պետական գույքի արդյունավետ կառավարումը Կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Նա ասել էր, որ ունենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ գնահատված գույք, որը պետք է օտարվի և դրա արդյունքում պետական բյուջեն եկամուտներ ստանա:
    15:29
    17.06.22
    Ավելին
  • Ոստիկանության տարեկան բյուջեն 2 միլիարդ դրամով կավելանա
    Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է ոստիկանության տարեկան բյուջեն լրացուցիչ 2 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: 1 մլրդ 980 մլն դրամը ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։
    15:24
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը
    Հունիսի 17-ին՝ ժամը 10։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Արգիճի գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․ և 2 ուղևոր) ։
    15:18
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը
    Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։ «Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
    15:12
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի
     Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2023 թվականին չի անցկացվի Ուկրաինայում։ Կազմակերպիչների խոսքով՝ Ուկրաինան չի կարող ընդունել մրցույթը՝ երկրում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։ «Մենք արդեն դիմել ենք Մեծ Բրիտանիային՝ քննարկելու մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը»։
    15:06
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզում վթարային ջրանջատում է
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 17-ին՝ ժամը 13:00-24:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ - Արգավանդ, - Գեղանիստ, - Ազատաշեն, - Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում տղամարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ 2014-ին նախկին ընկերուհու ձեռքը բռնելու համար
     Times of India-ն հայտնում է, որ Հնդկաստանում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա երիտասարդին, որը բռնել է նախկին ընկերուհու ձեռքը։  «Ես արժանի եմ մեղմ վերաբերմունքի, քանի որ արդեն երկար ժամանակ ամուսնացած եմ այլ կնոջ հետ և երկու տարեկան երեխա եմ մեծացնում»,- ասել է 28-ամյա երիտասարդը՝ հավելելով՝ մեղադրանքը, որի համար պետք է պատժվի, տեղի է ունեցել 2014-ին։ Նիստի ժամանակ դատավորը բացատրել է, որ նման պահվածքը դիտվում է որպես աղջկա պատվին հասցված վիրավորանք, ուստի հանցագործը պետք է պատժվի մեկ տարվա ազատազրկմամբ։
    14:53
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանցի պատգամավորն ահազանգել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպան են լինում
    Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին, գրում է minval.az-ը։ Պատգամավորը նշել է, որ պատերազմի մասնակիցների հետ կապված առկա խնդիրները պետք է լուծվեն: Ինչպես նշել է Նովրուզովը, պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։ «Պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում. երբ պատերազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։ Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», - ասել է նա։
    14:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին
    Սննդաբան Ելենա Կազանցեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ լոբու պատճառով օրգանիզմում քայքայման գործընթացներ են սկսվում։ Սննդաբանն ասել է, որ լոբու օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան ճիշտ է այն պատրաստվել։ Կազանցեւան ընդգծել է, որ լոբին եփելուց առաջ պետք է թրջել սառը ջրում եւ թողնել 8-12 ժամ։ Այնուհետեւ այն պետք է լվանալ հոսող ջրի տակ, տեղափոխել կաթսա, նորից վրան սառը ջուր լցնել 1-ը 3-ի հարաբերակցությամբ, այսինքն՝ 1 բաժակ լոբուն՝ 3 բաժակ ջուր։ Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա փակել կափարիչը եւ եփել մարմանդ կրակով 2 ժամ։ Աղը խորհուրդ է տրվում ավելացնել եփման ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։ Դրանից հետո պատրաստի լոբին պետք է տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար։ Եփած լոբու հիմնական առավելությունն այն է, որ այն հարուստ է տարբեր սննդանյութերով եւ վիտամիններով: Այս ընդավոր բույսի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հետեւյալ դրական արդյունքների. բարելավվում է նոր բջիջներ ձեւավորելու օրգանիզմի ունակությունը մեծանում է մկանային ուժը եւ մեծանում մկանային զանգվածը նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է արյան մեջ խոլեստերինի խտությունը բարելավվում է բջիջների կողմից ճիշտ գենետիկ տեղեկատվության փոխանցումը խթանվում է գլխուղեղի եւ լյարդի բջիջների աշխատանքը բարելավվում է նյութափոխանակության ինտենսիվությունը; լեղամուղ ազդեցություն է ունենում խթանում է ստամոքսում աղաթթվի առաջացումը ունենում է ցավազրկող եւ հակաբորբոքային ազդեցություն բարելավում է սրտանոթային համակարգի եւ իմունիտետի աշխատանքը ազատ ռադիկալներն արգելափակվում են նվազում է օրգանիզմի վաղաժամ ծերացման ռիսկը ամրապնդվում է նյարդային համակարգը նորմալանում է հորմոնալ ֆոնը անցնում է այտուցվածությունը բարձրանում է հեմոգլոբինը տեղի է ունենում արագ հագեցվածություն եւ չեզոքանում է սովի զգացումը բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։ Չնայած լոբու բազմաթիվ դրական հատկություններին, այս մթերքն ունի նաեւ հակացուցումներ։ Այսպես, լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ աղիների խոցերի սրման, խոլեցիստիտի ախտանիշների ի հայտ գալու, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի եւ ալերգիայի դեպքում: Լոբին նաեւ հակացուցված է տարեցներին, մինչեւ 12 տարեկան երեխաներին եւ կրծքով կերակրող կանանց։
    14:35
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
    Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և հունիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 18-ի և 19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    14:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունիսի 18-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք
    «Հունիսի 18-ին, ժամը 19:30-ին կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում: Ոգով, Աստծով, մինչև վերջ»,- հայտնում է Իշխան Սաղաթելյանը։
    14:15
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը ժամանել է ՀՀ ԱԳՆ
    Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Բուրիչին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
    14:00
    17.06.22
    Ավելին