Լրահոս
Քաղաքական
23:25
06.03.19
560

Վարչապետի տիկինը մարտահրավեր է նետել մեդիային

Աննա Հակոբյանը «Armtimes»-ում արձագանքել է իր եւ ավագ դստեր Բրյուսել մեկնելու մասին լուրերին: Նա հիշեցրել է, որ պաշտոնական պատվիրակության հետ մեկնած լրագրողները Բելգիայի մայրաքաղաքում պատահաբար հանդիպել են իրենց, սակայն չեն հարցրել, թե ինչ նպատակով են այնտեղ եւ ինչ միջոցներով: Մինչդեռ Բրյուսելում թղթակից չունեցող երկու լրատվամիջոց սկանդալային լուրեր էին հրապարակել իր հերթական ուղևորության մասին: Աննա Հակոբյանը ծավալուն հրապարակման մեջ, ըստ էության, քննադատել է հայաստյան լրագրողական բարքերը, և նշել երկու տարբերակ, թե ինչ հարցեր կարող էին իրեն ուղղել լրագրողները: Այնուհետեւ ավելացրել է.«Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետև չեմ կարող ինքս ինձ հարցազրույց տալ»: