Լրահոս
Քաղաքական
16:46
05.03.19
405

Պատգամավորն օպտիմալացվող քաղաքացիներին հորդորում է հետեւել իր վարորդի օրինակին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խնդրել է իր վարորդին անգլերեն սովորել: Այս մասին պատգամավորն ասել է 5 TV –ի հետ զրույցում՝ անդրադառնալով 10 հազար պետական ծառայողների օպտիմալացման խնդրին:

«Իմ վարորդին ես խնդրել եմ անգլերեն սովորի և այսօր ուրախացա, որ նրա մոտ արդեն զրուցարան տեսա: Պետք է անընդհատ սովորել, այլ տարբերակ չկա»,-ասել է Վարազդատ Կարապետյանը՝  հավելելով՝  չգիտի, թե ինչպես է աշխատանքային փաստաթուղթը հայտնվել ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ձեռքում:

«Եթե անգամ որոշում կայացվի կրճատել 10 հազար պետական ծառայողի, դա չի արվելու մեկ օրում»,-շարունակել է պատգամավորը՝ պնդելով, թե առանց պետական համակարգի արդյունավետության բարձրացման ՝ տնտեսություն զարգացնել հնարավոր չէ:  Ըստ պատգամավորի,  կառավարությունն «Աշխատիր Հայաստանում»  ծրագրով փորձելու է լուծել մարդկանց զբաղվածության հարցը: