Լրահոս
2025-11-13
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին15:0513.11.25 -
ՔաղաքականՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն իր վրդովմունք է հայտնել Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբԹեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։Ավելին15:0013.11.25 -
ԻրավականՀայաստանի հանրային դաշտը թունավորված է տոքսիկ հռետորաբանությամբ. Զարուհի ՀովհաննիսյանՄենք ունենք երկու ճանապարհ հանրային խոսքում հայհոյանքը, սպառնալիքի լեզվով խոսելը, անձին նվաստացնելն ու անարգելը վերացնել փորձելու համար։ Մեկը՝ աշխատող, մյուսը՝ չաշխատող։Ավելին14:4513.11.25 -
Քաղաքական«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:Ավելին14:4013.11.25 -
ՀայաստանՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նԱվելին14:3413.11.25 -
ՔաղաքականՊարոնայք ոստիկաններ, եկեք. ՀԾԿՀ նիստը թեժացավՀայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստը լարված է անցնում։ Ներսում բազմաթիվ լրագրողներ են ներկա։ Այստեղ է նաեւ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին14:3013.11.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը հանկարծ կանգնեց ու խոչնդոտեց Ղազինյանի ասուլիսըՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումը լարված է անցնում:Ավելին14:2713.11.25 -
ՀասարակականԵրևանում աղբատար մեքենան բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք. վնասվել են կայանված այլ մեքենաններԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ: Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները:Ավելին14:2013.11.25 -
ԻրավականԼավագույն դեպքում Ռոմանոս Պետրոսյանը կարող է ունենալ վկայի կարգավիճակ. Արամ ՕրբելյանՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումը լարված է անցնում:Ավելին14:1113.11.25 -
ՀասարակականՄեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլըԵթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։Ավելին14:0513.11.25 -
ՔաղաքականԱԺ նախագահի մամուլի խոսնակը հրապարակել է Ալեն Սիմոնյանի տված հաղորդումըԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջիններիս վերագրում է սպառնալիքի հանցակազմ։Ավելին13:5513.11.25 -
ՔաղաքականՊարոն Թունյան, մեծ տեմպերով իմ ֆանատն եք դառնում. Գառնիկ ԴանիելյանԱյս մասին ԱԺ նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։Ավելին13:5013.11.25 -
ԻրավականԱլեն Սիմոնյանը ստում է. փաստաբանԼսեցի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը: Նա փորձում է տղաներին վերագրել սպառնալիք հանցակազմը:Ավելին13:4813.11.25 -
ԻրավականԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների և պարեկների հետ: Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին13:4513.11.25 -
ՀասարակականՀիվանդանոց տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեինԴեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։Ավելին13:4213.11.25 -
Հասարակական«FRY DAY» սրճարանում մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի («Fry Day», Երևան, Կոմիտաս 58) ատադրական առանձին գործառույթը՝ մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների, արտադրությունը: Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «մարինացված հավի միս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:Ավելին13:3113.11.25 -
ՀասարակականՂազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է փորձաքննությունների. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝ 1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների, 2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների, 3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների: Փորձարկումների արդյունքները 1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, 2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել, 3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- նշված է հաղորդագրությունում:Ավելին13:2813.11.25 -
ՀասարակականԹալինում վնասել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենանՆոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնասԱվելին13:2613.11.25 -
ԻրավականՆոր ձերբակալություններ՝ մեծ աղմուկով. Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ՔԿ են տարելՓաստաբանները քիչ առաջ հայտնել են, որ առավոտյան ձերբակալված Վազգեն Սաղաթելյանի ու նարեկ Սամսոնյանի հարցաքննություններն ավարտվել են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանց վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել էին «խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ»:Ավելին13:2013.11.25 -
ՔաղաքականԻնչպես Արենիի համայնքապետը լցակայանի սեփականատիրոջը դարձրեց անվերջ տուգանքի թիրախ. «Հետք»Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը 2025-ի սեպտեմբերին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել 10-0080-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։ Հողամասի վրա եղած կառույցները բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան են, որոնք ձեռնարկատերը 2018թ․-ին կառուցել է Հուսիկ Սահակյանի թույլտվությամբ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին13:1513.11.25