Լրահոս
2026-07-16
-
ԻրավականՄամիկոն Ասլանյանի նկատմամբ նոր վարույթ են հարուցել․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին առաջին անգամ կալանավորեցին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո՝ 2021 թվականին, նրան 2 տարուց ավելի պահեցին կալանավայրում՝ խոչընդոտելով, որ նա Վանաձորի քաղաքապետ չընտրվի։ Եւ Վանաձորը մինչ օրս չունի ընտրված քաղաքապետ՝ ժամանակավոր պաշտոնակատարն է կառավարում քաղաքը, իսկ ավագանին նիստեր չի գումարում։ Ասլանյանի նկատմամբ առաջին քրեական գործը վերաբերում էր իր պաշտոնավարման տարիներին իրականացված հողային աճուրդին։ Որքան էլ մեղադրանքն անհիմն էր թվում, առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, պաշտպանական կողմը դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որտեղ հիմա այն քննվում է։ Բայց իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել մեկ քրգործով, նոր վարույթ են սկսել նրա նկատմամբ։Ավելին15:3016.07.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն չեղարկել է իր այցը ԱՄՆԱվելի վաղ The Times of Israel պարբերականը հայտնել էր, որ այցի ընթացքում Նեթանյահուն ակնկալում էր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ պարբերականի՝ դեռևս Գրեմի մահից առաջ իսրայելական կողմը Սպիտակ տան հետ քննարկում էր «առաջիկա շաբաթներին» նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։Ավելին15:1616.07.26 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։Ավելին15:0916.07.26 -
ԱշխարհԱղբանոցից փրկված «բզեզը» արվեստի գործ է դարձել. երկաթե ընկերությունԱղբանոցից փրկված «բզեզը» արվեստի գործ է դարձել. երկաթե ընկերությունԱվելին15:0016.07.26 -
ԻրավականՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականների ընթացքում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, հանդիսանալով համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ: Վերոնշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ (քարտի համար, քարտապանի անուն և ազգանուն, քարտի անվտանգության կոդ, գործողության ժամկետ և այլ նույնականացնող տեղեկատվություն)։ Այնուհետև, նշված տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են իբր համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի տրամադրվել, ինչի արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամ գումարը։ Միաժամանակ, Ս․Չ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 538 մլն 366 հզր 761 ՀՀ դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել առկա միջոցների առաջացումը, կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել ինչպես իրենց, այնպես էլ հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին և էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին, կատարել խաղադրույքներ, որից հետո, հաշիվներին կուտակված գումարները փոխանցել են իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, հիշյալ միջոցներով ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը: Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Հանցավոր կազմակերպության մասնակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4816.07.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:Ավելին14:3716.07.26 -
ՀասարակականԳագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ FactorՆրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։ «Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։Ավելին14:2416.07.26 -
ԻրավականՆԳՆ-ն զգուշացնում է․ խարդախությունները շարունակվում են«Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։Ավելին14:0916.07.26 -
ՄիջազգայինԹուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան«Ավելի վաղ բարձրացվել էր այն հարցը, թե ինչպես Թուրքիան կարող է պոտենցիալ ներդրում ունենալ [խաղաղ լուծման ապահովման գործում]։ Ներկայումս քննարկվում է հնարավոր խաղաղ համաձայնագրի կարևորագույն ասպեկտներից մեկը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Այդ երաշխիքները ներառում են ցամաքային, ծովային և օդային տարրեր։ Թուրքիան համաձայնել է գլխավորել ռազմածովային բաղադրիչը։ Այս հարցի շուրջ մենք մեր դաշնակիցների հետ փոխըմբռնում ունենք։ Այս ուղղությամբ պլանային աշխատանքներ են տարվում նաև համապատասխան դաշնակից ռազմածովային ուժերի հետ», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։Ավելին13:5516.07.26 -
ՔաղաքականԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից․ Օսկանյան«Սակայն հաճախ անտեսվում է այն փաստը, որ Արգենտինայի պահանջը միայն քաղաքական չէ․ այն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։ 1994 թվականից Արգենտինայի Սահմանադրությունը Մալվինասի վերադարձը սահմանում է որպես մշտական ազգային նպատակ՝ միաժամանակ հստակ պարտավորեցնելով երկիրը այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտությամբ և միջազգային իրավունքի շրջանակում։Ավելին13:4016.07.26 -
ԱշխարհԿորեայում նախատեսում են արգելել սոցցանցերը մինչև 14 տարեկան երեխաների համար․ Yonhap«Մենք դիտարկում ենք մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև 14-ից 19 տարեկան դեռահասների կողմից նման հարթակների չափից ավելի օգտագործումը խրախուսող ալգորիթմների ազդեցությունը սահմանափակելու ծրագիրը», - մեջբերում է Yonhap գործակալությունը հանձնաժողովի նախագահի խոսքերը։ Կիմ Չոն Չհոլը նշել է, որ խորհրդարանում առաջարկվել է շուրջ յոթ օրինագիծ, որոնք վերաբերում են անչափահասների կողմից սոցցանցերի օգտագործմանը։ Միաժամանակ պաշտոնյան հավելել է, որ խնդրին արժե զգուշորեն մոտենալ՝ հղում կատարելով դեռահասների համար գիշերային ժամերին առցանց խաղերի արգելքի փորձին։ 2011 թվականին Հարավային Կորեայում ընդունվեց օրենք, որը թույլ չէր տալիս 16 տարին չլրացած անձանց կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը մուտք գործել առցանց խաղեր։ 2022 թվականի հունվարին այդ օրենքը չեղարկվեց, քանի որ այն բացասաբար էր ազդում խաղային արդյունաբերության վրա և «խախտում էր» մարդկանց «հիմնարար իրավունքները», նշում է Yonhap-ը։Ավելին13:2816.07.26 -
Իրավական«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել էԱյս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:Ավելին13:1216.07.26 -
Իրավական105 միլիարդ դրամ, 75 անշարժ գույք. դատախազությունը Գագիկ Ծառուկյանից բռնագանձման նոր պահանջներ է ներկայացրել38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.Ավելին13:0616.07.26 -
Միջազգային«Պետք է հաղթահարել խոչընդոտները». Ֆիդանը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու հույսերի մասինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը տեսանելի ապագայում հաջողության հասնելու շանսեր ունի, սակայն անհրաժեշտ է հաղթահարել մի շարք դժվարություններ։ «Եթե նայեք բանակցությունների ստամբուլյան ձևաչափին, ապա կտեսնեք, որ կողմերի ներկայացուցիչները հավաքվել են միասին և, իրոք, ապահովել են թափանցիկ աշխատանք միմյանց միջև։ Տեղի են ունեցել շատ լավ հանդիպումներ, որոնց ընթացքում ուղիղ բանակցություններ են վարվել։ Կարևոր է, որ նման հանդիպումները շարունակվեն առանց ընդհատումների։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում այս համատեքստում լավ բաներ տեղի կունենան։ Ցավոք, այսօրվա դրությամբ պատերազմը դեռ շարունակվում է, և կա էսկալացիայի ռիսկ։ Անհրաժեշտ է հաղթահարել որոշ խոչընդոտներ», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։ Ըստ Ֆիդանի՝ «խաղաղության և հրադադարի անհրաժեշտությունը պաշտոնապես հայտարարվել է հակամարտության երկու կողմերի կողմից»։ «Սա ընդգծվում է նաև այլ կողմերի՝ հատկապես եվրոպացիների, ամերիկացիների և չինացիների կողմից։ Նման վճռական միջազգային մտադրությունը և կամքը պետք է իրականացվեն։ Թուրքիան իր կողմից կշարունակի ջանքերը այդ ուղղությամբ», - հավելել է նա։Ավելին13:0016.07.26 -
ՀասարակականԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ««Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին12:4616.07.26 -
ՀասարակականԱրմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրաՀուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։Ավելին12:3916.07.26 -
Հասարակական5 հոգի գիտությամբ զբաղվելու հիմնավորմամաբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունիցԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով գիտության ոլորտում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայությունից ազատվուն են ՀՀ 5 քաղաքացիներ: Այդ անձինք են Ալբերտ Հարությունի Դավթյան, Խաչատուր Գարուշի Նազարյան, Սուրեն Աշոտի Մալումյան, Համլետ Արայիկի Իսունց, Արման Արզումանի Հարությունյան:Ավելին12:3216.07.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակումՀայլուր 12։30 Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղամարդու մարմին են գտել շենքի բակումԱվելին12:3016.07.26 -
ՄիջազգայինՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում․ Չինաստանի ԱԳՆ«Կողմերը կշարունակեն հետևել պայմանագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին, ընդլայնել գործնական համագործակցությունը և աշխարհին ավելի շատ կայունություն ու զարգացման վստահություն հաղորդել», - ասել է նա։ Լին Ցզյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ռազմավարական առաջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսին առաջնորդները պայմանավորվել են զարգացնել պայմանագրում դրված բարեկամության ոգին և չին-ռուսական հարաբերությունները դուրս բերել նոր փուլ։Ավելին12:2716.07.26 -
ՏնտեսականՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանԵկեք մանրամասն դիտարկենք այս սցենարը և փորձենք հասկանալ՝ ինչպես են փոխկապակցվում ուժեղ դրամը, սահմանին գազի գնի հնարավոր թանկացումը և սպառողների համար սակագնի անփոփոխ մնալը։Ավելին12:1516.07.26