Լրահոս
2025-08-07
-
ԱշխարհԿրակի ու ջրի մեջ է աշխարհը. աղետալի հրդեհներ ու ջրհեղեղ՝ Ֆրանսիայից՝ Հնդկաստան ու Հավայան կղզիներԱմառային աննախադեպ տաք եղանակն ու ուժեղ քամիներն ամբողջ Եվրոպայում՝ Ֆրանսիայից Իսպանիա, մեծ անտառային հրդեհների և զանգվածային տարհանումների պատճառ են դարձել։ Բնական աղետները Հավայան կղզիներում, Չինաստանում և Հնդկաստանում սպառնում են միլիոնավոր մարդկանց կյանքին։Ավելին20:1507.08.25 -
ՀասարակականՓրկարարներն անտառում հայտնաբերել են 4 մոլորված քաղաքացուՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին20:0007.08.25 -
ՔաղաքականԴուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում․ Արթուր ՍուքոյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինձ, որպես մարդու, հետաքրքիր է, ինչը կարող է ստիպել դատավորին, դատախազին, քննիչին պահել կալանքի չորս անչափահասների հորը` Տիգրանին, ով պարզապես սրտանց մտահոգված է եղել հայրենիքով և երբեք որևէ անօրինական քայլ չի արել։ Տիգրանին ճանաչողները կվկայեն՝ նա այն համոզմունքն ուներ, որ բռնությամբ հարց չես լուծի, ու բռնությունը միայն նոր, ավելի մեծ բռնություն կծնի և ոչինչ չի կառուցի։ Ո՞րն է ձեր ներսի շարժառիթը, պարոն դատավոր (դատախազ, քննիչ)։ Օրե՞նքը։ Ո՛չ, դուք թքած ունեք օրենքի վրա։ Փո՞ղը։ Վստահ եմ՝ ոչ. փողի համար մարդ ընդունակ չէ նման բանի։ Արտոնյալ պայմաննե՞րը։ Չեմ կարծում։ Գուցե դուք առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի «գաղափարներով»։ Բայց էլի՝ դժվար է հավատալ, որ գաղափար չունեցող Նիկոլին կարելի է գաղափարական հավատարմություն ցուցաբերել, այն էլ երբ ձեզ՝ որպես դատավոր, օրենքը ուղիղ արգելում է դա։ Ես կարծում եմ՝ դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում։ Բայց ես՝ նախկին դատավորի զավակ լինելով, ասում եմ՝ Նիկոլին չծառայելու մեջ վախենալու բան չկա։ Ի՞նչ պետք է անի՝ աշխատանքից ազատի՞։ Հավատացեք, դուք կապրեք արժանապատիվ, ազատ մարդուն վայել կյանքով։ Այդպես ավելի լավ կապրեք։ Բայց քանի դեռ դուք մնում եք վախկոտների շարքում, մի պարզ հարց տամ ձեզ։ Տեսեք՝ չեմ հարցնի՝ բա չեք վախենում, որ իշխանությունը փոխվի և պատասխան տալու օրը գա։ Կամ՝ չեք վախենում, որ դուք հայտնվեք կալանքի մեջ և այլն։ Չէ, ինձ հետաքրքիր է՝ դուք չե՞ք վախենում, որ մի օր Տիգրանի չորս մանկահասակ երեխաները ձեզ հարցնեն. – Պարոն դատավոր, ինչո՞ւ մեր պապան տանը չի։ – Ինչո՞ւ ենք մենք առանց պապա մեծանում։ – Ինչո՞ւ մեզ մանկապարտեզ է տանում բարեկամը, ոչ թե մեր պապան։ – Ինչո՞ւ է մեր մաման արցունքոտ աչքերով զգուշացնում՝ «Երեխեք ջան, որ դիմակավորված ձյաձաներ «լցվեն» տուն, մի վախեցեք, ոչ մի բան ձեզ չի պատահի…» – Ի՞նչ է արել մեր պապան, որ մեզ բոլորիս այսպես պատժում եք։ Պատրա՞ստ եք պատասխանել այդ հարցերին։ Պատրա՞ստ եք նայել այդ երեխաների աչքերին ու ստել, թե՝ ձեր հայրը բռնությամբ իշխանություն էր ուզում զավթել։ Ես հույս ունեմ, որ չեք կարող։ Իսկ եթե չեք կարող, ապա ամեն ինչ արեք, որ այդ, մեղմ ասած, անհարմար իրավիճակում չհայտնվեք»։Ավելին19:4507.08.25 -
Արտաքին քաղաքականությունԹրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականումԹրամփը Փաշինյանի հետ կխոսի՞ Սամվել Կարապետյանի մասին. սկանդալային հոդված՝ ամերիկյան պարբերականումԱվելին19:3007.08.25 -
ՀասարակականՀալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։Ավելին19:1507.08.25 -
ՀայաստանՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր. Տեր ՏաճատՏեր Տաճատ քահանա Բարսեղյանը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։ Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։ Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։ Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։ Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։ Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։ Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։ Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։Ավելին19:0007.08.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանը և Ալիևը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր՝ Թրամփի ներկայությամբ. Ռաուֆօղլու«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։Ավելին18:5207.08.25 -
ՀասարակականՍյունիքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է ավտոբուսին, ապա բեռնատարին. կան վիրավորներԵրեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին: Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնակնա վնասվածքներո տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:Ավելին18:4507.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումիցՀայլուր 18։30 Պատմական ուրբաթ՝ Սպիտակ տանը. նոր մանրամասներ՝ սպասվող ճակատագրական հանդիպումիցԱվելին18:3007.08.25 -
ԻրավականՇենգավիթի նախկին թաղապետն ազատ արձակվեց. կիրառվեց տնային կալանքԴատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ Այս մասին գրել է նրա պաշտպան Հրանտ Դադոյանը։ «Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։ Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը»,– գրել է նա։Ավելին18:1907.08.25 -
ԱռողջապահականԻնչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։Ավելին18:1507.08.25 -
ՔաղաքականԳործող ռեժիմի շնորհիվ Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով․ ԴանիելյանՈւկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:Ավելին18:0007.08.25 -
ԻրավականԱղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան«Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:Ավելին17:5307.08.25 -
ՀասարակականՍտեփան Սամվելյանը ՄԻՊ միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոնՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից: Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ բժշկական օգնության ծավալները։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։ Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։Ավելին17:4907.08.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Ավելին17:4507.08.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ. «Փաստինֆո»Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։ Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա մեղադրանքի հիմքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսանյութն է, հետևաբար, առհասարակ որևէ խոսք լինել չի կարող՝ խոչընդոտման հավանականության մասին։ «Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասաց Մղդեսյանը։ Դիտարկմանը, որ ի վերջո, իշխանության ներկայացուցիչներն ընդհուպ ԱԺ ամբիոնից են բռնության կոչեր անում՝ ձեռքեր, լեզուներ կտրելու և այլն, սակայն իրավապահները դա դիտարկում են որպես քաղաքական հայտարարություն, փոխարենը՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում՝ քաղաքական վերլուծության համար, արդյոք երկակի ստանդարտներ չկան՝ փաստաբանը նշեց, որ մյուս դեպքը խորապես չի ուսումնասիրել՝ զուգահեռ անցկացնելու համար, բայց Ռուբեն Հակոբյանի դեպքում փաստ է՝ մեղադրում են մի բանում, ինչը չի արել։ Հարցին՝ ինչ խնդիր էին լուծում՝ նման հետապնդում իրականացնելով ՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նախաքննության ավարտ կհայտարարվի, քանի որ ապացույցների բազա չկա, Ռուբեն Հակոբյանն այդ առումով դատողությունները հրապարակավ կհայտարարի։ Փաստաբանը զերծ մնաց քաղաքական մեկնաբանություններից։ Քրեական գործով տուժող ճանաչված անձ ևս չկա։Ավելին17:3507.08.25 -
ՏնտեսականՀՀ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար էՀայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է: Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:Ավելին17:3007.08.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին17:1507.08.25 -
ԻրավականՁերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ՝ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին17:0007.08.25 -
ՀասարակականԵրեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև առաջացած վիճшբшնության ժամանակ նրանցից մեկը դшնшկով hшրվածել է մյուսինOգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ն է։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ա․ Հ․-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ավանդույթի համաձայն հարսանեկան միջոցառման ժամանակ ավտոմեքենաների շարասյան ճանապարհը պարանով փակելու, գումար վերցնելու և գումարը միմյանց միջև բաժանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համաքաղաքացի 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով մեկ անգամ հարվածել է իր մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։Ավելին16:4507.08.25