Լրահոս

2025-11-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը վստահեցնում է՝ «ընթացավարների» գործը չի վատացել
    Մանրամասները՝ տեսանյութում։
    11:37
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարտունի և Վեդի համայնքների բնակիչները պատմական և ազգակցական կապեր ունեն. Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:26
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հազիվ հավաքվել ենք, չենք կարա՞ էսօր պատվաստվենք. Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
    11:16
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենա է այրվել․ այն դարձել է ոչ շահագործելի
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
    11:05
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով հարկային կարգապահությունը՝ պաշտպանելով պետության ու օրինապահ բիզնես համայնքի շահերը։ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահմանով, մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը: Օրերս Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բեռնատարը վերցվել է հսկողության: Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն, և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խոր զննման անգար։ Մաքսային ծառայողները էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն։ Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:   Մանրամասները՝ տեսանյութում:
    10:54
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կրակnցներ՝ Սպիտակ տան մոտ. վիրավnրվել է երկու զինծառայող
    Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակումը, հավանաբար, նպատակային է եղել՝ նշելով, որ կրակողը նույնպես վիրավոր է և այժմ գտնվում է հիվանդանոցում։
    10:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    11 զոհ, 2 վիրավոր. Չինաստանում գնացքը վրաերթի է ենթարկել երկաթուղու վրա գտնվող շինարարներին
    Այսօր Չինաստանի հարավային Յուննան նահանգում գնացքի վրաերթի պատճառով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ սեյսմիկ սարքավորումներ փորձարկող գնացքը հարվածել է շինարարների խմբին, որը Կունմին շրջանի Լուոյան քաղաքի երկաթուղային կայարանում աշխատանքներ էր իրականացնում երկաթգծերի վրա։ Միջադեպի արդյունքում 11 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում կայարանում երթևեկությունը վերականգնված է։
    10:39
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
    10:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Արտյոմ Վարդանյանը կալանավորվել է․ «Հրապարակ»
    Առաջադրված մեղադրանքում գրված է․ «Արտյոմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 8-ը, ժամը 21:15-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող ձեռքի պայուսակի մեջ ապօրինի կերպով պահելով՝ չպարզված վայրից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է տեղափոխել չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ձեռք բերված, ինքնաշեն եղանակով պատրաստված, 22L.R./5,6×15,6մմ/ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, ակոսափող հրազեն հանդիսացող, ակոսափող ատրճանակ, որը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եւ դրա տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելու եղանակով 2025 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, այն է՝ Երեւան-Մոսկվա թիվ 323 չվերթով ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ ժամը 21:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված՝ Ա. Վարդանյանի զննության ժամանակ հիշյալ ատրճանակը հայտնաբերվել է»։ Նրան մեղադրանք է առաջադրվել 335 հոդվածի 1-ին մասով` հրազենի ապօրինի շրջանառությունը, որը  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով, եւ 44-340 հոդվածի 1-ին մասով` հրազենի մաքսանենգության փորձը, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:
    10:23
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ»
    Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։
    10:15
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը զբաղվելու է ՔՊ-ականներով, որոնք չեն ուզում առաջադրվել նախընտրական ցուցակում. «Հրապարակ»
    Ըստ առաջնորդի, բոլորը պարտավոր են առաջադրվել ու ամեն ինչ անել, որ ՔՊ-ն վերարտադրվի։ Բացառություն կլինեն միայն նրանք, որոնց Փաշինյանը կասի, որ չառաջադրվեն, որովհետեւ «այլ տեղում է նրանց տեսնում»։ Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ՔՊ-ական որոշ կանայք ցանկություն չունեն առաջադրվելու, խոսքը Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի եւ մի քանիսի մասին է:
    10:07
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ դեսպանները քարտ-բլանշ են տվել․ «Հրապարակ»
    Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետեւում էր լսումներին։ Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլեւ անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։
    10:02
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի. «Ժողովուրդ»
    Մանրամասների համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:
    09:54
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը ՔՊ ցուցակում չառաջադրվելն էլ է ըմբոստություն համարում եւ որոշել է այդ «հանդուգններին» պատժել: 
    09:50
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալ. «Հրապարակ»
    Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաեւ 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ԱԺ նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել՝ այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի․ հայտնի է, որ ԱԺ նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության «դոստուպ» ունեցող պատգամավորները։
    09:45
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ունեցվածքով կհեռանա նախարարությունից Ջումայանը. «Ժողովուրդ»
    Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը ազատվելու է պաշտոնից, որը զբաղեցնում է 2021 թվականից ի վեր։ Ջումայանը սովորել եւ մինչեւ 2018 թվականը աշխատել ու գործունեություն է ծավալել Մոսկվայում։ Մի օր էլ Արտակ Ջումայանը եկավ Հայաստան եւ հեղափոխությունից հետո՝ 2019-2021 թվականներին, զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը, ապա 2021 թվականի սեպտեմբերին դարձավ ԱՆ փոխնախարար՝ կատարելու բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ այդ թվում եւ գյուղական պոլիկլինիկաներում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
    09:38
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու ՔՊ-ն արդեն պետք է ամփոփի, թե նախնական նախընտրական ցուցակում ովքեր են առաջադրվելու:
    09:34
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են «նիկոլական նարատիվներ» շրջանառում. «Փաստ»
    «Երեկ, կարելի է ասել, բավական ծանր հայտ ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա հաջողացրեց իր քաղաքական ընթացքը լրջորեն ձախողելու հիմքեր դնել՝ դեռ կարգին չսկսկած:
    09:25
    27.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ. «Փաստ»
    Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:
    09:20
    27.11.25
    Ավելին