Լրահոս

2025-11-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի ու Ավինյանի ամանորյա «նվերը» քաղաքացիներին
    Երևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։
    14:06
    25.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և Կրասնոդարին
    Ուկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և Կրասնոդարին
    14:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մի քանի ուղղություններով շարունակում են հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքը
    Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 
    13:48
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը․ Գոհար Մելոյան
    Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
    13:39
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալին
    Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:
    13:35
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
    Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացի 31-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։
    13:25
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
    Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։ Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին:
    13:12
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
    Նոյեմբերի 25-ին, ժամը 09։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։ Փրկարարները հոսանքազրկել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
    13:05
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ
    Մասյացոտնի թեմի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Նահապետյանը անթույլատրելի է համարում պետության միջամտությունը եկեղեցու գործերին: Այս մասին նա ասաց «News. 5tv.am»-ի հետ զրույցում. «Բնականաբար, հակաեկեղեցական արշավին շատ բացասական եմ վերաբերվում ու ճիշտ չեմ համարում իրենց միջամտությունը, որպես պետական պաշտոնյա, եկեղեցու ներսի ամբողջ դասավորությանը: Սուրբ Պատարագը ծիսակատարություն է, որի ժամանակ կատարվում է հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկը՝ հաղորդությունը: Այնտեղ ամեն տեսակ հիշատակություններ կան՝ և՛ սրբերի, և՛ նաև ապրողների, հոգևորականների, իշխանների, ժողովրդի, հոգևոր սպասավորների՝ բոլոր աստիճանակարգերի, նաև զինվորաց: Դա աղոթք է, որի ժամանակ չի զեղչվում, որովհետև բոլորս, լինելով տկար մարդիկ, Վեհափառից սկսած մինչև ամենաներքևի դպիրը, և ժողովրդի մեջ բոլորը՝ անկախ իրենց մասնագիտական կարողություններից, և եկեղեցին իր առաքելախնամ ծառայությունը տանում է բոլորի հանդեպ, և կարգը հստակ դրված է այդպես, մենք այդ կարգը պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ այլ ցուցում, այլ կանոնակարգ չի սահմանվի Էջմիածնի, Մայր Աթոռի կողմից: Երբ մենք քահանա ենք դառնում, մենք գիտենք, թե ինչ վերարկու ենք վերցնում մեզ վրա, գիտենք, թե այդ վերարկու վերցնողը ինչպես պետք է քայլի և այդպես քայլում ենք»,- ասաց Տեր Տիրանը:  Հոգևորականին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, հոգևորականները ինչո՞ւ են անդամագրվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը, դա փողի դիմա՞ց են անում, թե՞ Վեհափառից գուցե ինչ-որ նեղացվածություն ունեն. «Ես չեմ տիրապետում տվյալի, թե ինչի դիմաց է, բայց ես հստակ ասում եմ մեկ բան. Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ, պատարագին կարող են մասնակցել հայ եկեղեցու բոլոր զավակները և մասնակցել այնպես, ինչպես կատարվում է կարգը հովվի կողմից: Հովիվը առաջնորդն է, առաջնորդը ինչպես որ կատարում է ծեսը, համայնքը այդ աղոթքը այդպես պետք է կատարի, պետք է հետևեն իրենց հովվին: Եթե չեն հետևում հովվին, այլ իրենք են որոշում, թե հովիվը ինչպես պետք է անի, սա արդեն կոչվում է «պատվերով համերգ», իսկ «պատվերով համերգ» չի կարելի տալ՝ հատկապես սրբության ու աղոթքի հետ կապված: Ինչ վերաբերվում է իրենց ներգրավվածությանը, ապա չեմ կարող ասել: Ես չեմ կարող որևէ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, որից տեղյակ չեմ, ես չեմ կարող իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը տալ: Ես հստակ գիտեմ մեկ բան, որ երբ մենք դառնում ենք քահանա, մենք անձերի հանդեպ ոչ մի պարտավորվածություն չենք ունենում, մենք անձերին երդում չենք տալիս: Մենք ծնկում ենք Էջմիածնի Սուրբ սեղանի առջև և ուխտ ենք կապում Աստծո հետ՝ հավատարմություն հայտնելով կենտրոնին: Իսկ այսօր մենք մեր կյանքում տեսնում ենք անձապաշտության մեղքը: Չի կարող հոգևորականը ենթարկվել այս կամ այն անձին՝ անկախ իր պաշտոնի բարձրությունից կամ ցածրությունից, առավել ևս այն պարագայում, որ տվյալ անձն այն մարդը չէ, որ առաջնորդի հոգևոր վերելք: Ինձ համար դատապարտելի է կանգնել մարդկանց կողքը, որոնց ես տեսել եմ տարածված տեսանյութերի մեջ, այդ մակարդակը երբ ես տեսել եմ, ոչ թե որպես հոգևորական, այլ որպես հայ, իմ ինքնասիրությանը վնասող երևույթ է, որ ես գնամ և նույն կարգին դասվեմ, ինչ որ այդ մարդիկ են: Այդ մարդկանց անունները պետք էլ չունեմ տալու, բոլորդ տեսել եք՝ հայհոյախոսներ, տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, ընտանիքը չհարգող, սրբությունը չգիտակցող մարդիկ: Բնականաբար, ես ինձ՝ որպես հայ տղամարդ, թույլ չեմ տա նման տեղում հայտնվելու, իմ դաստիարակությունը ինձ թույլ չի տալիս, իսկ որպես հոգևորական՝ առավել ևս»,- ասաց Տեր Տիրանը։
    12:55
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ. Գևորգ Դանիելյան
    «Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։
    12:49
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»: Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»: Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:
    12:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ. Նարեկ Կարապետյան
    Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Այս զրույցին կետ առ կետ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,-գրել է նա:
    12:40
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    12:35
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները Հայաստանում
    Հայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները Հայաստանում
    12:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է Դպրաբակ, բայց անտառ չի մտել, գիշերը դեմն առել ենք. Դպրաբակի նախկին վարչական ղեկավար
    Հովհաննես Նազլուխանյանն ասաց, որ համայնքի բնակչությունից բացի հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են մեծ թվով փրկարարական ծառայողներ, նաև մեծ թվով տեխնիկա է ներգարվված։
    12:27
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
    Նանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից: 
    12:19
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանութամբ 42-ամյա Կառլեն Վ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 36-ամյա Գէորգ Գ.-ի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենաները:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները:    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
    12:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուզում ենք պարզել` ով է կեղծել տեսանյութը. փաստաբանը` Արշակ Սրբազանի գործի մասին. «Sputnik Արմենիա»
    Հայտնել էինք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
    12:05
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին
    Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասովդեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:
    12:00
    25.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.11.2025
    Մամուլի տեսություն 25.11.2025
    11:49
    25.11.25
    Ավելին