Լրահոս

2025-08-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար․ Չախոյան
    Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝
    15:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
    15:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել անհապաղ վերանայել Գազայի վերաբերյալ պլանները
    Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։  
    14:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այդ փաստաթուղթը նախ պետք է անցնի ներպետական վավերացում, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է․ Ասլանյան
    Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։
    14:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել. Տեր Նշանը՝ Փաշինյանին
    Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծու եւ մարդու միջեւ խաղաղություն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել։
    14:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. Ռուբեն Ռուբինյան
    Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է - Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: - Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,-գրել է Ռուբինյանը:
    14:04
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ
    «Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցության զարգացման դիրքում այնտեղ, որտեղ դա շահավետ է երկու կողմի համար, և պատրաստ ենք ընթանալու Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ուղով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսին կողմնորոշվի իր հետագա գործողությունների հարցում», - ասել է նա:
    14:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ վարույթ է հարուցվել
    Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ «ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել հանձնաժողով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։ Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։ Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով [email protected] էլ․փոստի հասցեով»։
    13:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար
    2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախկինում ստանում էին 1 ամսվա համար։ «Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ ցանկի), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով»,- ասվում է հաղորդագրությունում։
    13:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
    13:15
    08.08.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը տարհանել է Իրանի սահմանին գտնվող 5 գյուղի բնակիչներին
    Ադրբեջանն իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ է տարհանել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Իրանի Ֆորդոու միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետ կապված ենթադրյալ «ճառագայթային սպառնալիքից», հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղերի տարհանման մասին:
    13:10
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին՝ ժամը 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի:
    13:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մեկ դու ես խաղաղարար, մեկ էլ ․․․ կնիկդ»․ Ի՞նչ է կատարվում Փաշինյանի գրառման տակ
    «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն: Մատթ. 5.9»․ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքյան էջում ավետարանից մեջբերման ներքո օգտատերերը բուռն քննադատության, հայհոյանքի ու ծաղրի են ենթարկել Փաշինյանին։ Նշենք, որ բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ հեռացված են էջից։ Yerevan.Today-ը պատճենել է շուրջ 1000 մեկնաբանությունների մի մասը։
    12:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Լարված սպասում. հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվում է Վաշինգտոնո՞ւմ
    Հայլուր 12։30 Լարված սպասում. հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվում է Վաշինգտոնո՞ւմ
    12:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:  Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    12:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք
    Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ: Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
    12:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևան Ավտոբուս»-ի հավաքակայաններից մեկի ղեկավարը վարորդներից պահանջել է օրական 2000 դրամ
    Oգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ 2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել են դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
    11:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սառը օդային հոսանքներ են մոտենում. օդի ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան
    Մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով, և արդեն օգոստոսի 11-ին Հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»։
    11:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը. MediaHub
    Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: MediaHub-ի աղբյուրը փոխանցեց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Քիչ անց Հակակոռուպցիոն դատարանը կքննի միջնորդությունն ու կորոշի` կալանավորե՞լ Հարությունյանին, թե՞ ոչ: Մենք տեղեկացանք, որ նրան ձերբակալել են «Նոուֆոլկի» գործով հարուցված վարույթի շրջանակներում:
    11:07
    08.08.25
    Ավելին