Լրահոս

2025-11-26
2025-11-25
  • Հասարակական
    Դուռ ու լուսամուտ փակ են պահում, որ չխեղդվեն. Գեղարքունիքի հրդեհը մարել չի հաջողվում
    Գեղարքունիքի Ճամբարակ-Թթուջուր հատվածում այսօր Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բնակիչների օգնությամբ փորձել են մարել դեռ 4 օր առաջ բռնկված հրդեհը: Էկոպարեկային ծառայության Ճամբարակի տեղամասի աշխատակիցը «Հայլուրին» պատմել է, որ հատկապես վտանգավոր են ծառերի բռնկված կոճղերը: Դրանք ամեն րոպե կարող են բոցավառվել:
    23:56
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավշար գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա 5 վիրшվոր
    Նոյեմբերի 25-ին, ժամը 19։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավշար գյուղում բախվել են «Mercedes-Benz», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
    23:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    73-ամյա գյումրեցի բնակչուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանին չվստահելու համար. «Առավոտ»
    ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։
    23:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն մասամբ վերածվել է մոխրակույտի
    Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
    23:20
    25.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իմ արյունը թույլ չի տալիս նման ապրելակերպ. Վարդան Ղուկասյանը բացառում է ՔՊ-ի հետ գործարքը
    Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվել է Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին վերաբերող գործի քննությունը: 2021-ին նրան մեղադրանք է առաջադրվել չարաշահումներով պետական կամ համայնքային գույքեր օտարելու համար: Ղուկասյանը «սարքած գործ» է անվանել մեղադրանքը և հայտարարել, որ չի պատրաստվում ազատություն ստանալու դիմաց գործարքի գնալ ՔՊ-ականների հետ:
    23:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը
    Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա: Նոյեմբերի 21-ին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող իր այգում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել էր բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և թղթի մեջ փաթաթված մոտ հինգ գրամ կանեփանման զանգված: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։ Նոյեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ տղամարդու այգում գտնվող տնակում և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։
    23:00
    25.11.25
    Ավելին