Լրահոս
2025-08-08
-
Հասարակական«Երևան Ավտոբուս»-ի հավաքակայաններից մեկի ղեկավարը վարորդներից պահանջել է օրական 2000 դրամOգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ 2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել են դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։Ավելին11:3008.08.25 -
ՀասարակականՍառը օդային հոսանքներ են մոտենում. օդի ջերմաստիճանը կնվազի. ՍուրենյանՄեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով, և արդեն օգոստոսի 11-ին Հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»։Ավելին11:1508.08.25 -
ԻրավականՁերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը. MediaHubԵրեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: MediaHub-ի աղբյուրը փոխանցեց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Քիչ անց Հակակոռուպցիոն դատարանը կքննի միջնորդությունն ու կորոշի` կալանավորե՞լ Հարությունյանին, թե՞ ոչ: Մենք տեղեկացանք, որ նրան ձերբակալել են «Նոուֆոլկի» գործով հարուցված վարույթի շրջանակներում:Ավելին11:0708.08.25 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ն բախվել է խանութի ցուցափեղկին և կողաշրջվելԱյսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Յուրիկ Բ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Արտաշիսյան 62 հասցեում գործող «Մաժոր» խանութ-սրահի ցուցափեղկին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և հրաժարվել է բժշկական օգնությունից։Ավելին11:0008.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն ՀՀ դրամը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4508.08.25 -
ԻրավականԲԴԽ նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետովՀիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:Ավելին10:4008.08.25 -
ՀասարակականՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 8-ին` ժամը 03։00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։37-ին։ Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 25 քմ, մեկ դուռ և մեկ սեղան։Ավելին10:3008.08.25 -
ՄիջազգայինԱվստրալիան Իսրայելին կոչ է արել չգրավել Գազա քաղաքը«Երկարատև խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը երկու պետությունների բանաձևն է՝ Պաղեստինի Պետության և Իսրայելի Պետության ստեղծումը, որոնք կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության մեջ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - հավելել է նա։Ավելին10:2508.08.25 -
Հասարակական1 զոհ, 2 վիրավոր․ Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ32-ամյա Արմեն Մ.-ն, 40-ամյա Սևակ Ե.-ն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել են Հրազդանում գտնվող «Մանուշակ» մարկետ՝ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն:Ավելին10:1908.08.25 -
ՀասարակականԿաթողիկոսը մեկնել է ԱՄՆՕգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:Ավելին10:1508.08.25 -
Արտաքին քաղաքականությունՊատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար․ Թրամփ«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,- գրել է նա։Ավելին10:0008.08.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է այսօր սպասվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում․ «Ժողովուրդ»Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։Ավելին09:5308.08.25 -
Մամուլի տեսությունՓաստաբան Ռոման Երիցյանը հայց է ներկայացրել ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի դեմ․ «Ժողովուրդ»Փաստաբանը հայցի ներկայացումը պայմանավորել է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիր բացակայում է։Ավելին09:4908.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:Ավելին09:4508.08.25 -
Մամուլի տեսությունՀՀ վերաքննիչ դատարանում ուշագրավ զարգացումներ են սպասվում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով. «Ժողովուրդ»Դատելով, թե ով է գործը նախագահող դատավորը՝ բավականին թեժ է լինելու։ Բանն այն է, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Դատախազության բողոքը պապիկի դեմ, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։Ավելին09:3808.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում. շենքից տարհանվել է 22 բնակիչՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը 00։02-ին, մարվել՝ 00։14-ին: Բնակարանի խոհանոցում այրվել են գույք և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 22 բնակչի։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ։Ավելին09:3508.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3008.08.25 -
ՔաղաքականՀայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը. 1lurer.amՕգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:Ավելին09:2008.08.25
2025-08-07
-
ՍպորտԱրմեն Վարդանյանը` Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոնԱյս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Ավելին23:5807.08.25 -
ՔաղաքականԿա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե՞ Զանգեզուրի միջանցք․ ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ կա՞ տարբերություն, թե միջանցքի անունը ինչ կլինի` Թրամփի ճանապարհ (TRIP) թե՞ Զանգեզուրի միջանցք։ Եթե միևնույն է, գործելու են նույն պայմանները, ինչ միջանցքի դեպքում, եթե Հայաստանը իր ցանկացած պահին չի կարող փակել ճանապարհը, և եթե նույն սկզբունքը չի գործելու հայերի համար Ադրբեջանի տարածքում։ Ու չասեք, որ սա միջանցք չէ…»։Ավելին23:5207.08.25