Լրահոս
2025-11-25
-
ՄիջազգայինՄոսկվան ստացել է Կիևում խաղաղության ԱՄՆ ծրագիրը՝ ոչ պաշտոնապես. Զելենսկին հույսը կտրել է ԵվրոպայիցCBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, սկանդալային տեղեկություն է հրապարակել, թե Ուկրաինան համաձայնել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմաններին: Դրանք կապիտուլյացիոն են անվանում Զելենսկիի եվրոպացի գործընկերները:Ավելին22:4725.11.25 -
ՀասարակականԽնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել․ Դիլիջանի համայնքապետարանԴիլիջանի համայնքապետարանից փոխանցում են, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ «Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։ Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։Ավելին22:4025.11.25 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունիԱվելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման հետ կապված։Ավելին22:3025.11.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել ֆինանսաբանկային կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետՀանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 24-ին և 25-ին մասնակցել է բանկային և ֆինանսական համակարգի, ինչպես նաև ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հաշվետու քննարկում-հանդիպումներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր։ Հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։ Երկօրյա հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկայացուցիչներ։Ավելին22:2025.11.25 -
ՔաղաքականՆոր սկանդալ՝ ՀԷՑ-ի շուրջ. Նիկոլ Փաշինյանին սխա՞լ է զեկուցել Ռոմանոս ՊետրոսյանըՆիկոլ Փաշինյանն իր նստավայրում այսօր է ընդունել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին: 43 րոպե տևած հանդիպման ժամանակ նրանք նոր մեղադրանքներ են ուղղել ՀԷՑ նախկին կառավարիչներին:Ավելին22:1025.11.25 -
ՔաղաքականԵպիսկոպոսաց ժողովից հետո լուռ են հեռանում հոգևորականները. ի՞նչ են քննարկել Մայր ԱթոռումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2 ժամ ու կես է՝ շարունակվում է եպիսկոպոսաց ժողովը, որին, ըստ «Հայլուր»-ի տեղեկությունների, մասնակցում են բոլոր 20 եպիսկոպոսները: Օրակարգում են Արշակ Սրբազանին վերագրվող սկանդալային տեսագրություններն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպվող պատարագների ժամանակ թույլ տրվող խախտումները: Արդեն 5 պատարագի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը և 5 անգամ նրա ներկայությամբ խմբագրվել է Սուրբ Պատարագը, այդ թվում՝ թեմերի առաջնորդների ներկայությամբ:Ավելին22:0025.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ«Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները լավ են ընթանում, և մենք շարունակում ենք լավատես մնալ։ Քարտուղար Դրիսկոլը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան հետ…. այս բանակցությունների ընթացքում», - ասել է Դրիսկոլի խոսնակ, ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆ Թոլբերտը։Ավելին21:4625.11.25 -
ՀասարակականՄահացել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրըՄահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը:Ավելին21:3525.11.25 -
ՀասարակականԱյրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ Գառնիկ Դանիելյան«Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:Ավելին21:3025.11.25 -
ՀասարակականԺուչոկապետություն. գաղտնալսում են ընդդիմադիրներին ու նույնիսկ պետական աշխատողներինԺողովրդավարության բաստիոնից ժուչոկապետություն մեկ քայլ է, և այդ քայլն արված են համարում Փաշինյանի ընդդիմախոսները: Այս տարվա միայն առաջին կիսամյակում գաղտնալսումներ անելու 600 միջնորդություն է ներկայացվել դատարան: 60 տոկոսը բավարարվել է:Ավելին21:1525.11.25 -
ԻրավականԽարդախության զոհերին արդեն սպառնում են. օնլայն խաբվածներն իրենց փողերն են պահանջում ՔԿ-իցՕնլայն զեղծարարությունից տուժած քաղաքացիները դատախազությունից հետո այսօր էլ քննչական կոմիտե են հանցագործության մասին հաղորդումներ, դիմում-բողոքներ տարել: Մեղադրում են իրավապահներին անգործության, զեղծարարների ձեռքը ժամանակին չբռնելու համար: Մարդկանց վնասը 400 000-ից 50 միլիոն դրամի մեջ է տատանվում:Ավելին21:0025.11.25 -
ՔաղաքականՓողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում․ Նարեկ ԿարապետյանՆերդրումը 2 անգամ քիչ են արել, մեր կողմից հատկացված գումարներով, մեր շահույթի հաշվին 46 մլրդ ներդրումից արել են 23 մլրդ։ Երկրում 23 մլրդ քիչ ներդրումա արվել, որից 5 մլրդ քիչ հարկ է գնացել, սրա մասին ոչ ոք չի խոսում։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։Ավելին20:5725.11.25 -
ՔաղաքականՕդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է․ Գառնիկ ԴանիելյանՎերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով: Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է: Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը: Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ: Սա պետք է ընդունել որպես ահազանգ: Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա: Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները: Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ, լավ կլիներ զվարճացնելուց զատ նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերում: Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»,-գրել է նա։Ավելին20:4525.11.25 -
ՔաղաքականՆա մոռանում է նշել՝ տվյալները ջնջվելուց հետո վերականգնվել են. Նարեկ Կարապետյանը՝ Ռոմանոս ՊետրոսյանինՀԷՑ-ի բազայի հետ խնդիր եղել է, բայց այն 2-3 օրվա մեջ լուծվել է: Սոցցանցային տեսանյութում հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ավելի վաղ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ հունվարի սկզբին ջնջվել է 2018–2024 թթ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածի ամբողջ բազան։Ավելին20:3525.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ծանր լռություն՝ եպիսկոպոսաց ժողովից հետո. ի՞նչ են քննարկել Մայր աթոռումՀայլուր 20։30 Ծանր լռություն՝ եպիսկոպոսաց ժողովից հետո. ի՞նչ են քննարկել Մայր աթոռումԱվելին20:3025.11.25 -
Արտաքին քաղաքականությունԲայրամովը Վատիկանում քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացըԱղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։Ավելին20:2625.11.25 -
ՔաղաքականՀայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) կգործուղվի պատվիրակություն:Ավելին20:1525.11.25 -
ՀասարակականԿրախ՝ ճոխ Ամանորից հետո. Երևանի տոնական զարդարանքն այս տարի արժե 1,5 միլիոն դոլարՄայրաքաղաքային բյուջեից աննախադեպ ծախս է անում քաղաքային իշխանությունը՝ Երևանը նոր տարվան պատրաստելու համար: Տոնական ձևավորումն այս տարի գրեթե 608 միլիոն դրամ կարժենա՝ անցած տարվա համեմատ մոտ 60 միլիոն դրամով ավելի:Ավելին20:0025.11.25 -
ԱշխարհԼուվրի թանգարանի գողության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվելԿողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:Ավելին19:4525.11.25 -
ՔաղաքականՄիացյալ Թագավորությունում Հայաստանը ռազմական կցորդ կունենաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ:Ավելին19:4225.11.25