Լրահոս
Աշխարհ
17:29
06.03.19
417

Թրամփը «կարոտում» է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պակասը կզգա: Նա ափսոսանք է հայտնել, որ էլ չի կարողանա մրցակցել նրա հետ: Քլինթոնը հաստատել է, որ 2020 թվականին չի առաջադրվելու, հրաժարվում է Սպիտակ տան համար երրորդ պայքարից: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ում:

Թեեւ Քլինթոնը ավելի վաղ չէր բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, բայց այժմ հայտնել է, որ չի նախատեսում առաջադրվել նաև Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքապետի պաշտոնում: Քլինթոնի խոսքով՝ ինքը վայելում է գրողի, ակտիվիստի եւ տատիկի կյանքը:

2020 թվականին ԱՄՆ նախագաի թեկնածու առաջադրվել այլևս չի ուզում Նյու Յորքի նախկին ղեկավար եւ մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը: Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ի իր հոդվածում:

 «Կարեւոր է, որ մենք դեմոկրատի առաջադրենք, որն ուժեղագույն դիրքում կլինի Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- նշել է նա: Նա վստահ է, որ Թրամփին կհաղթեր, եթե, որոշեր նախագահական մրցապայքարին մասնակցել: