Լրահոս
Քաղաքական
17:48
06.03.19
434

Զավեշտալի իրավիճակ ԱԺ-ում . պատգամավորները չեն հասկացել՝ ինչի համար են գրանցվում

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել: 5 TV-ի փոխանցմամբ, կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվեց 56 պատգամավոր, սակայն պարզվեց՝ նրանք սխալմամբ են գրանցվել:

Բանն այն է, որ պատգամավորները կարծել են, թե գրանցվել են, ինչն ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, իրականացվում է առավոտյան՝ նիստի մեկնարկին: Հասկանալով, որ շփոթել են, պատգամավորներն սկսեցին հերթով հրաժարվել հարցի իրավունքից: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նրանց հերթով հանեց գրանցվածների ցուցակից:

Հավելենք, որ պատգամավորների հարցերին պատասխանելու համար խորհրդարանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: