Լրահոս
2025-11-13
-
ԻրավականՏիգրան Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է. փաստաբան«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:Ավելին13:1013.11.25 -
ՔաղաքականՀիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա․ Դավիթ ՂազինյանԻմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել Թուրքիայում: Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։Ավելին13:0013.11.25 -
ՔաղաքականՏարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ պատգամավորՄշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, բյուջեն զուտ ֆինանսական և, առավել ևս, հաշվապահական փաստաթուղթ չէ, այն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները և ամրագրում է, թե կառավարությունը որքան գումար է պլանավորում հատկացնել իր ծրագրում նշված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Բազմաթիվ անգամներ, թե գործընկերներս, թե ես կրկնել ենք, որ կառավարության իրականացված ծրագիրն այսօր բացարձակապես որևէ կապ չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ, առնվազն, Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում։ Իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները, ի դեպ, պարոն նախարար, համընդհանուր բազային եկամուտի մասին իմ հարցը նրա համար չէ, որ ասեի՝ տեսեք, ինչ լավ եմ հիշում ինչեր եք խոստացել, դա նրա համար է, որ ցույց տամ, որ դուք գիտակցաբար աղճատում եք իրականությունը, ավելի ճիշտ ստում եք՝ թե՛ ընդիմություն, թե՛ իշխանություն եղած ժամանակ, սա այն դեպքն է, որ կեցությունը չի որոշում գիտակցությունը, եթե անազնվությունը էության մի մաս է։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ կասեք՝ բա նախկինում այսպես, այնպես․․․ Այստեղ կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնությունը համոզում էին, որ պարտքը վատ բան չէ, այն նպաստում է տնտեսական բարձր աճին, ֆլան ֆստան․․․ Ես փորձեցի հասկանալ, եթե պարտքը զտենք ինչքա՞ն կկազմի մեր տնտեսական աճը, պատասխան չունենք»։Ավելին12:5513.11.25 -
ՄիջազգայինԵՄ-ն պատրաստել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան«Այդ բնագավառները ներառում են սակագները և մուտքը շուկաներ, որտեղ ԵՄ-ն ձգտում է հասնել հարկադրույքների նվազեցմանը մի շարք լրացուցիչ ապրանքների, այդ թվում՝ գինու և թունդ ոգելից խմիչքների համար», - նշում է Bloomberg-ը։Ավելին12:4513.11.25 -
ԻրավականՔՊ-ականների հայհոյանքների մեջ գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնումՎերջիններս ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա, և մեղադրվում են խուլիգանության մեջ: Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ հայհոյելու «հեղինակային իրավունքները» պատկանում են իշխանություններին. «Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս ՔՊ-ականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար, որևէ մեկը չի պատժվել։ Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու եղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է։ Ալեն Սիմոնյանը։ Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը:Ավելին12:3613.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություններ. Ալեն Սիմոնյանը վիրավորվել է «Իմնեմնիմիի» հեղինակներիցՀայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություններ. Ալեն Սիմոնյանը վիրավորվել է «Իմնեմնիմիի» հեղինակներիցԱվելին12:3013.11.25 -
Քաղաքականխաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝ նախևառաջ ներքին խաղաղությամբ․ Լիլիթ Գալստյանը՝ ՓաշինյանինՀՀ Արտգործնախարարի խոսույթն այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ կորզելով նոր զիջումներ ու պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը: Իսկ ՀՀ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝ նախևառաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք, Պրն Փաշինյան, գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու հատում կարմիր գծերը։ Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան։ Բայց այդ փոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած խոստումների շարան է»,- ասաց նա:Ավելին12:2813.11.25 -
ԻրավականՎազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:Ավելին12:2613.11.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս է, ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար․ փաստաբանՀիշեցման կարգով 1՝ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ <<կոչի>> դրվագով, կամ գործն ուղարկեն Դատարան կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:Ավելին12:2213.11.25 -
ՄիջազգայինԻսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջաններըԻսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այտարուն բնակավայրի Խանուկ շրջանին, ինչպես նաև հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Տար Ֆալսայ բնակավայրին։Ավելին12:1513.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 13.11.2025Մամուլի տեսություն 13.11.2025Ավելին12:0913.11.25 -
ԻրավականՎայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1,000 քմ մակերեսով հողամաս. դատախազությանը հայցը բավարարվել էԳլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը և որպես անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամասը:Ավելին12:0013.11.25 -
ՀասարակականՀԾԿՀ-ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե«Ներդումային ծրագրով նախատեսված 53,6 մլրդ ՀՀ դրամ աշխատանքներից 18.06.2025թ դրությամբ կատարված էր 17 մլրդ ՀՀ դրամի աշխատանք, ՀԾԿՀ — ի կողմից մերժվել է 53,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը՝ նվազեցնելով այն և սահմանվել է որ 2025թ պետք է կատարվի 47 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր:Ավելին11:5013.11.25 -
ՀասարակականԵրևանում հանդիպակաց երթևեկող կին վարորդը հայտնաբերվել էՀրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենաներից մեկը հայտնաբերում են, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխովւմ է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին11:4513.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն և դաշնակիցները մեկ ամսում ավելի քան 22 գործողություն են իրականացրել Սիրիայում ԻՊ-ի դեմԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշնակից երկրների հետ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ավելի քան 22 գործողության է մասնակցելու։Ավելին11:3713.11.25 -
ՔաղաքականՄեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել «Նիկոլ Փաշինյանը-Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայովՄեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել, պալատի լորդ Ջեքսոնի կողմից «Նիկոլ Փաշինյանը — Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Խորհրդարանի անդամներ, հոգևորականներ և մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը՝ նվիրված կրոնական ազատության և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցերին»,- գրել է նա:Ավելին11:3013.11.25 -
ՀասարակականԱբովյանում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է. ArmlurՆրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք,որոնք եղբայրներ են դեռ չեն հայտնաբերվել ,նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։ Ճակատրագրական Գինու Փառատոնը Սպանված երիտասարդի հարազաներից մեկը Գ.Զեյնալյանը հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը ասել էր.«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։Ավելին11:2613.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը որոշել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավը ամփոփել հանրահավաքով. «Փաստ»Հրահանգված է նոյեմբերի 14-ի հանրահավաքին մարդաշատություն ցույց տալ, և մեր տեղեկություններով, ՔՊ-ականները, ձեռուոտ ընկած, հրահանգներ են իջեցնում՝ ճոխ միտինգ ցույց տալու համար։ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր պետական հիմնարկների, այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների ծնողների ցուցակներ են կազմում՝ հանրահավաքի բերելու համար։Ավելին11:2113.11.25 -
ՀասարակականԱրարատում 4 անչափահասներ ծեծել են 20-ամյա երիտասարդի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։Ավելին11:1513.11.25 -
ՀասարակականԼոռիում բախվել են «Nissan Teana»-ն ու «KamAZ»-ը. վարորդներից մեկը ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի օգնականն էԵրեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը:Ավելին11:0513.11.25