Լրահոս

2025-11-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես այդպիսի բան պատարագին չեմ ասել. Աբրահամ սրբազան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ սրբազանը։
    16:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի  հետ:
    16:37
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք: Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.353 ՀՀ դրամով: Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4.595.086 ՀՀ դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը: Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։ Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր: Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանն այսօր իրավապահներին քրեական հետապնդման հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց. փաստաբան
    Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։
    16:25
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են (տեսանյութ)
    Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը: Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18րդ մասը հստակ սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։
    16:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում այրվել են 4 տների տանիքներ․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան
    Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:
    16:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը ընդամենը հայրական հորդոր է հնչեցրել. Աբրահամ սրբազան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ սրբազանը։
    15:53
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել
    Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր  հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։
    15:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք սա համարում ենք «ժուչոկապետություն». Գառնիկ Դանիելյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    15:34
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովը
    Հայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովը
    15:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մաքսանենգության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 990 հզր 100 ՌԴ ռուբլի կանխիկ գումար: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր Մաղաքիա
    Վա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։
    15:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանում սպասվող լսումներին
    «Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։
    14:52
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը և ռումինացի սենատորն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը
    Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։
    14:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը պատրաստ է խորացնել ՌԴ-ի հետ գործընկերությունն էներգետիկ ոլորտում. Սի Ծինփին
    «Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ համապարփակ էներգետիկ գործընկերության, գլոբալ էներգետիկ ճյուղում մատակարարումների շղթաների կայունության և անխափանության համատեղ պահպանման և էներգետիկ կառավարման ավելի արդար, հավասարակշռված և ներառական գլոբալ համակարգի ստեղծումն օժանդակելու նպատակով՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և «կանաչ» ու ցածրածխածնային վերափոխումների բնագավառում ավելի մեծ կայունության ապահովման մշտական ամրապնդման համար», - ասել է Սի Ծինփինը:
    14:34
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Արշակունյաց պողոտայում
    Նոյեմբերի 25-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։
    14:24
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. Fip.am
    ՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարել էին, թե 2018-2024 թվականի ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է: Այս լուրը մի քանի օր առաջ հերքվեց թե Նարեկ Կարապետյանի, թե հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից: Այսօր դրան անդրադարձել է նաև FIP-ը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։ Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։ Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով Մեսրոպյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապշած է ու շարունակել․ Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։ Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    14:16
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի ու Ավինյանի ամանորյա «նվերը» քաղաքացիներին
    Երևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։
    14:06
    25.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և Կրասնոդարին
    Ուկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և Կրասնոդարին
    14:00
    25.11.25
    Ավելին