Լրահոս
Սոցիալական
22:48
06.03.19
408

Նոր հարկը կթանկացնի գազավորված ըմպելիքը

Ֆինանսների նախարարությունն անհանգստանում է քաղաքացիների առողջության համար ու գազավորված ըմպելիքի վնասակարության դեմ պայքարի յուրահատուկ միջոց է գտել: Այդ ըմպելիքների համար աքցիզային հարկ է սահմանում: Արտադրողները աշխատակիցներին առաջարկել են գործ փնտրել, քանի որ վստահ են, որ հարկային բեռի ավելացումը կազդի գազավորված ըմպելիքի սպառման ծավալների վրա, ինչն էլ իր հերթին անուղղակիորեն՝՝ աշխատատեղերի կրճատում է նշանակում: