Լրահոս
2025-08-07
-
ԻրավականԴատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը․ փաստաբանՓաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Գ. Նժդեհի 23)։ Հիշեցնենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը նրան ամբողջությամբ արդարացրեց»։Ավելին23:4807.08.25 -
ՔաղաքականԱյսօր-վաղը որոշվող՝ մեր երեխաների ապագայի մասին ճակատագրական հարցերը իշխանությունը գաղտնի է պահում․ ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ: Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ: Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք։ Տեղեկատվական անորոշության պայմաններում հայկական տիրույթը դարձյալ հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիաներով, որոնցով տարվում է հետևողական, պլանավորված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից: Առկա են նաև որոշ միջազգային հրապարակումներ: ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված: Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ, ինչպես հրարապարակներում բազմիցս պոպուլիստաբար խոստացել է, այլ ոչ թե վարպետորեն մոլորեցնի մեր հասարակությանը. միակ բանը, որ սովորել է այս տարիների ընթացքում»։Ավելին23:4507.08.25 -
Սպորտ«Նոա»-ն Ջիբրալթարում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի հետԵրևանի «Նոա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին։Ավելին23:3007.08.25 -
ՀասարակականԱրարատը նվաճած 9-ամյա Վարդանը, Միքայելը և ընկերները. պատմական վերելքի պատմությունը9-ամյա Վարդանն ու Միքայելը Արարատի բարձունքը հաղթահարած առաջին երեխաներն են: Լանա Համբարձումյանին տղաները պատմել են, որ Արարատի գագաթին վերջանում է վախը ու սկսվում է ուժը:Ավելին23:1507.08.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։Ավելին23:0007.08.25 -
ՄիջազգայինՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ–նՌուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական տարածքում շարունակվող հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի համար՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված որոշ հայտարարությունների առնչությամբ:Ավելին22:4507.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի ստորագրությունը նշանակություն չի ունենա, եթե հանրային ընդվզում լինի․ Ստեփան ԴանիելյանՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզ բան, որը պետք է հասկանալ․ Փաշինյանը Հայաստանը չէ, ով ինչ տարածք ցանկանա, հանձնի օտարին։ Իր ստորագրությունը որևէ նշանակություն չունի, եթե հանրային ընդվզում լինի։ Եթե դա չի լինում, ապա կա Փաշինյան, սակայն չկա Հայաստան։ Ընդամենը կա ամբոխ, որն այս պահին ապրում է դեռեւս Հայաստան կոչվող ինչ-որ տարածքում»։Ավելին22:3007.08.25 -
ՄիջազգայինՊուտինն ու Թրամփը վերջապես կհանդիպեն. հանդիպման վայրը որոշված էՊուտինն ու Թրամփը կհանդիպեն, հնարավոր է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հաջորդ շաբաթ: Նույնիսկ բանակցությունների հնարավորությունը, կարծես, մեղմել է գերտերությունների միջև վերջերս սրված լարվածությունը:Ավելին22:1507.08.25 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը«Մասնավորապես, այդ առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Գլխավոր քարտուղար Գուտերեշը դրական է ընդունում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաղն անցկացվելիք հանդիպումը»,- ընդգծել է Ֆարհան Հաքը:Ավելին22:0007.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը՝ ճոխ կորտեժով, Ալիևը՝ ճոխ պահանջներով. ի՞նչ է լինելու Սպիտակ տանըԻ՞նչ սպասել ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններից: Փորձագետների կարծիքով՝ հանդիպումը իրոք շրջադարձային կարող է լինել, սակայն մեծ ռիսկերի տեսանկյունից: Նրանք չեն բացառում, որ Թրամփը կարող է փորձել Հայաստանում, հատկապես Սյունիքի մոլիբդենի հանքում ամերիկյան ընկերությունների համար շահավետ գործարքներ կնքել, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ ամերիկյան ընկերությունները ձեռք բերեցին թանկարժեք հանքավայրերի շահագործման իրավունք:Ավելին21:4507.08.25 -
ՀասարակականՊարզվել է երեկ զինծառայողների մասնակցությամբ վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ա.-ն։ Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։Ավելին21:3007.08.25 -
ՀասարակականԾորակը հավասարաչափ կբացվի՞. հեռուստաընկերությունների ռեյտինգը կչափի հնդկական ընկերությունըՀայաստանի հեռուստատեսային շուկայում նոր՝ հնդկական ընկերություն է ստանձնում ռեյտինգների չափման պատասխանատվությունը։ Կա՞ երաշխիք, որ հնդկական ընկերությունը չի հիասթափեցնի մեդիաշխարհին, որ կդադարեցնի ռեյտինգները կեղծելու, անհիմն վարկանիշներով գովազդն այս կամ այն հեռուստատեսություն ուղղորդելու մասին խոսակցությունները:Ավելին21:1507.08.25 -
Հասարակական«ՈՒԱԶ»-ով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզվել էՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։ Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ»-նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսնյութում:Ավելին21:0007.08.25 -
ՔաղաքականԱրդեն 50 օր է, ինչ չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին. Տաթևիկ Կարապետյան«Արդեն 50 օր է, ինչ ես չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին։ Ամեն ինչ այն մեղադրանքի պատճառով, որում ո՛չ ճշմարտություն կա, ո՛չ էլ պատիվ, միայն ուրիշի մտադրությունների ստվեր»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։ «Ճշմարտությունը, իհարկե, պետք է պաշտպանել։ Բայց նույնիսկ առանց պաշտպանության, նա ինքնին մնում է և պարզապես սպասում է իր ժամին: Եվ այդ ժամը կգա»,- նշել է կալանավորված գործարարի դուստրը։Ավելին20:4507.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Բեկո՞ւմ, թե՞ բախտորոշ զիջում. Երևանին ու Բաքվին ամերիկյան հրաշք է խոստանում ԹրամփըՀայլուր 20:30 Բեկո՞ւմ, թե՞ բախտորոշ զիջում. Երևանին ու Բաքվին ամերիկյան հրաշք է խոստանում ԹրամփըԱվելին20:3007.08.25 -
ՄիջազգայինՊուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի խորհրդականինՌուսական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հնդկական կողմից՝ Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարը։Ավելին20:1907.08.25 -
ԱշխարհԿրակի ու ջրի մեջ է աշխարհը. աղետալի հրդեհներ ու ջրհեղեղ՝ Ֆրանսիայից՝ Հնդկաստան ու Հավայան կղզիներԱմառային աննախադեպ տաք եղանակն ու ուժեղ քամիներն ամբողջ Եվրոպայում՝ Ֆրանսիայից Իսպանիա, մեծ անտառային հրդեհների և զանգվածային տարհանումների պատճառ են դարձել։ Բնական աղետները Հավայան կղզիներում, Չինաստանում և Հնդկաստանում սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին։Ավելին20:1507.08.25 -
ՀասարակականՓրկարարներն անտառում հայտնաբերել են 4 մոլորված քաղաքացուՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին20:0007.08.25 -
ՔաղաքականԴուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում․ Արթուր ՍուքոյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինձ, որպես մարդու, հետաքրքիր է, ինչը կարող է ստիպել դատավորին, դատախազին, քննիչին պահել կալանքի չորս անչափահասների հորը` Տիգրանին, ով պարզապես սրտանց մտահոգված է եղել հայրենիքով և երբեք որևէ անօրինական քայլ չի արել։ Տիգրանին ճանաչողները կվկայեն՝ նա այն համոզմունքն ուներ, որ բռնությամբ հարց չես լուծի, ու բռնությունը միայն նոր, ավելի մեծ բռնություն կծնի և ոչինչ չի կառուցի։ Ո՞րն է ձեր ներսի շարժառիթը, պարոն դատավոր (դատախազ, քննիչ)։ Օրե՞նքը։ Ո՛չ, դուք թքած ունեք օրենքի վրա։ Փո՞ղը։ Վստահ եմ՝ ոչ. փողի համար մարդ ընդունակ չէ նման բանի։ Արտոնյալ պայմաննե՞րը։ Չեմ կարծում։ Գուցե դուք առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի «գաղափարներով»։ Բայց էլի՝ դժվար է հավատալ, որ գաղափար չունեցող Նիկոլին կարելի է գաղափարական հավատարմություն ցուցաբերել, այն էլ երբ ձեզ՝ որպես դատավոր, օրենքը ուղիղ արգելում է դա։ Ես կարծում եմ՝ դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում։ Բայց ես՝ նախկին դատավորի զավակ լինելով, ասում եմ՝ Նիկոլին չծառայելու մեջ վախենալու բան չկա։ Ի՞նչ պետք է անի՝ աշխատանքից ազատի՞։ Հավատացեք, դուք կապրեք արժանապատիվ, ազատ մարդուն վայել կյանքով։ Այդպես ավելի լավ կապրեք։ Բայց քանի դեռ դուք մնում եք վախկոտների շարքում, մի պարզ հարց տամ ձեզ։ Տեսեք՝ չեմ հարցնի՝ բա չեք վախենում, որ իշխանությունը փոխվի և պատասխան տալու օրը գա։ Կամ՝ չեք վախենում, որ դուք հայտնվեք կալանքի մեջ և այլն։ Չէ, ինձ հետաքրքիր է՝ դուք չե՞ք վախենում, որ մի օր Տիգրանի չորս մանկահասակ երեխաները ձեզ հարցնեն. – Պարոն դատավոր, ինչո՞ւ մեր պապան տանը չի։ – Ինչո՞ւ ենք մենք առանց պապա մեծանում։ – Ինչո՞ւ մեզ մանկապարտեզ է տանում բարեկամը, ոչ թե մեր պապան։ – Ինչո՞ւ է մեր մաման արցունքոտ աչքերով զգուշացնում՝ «Երեխեք ջան, որ դիմակավորված ձյաձաներ «լցվեն» տուն, մի վախեցեք, ոչ մի բան ձեզ չի պատահի…» – Ի՞նչ է արել մեր պապան, որ մեզ բոլորիս այսպես պատժում եք։ Պատրա՞ստ եք պատասխանել այդ հարցերին։ Պատրա՞ստ եք նայել այդ երեխաների աչքերին ու ստել, թե՝ ձեր հայրը բռնությամբ իշխանություն էր ուզում զավթել։ Ես հույս ունեմ, որ չեք կարող։ Իսկ եթե չեք կարող, ապա ամեն ինչ արեք, որ այդ, մեղմ ասած, անհարմար իրավիճակում չհայտնվեք»։Ավելին19:4507.08.25 -
Արտաքին քաղաքականությունԹրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականումԹրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականումԱվելին19:3007.08.25