Լրահոս
Տնտեսական
12:59
07.03.19
621

Պետծառայողների կրճատման շուրջ բարձրացած աղմուկը զարմացրել է նախագծի հեղինակ նախարարին

Եթե 10 հազար պետծառայողի կրճատումը կառավարության աշխատանքնում ոչինչ չի փոխելու, ուրեմն կրճատումները արդարացված են: Այս կարծիքին է աղմուկ հանած փաստաթղթի հեղինակներից Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նկատում է՝ աշխարհի բոլոր կառավարություններն էլ ժամանակ առ ժամանակ կրճատումների հարցի առաջ են կանգնում: 10 հազար պետական ծառայողի հնարավոր կրճատման վերաբերյալ հանրային մեծ արձագանքը զարմացրել է Ֆինանսների նախարարին:

«Ոչ թե բովանդակությունն է ինձ համար հարց առաջացնում, այլ դրա նկատմամբ հանրային այդպիսի, շատ ընդգծված, կտրուկ հետաքրքրությունը »,-5 TV-ի փոխանցմամբ, հայտարարել է Ջանջուղազյանը:  Դիտարկմանը, թե նախորդ կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ուռճացված համակարգով 2017-ին ՀՆԱ-ի 7 ու կես տոկոսանոց աճ էր ապահովել, որի մասին նաև Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաժողովում էր խոսել, Ջանջուղազյանը առաջարկում է օպտիմալացումն ու ՀՆԱ-ի աճը իրար չկապել, բայց և նշում է՝ պետական համակարգը կառավարության տնտեսական հաջողությունների վրա լուրջ ազդեցություն ունի:

Էդ գնահատականը, որ աճ է եղել, այո աճ եղել է և պարզաբանվել է, թե ինչու, բայց դա միանշանակորեն գնահատել որպես ձեռքբերում և ասել՝ այդ դեպքում եթե կառավարությունը եղել է ոչ արդյունավետ, ապա ինչից է սա եղել, էդ կորելացիան է թույլ: Ի վերջո, կառավարության արդյունավետության դրսևորումը այդ  տնտեսական արդյունքի մեջ չի, որ երևում է, իհարկե, դա չափազանց կարևոր է, բայց միայն դրա մեջ չի որ երևում է»,-ասել է ֆինանսների նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: