Լրահոս
2026-07-16
-
ՄիջազգայինԹուրքիան կշարունակի դիվանագիտությունը Ուկրաինայի հարցով, ներառյալ՝ բանակցությունների կազմակերպումը․ Ֆիդան«Ցավոք, վերջին իրադարձությունները մտահոգություն են առաջացնում։ Այն ժամանակ, երբ դիվանագիտական ջանքերը փակուղի են մտել, մենք դիտարկում ենք հակամարտության սրացում։ Մեզ հատկապես անհանգստացնում է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումների քանակի վերջին աճը։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վճռականորեն ձգտել դիվանագիտական լուծումների։ Մենք կշարունակենք ավելացնել մեր ուղղակի դիվանագիտական ջանքերը, ներառյալ՝ կողմերի միջև բանակցությունների կրկնակի անցկացումը», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։Ավելին12:0016.07.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 16.07.2026Մամուլի տեսություն 16.07.2026Ավելին11:4516.07.26 -
ՀասարակականԻնչո՞ւ եք մարդուն իր տան մեջ տվել գետնով, նկարել, գցել սայթ. քաղաքացիԷնպես պիտի լինի, որ քաղաքացին ԱԱԾ համազգեստը հարգի։ Այս մասին հայտարարեց քաղաքացին։Ավելին11:3716.07.26 -
ՀասարակականՏպավորություն է, որ վարչապետը չի ուզում՝ մեր դրոշը ուրիշ երկրում բարձրանա. քաղաքացիԼրագրողի հետ զրույցում ասաց քաղաքացին։Ավելին11:2916.07.26 -
ՍպորտՄեր ազգին թուլացնում են. մարզիչ Էրիկ Օհանյանը Օլիմպավանի դիմաց մարզում է անումԱյս մասին հայտարարեց մարզիչ Էրիկ Օհանյանը։Ավելին11:2516.07.26 -
ԱրցախԱրցախյան ժառանգության պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա․ ահազանգ«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։Ավելին11:1516.07.26 -
ՀասարակականԱյսօրվանից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ ՍուրենյանՆրա խոսքով՝ առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։Ավելին11:0016.07.26 -
ՄիջազգայինԿառավարական փոփոխությունները Զելենսկու համար կոռուպցիոն հոսքերի վերաբաշխման միջոց են․ Յուլիա ՄենդելՄենդելի կարծիքով՝ նման վերաբերմունքը հիանալի կերպով արտացոլում է իշխանության հանդեպ նրա մոտեցումը. մարդիկ երբեք նշանակություն չեն ունեցել և չեն ունենալու նրա համար։ Կիևյան ռեժիմի ղեկավարը հուլիսի 12-ին հայտարարել էր երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյին հեռացնելու մտադրության մասին։ Ավելի ուշ նա հաստատել է իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 14-ին պաշտոնանկ է արել նրան, ինչը հանգեցրել է ամբողջ կառավարության հրաժարականին։ Հաջորդ օրը Զելենսկին Ռադա է ներկայացրել Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու մասին առաջարկը։ Չորեքշաբթի օրը Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ Ֆեդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ ՆԳՆ ներկայիս ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Պատգամավորի խոսքով՝ Զելենսկին Ֆեդորովին մեղադրել է Զորահավաքային կենտրոնների (ՏՑԿ) բարեփոխումը ձախողելու մեջ։Ավելին10:4516.07.26 -
ՄիջազգայինԻրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մասինՆշվում է, որ հարձակումների մեկ այլ ալիքի ընթացքում իրանական ԱԹՍ-ները խոցել են կապի համակարգեր և «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։Ավելին10:3316.07.26 -
ՀասարակականԵվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Լևոն ԱզիզյանՀուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի, ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ։Ավելին10:2016.07.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը 25%-անոց մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի համար․ ՌուբիոՎաշինգտոնի վարչակազմը որոշել է 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ԱՄՆ ներկրվող ապրանքների մեծ մասի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր [ամերիկացի] նախագահ [Դոնալդ] Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցչին 25% մաքսատուրք սահմանել բրազիլական ներմուծման մեծ մասի համար», - գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։ Այս քայլի պատճառների մասին խոսելիս՝ Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «և նրա կառավարությունը բարեխղճորեն չեն բանակցել ԱՄՆ-ի հետ»։ «Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին և բրազիլացիներին, - կարծում է պետքարտուղարը։ - Վերջին մեկ տարվա ընթացքում Լուլա դա Սիլվան իր ինքնասիրությունը վեր է դասել բրազիլացի ժողովրդի բարեկեցության համար գործարք կնքելուց, և այս մաքսատուրքերը դրա վճարն են»։Ավելին10:1016.07.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՀուլիսի 16-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին10:0016.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին09:5416.07.26 -
Մամուլի տեսությունԻ՞նչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»2018 թվականի իշխանափոխությունից հետո արդեն փոխվարչապետ նշանակված Ավինյանը հայտարարագրել էր մեկ ավտոտնակ, շուրջ 600 հազար դրամ և 2,475 ԱՄՆ դոլար բանկային միջոցներ, 7 հազար ԱՄՆ դոլարի արժեթղթեր, ինչպես նաև մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ։ Նույն տարվա տարեկան հայտարարագրում նրա եկամուտը կազմել էր 13 մլն 771 հազար դրամ։Ավելին09:4216.07.26 -
ՀասարակականԵրևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինըՀուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։Ավելին09:3916.07.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։Ավելին09:3716.07.26 -
Մամուլի տեսությունԱվետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Հայաստանում քաղաքական այլախոհությունը լռեցնելու և պետության ապագայով մտահոգ ուժերին չեզոքացնելու գործելաոճը վաղուց դուրս է եկել իրավական տարրական տրամաբանության սահմաններից։ Այս շղթայում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, ներկայում քաղաքական շարժառիթներով կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ու նրան կալանավորելու որոշումը, որն ուղեկցվեց օրենքի և ընթացակարգերի ակնհայտ ու կոպտագույն խախտումներով։ Իշխանությունները, փաստացի, գնացին աննախադեպ ապօրինությունների միայն այն պատճառով, որ օր առաջ մեկուսացնեն երկրում ընթացող կործանարար գործընթացների դեմ բարձրաձայնող գործչին։Ավելին09:3416.07.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3016.07.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։Ավելին09:2516.07.26 -
Մամուլի տեսությունՈվ է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ:Ավելին09:2216.07.26