Լրահոս
Հայաստան
15:08
05.03.19
439

ՊՆ-ն չի հայտնել, բայց հաստատել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորների մահվան դեպքերը չհայտնելու մասին

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել։

«ՊՆ-ն ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չի հայտնել, բայց,  երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, ՊՆ-ն հաստատել է»,- 5 TV-ի փոխանցմամբ, Եռաբլուրում լրագրողների հարցին ի պատասխան, ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Tert. am-ը հայտնել էր, որ հունվարի 1-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում զոհվել  է 7 զինծառայող, որոնցից չորս դեպքի մասին ՊՆ-ն եւ ԱՀ ՊԲ-ն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն կամ գրառում չեն տարածել: