Լրահոս

2025-11-13
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի նախկին նախագահի գործի վերանայումը կսկսվի մարտին
    Սեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։ 
    16:34
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա. ՆԳՆ
    Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։ «ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։ Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
    16:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ ժպիտը Ալեն Սիմոնյանի մոտ նյարդային բան է առաջացնում. Աննա Գրիգորյան
    Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։
    16:24
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
    16:19
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված
    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը: Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից:
    16:15
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-ն
    Ուղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-ն
    16:10
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչպես են ձերբակալում լրագրող Դավիթ Ֆիդանյանին
    «Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Այսօր առավոտյան խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին «Անտիֆեյք»-ի եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:
    16:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետևանք են մնացել քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների հասցեին Ալեն Սիմոնյանի գռեհիկ, լկտի բառապաշարով հայտարարությունները. ՀԺՄ
    «Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան, արդեն սովորական դարձած սցենարով ու գրեթե նույնական գործողություններով, իրավապահ մարմինները՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները, արդեն երկրորդ անգամ ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր:
    15:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաշառքի դիմաց շինարարական թույլտվությունների տրամադրման դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված 16 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, 2023-2024 թվականների ընթացքում որպես կաշառք պահանջել և նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում՝ 100.000-190.000 ՀՀ դրամ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրած փաստաթղթերից, կազմել և վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ: Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Պաշտոնատար անձին օժանդակած ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ): Կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև 14 անձանց: Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    15:34
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Թեժ է անցնում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու քննարկումը՝ ՀԾԿՀ-ում
    Հայլուր 15։30 Թեժ է անցնում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու քննարկումը՝ ՀԾԿՀ-ում
    15:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժուռնալիստիկայում երդվելու ինստիտուտ կա՞, թարգեք ձեր սադրանքները. Ռոմանոս Պետրոսյանը հանկարծ լարվեց
    Ժուռնալիստիկայում երդվելու ինստիտուտ կա՞, թարգեք ձեր սադրանքները. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հանկարծ լարվեց։
    15:25
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԾԿՀ նախագահին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է
    Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:
    15:20
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    5,2 մլն դրամ աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին. լրագրողի հարցը՝ Ռոմանոս Պետրոսյանին
    5,2 մլն դրամ աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին. լրագրողի հարցը՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
    15:18
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պակիստանում իրականացված ահաբեկչությունների հեղինակները Աֆղանստանի քաղաքացիներ են. ՆԳ նախարար
    Նոյեմբերի 11-ին Իսլամաբադի դատարանի դիմաց գտնվող ոստիկանական պարեկախմբի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն։ Գործողության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 27 մարդ։
    15:15
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Գալստյանի տնային կալանքը փոխվեց
    «Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն»,– վճռեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
    15:12
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք արժեզրկում եք իմ հայտարարությունը. Ռոմանոս Պետրոսյան
    ՀԾԿՀ-ում այս մասին հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    15:09
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    15:05
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն իր վրդովմունք է հայտնել Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ
    Թեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը  ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող  իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։
    15:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի հանրային դաշտը թունավորված է տոքսիկ հռետորաբանությամբ. Զարուհի Հովհաննիսյան
    Մենք ունենք երկու ճանապարհ հանրային խոսքում հայհոյանքը, սպառնալիքի լեզվով խոսելը, անձին նվաստացնելն ու անարգելը վերացնել փորձելու համար։ Մեկը՝ աշխատող, մյուսը՝ չաշխատող։
    14:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահին
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:
    14:40
    13.11.25
    Ավելին