Լրահոս
2025-11-27
-
ԻրավականԻնձ ահաբեկչության մեջ մեղադրել են Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը. Վահագն ՉախալյանԱյսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:4327.11.25 -
ԻրավականՀայաստանում գեյ շքերթին եմ խոչընդոտել, եթե դա հանցանք է, թող ասեն. Վահանգ ՉախալյանԴատարանում հայտարարեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։Ավելին16:3927.11.25 -
ՀասարակականՀայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից ենք հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն․ Ֆրանկ եպիսկոպոս ԿոպանիաՆոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։Ավելին16:3627.11.25 -
ԻրավականՍա ցույց է տալիս՝ որքան կարևոր է ամենօրյա պայքարը յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալի ազատության համար․ Գոհար ՄելոյանԱռանց տեսակցության իրավունքի ավելի քան հինգ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց․ Լիդիան այժմ ազատության մեջ է: Այս մասին գրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։Ավելին16:2327.11.25 -
ՄիջազգայինՏասնյակ զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ. ամենամահաբեր հրդեհը Հոնկոնգում՝ վերջին 60 տարվա մեջԱյրվող բարձրահարկ շենքերի սարսափելի տեսարան է Թայ Պոից: 55 մարդու մահվան մասին է հայտնում Հոնկոնգի ոստիկանությունը, բայց զոհերի թիվը կարող է աճել։ 279 մարդ անհետ կորած է: Պաշտոնական տեղեկություն չկա, թե որն է եղել հրդեհի պատճառը, արդյոք պահպանվել են հակահրդեհային ստանդարտները:Ավելին16:1527.11.25 -
ՀասարակականԿաթողիկոսի հրաժարականը չեմ պահանջում. Եպիսկոպոսը տեղյակ չէ՝ ոնց է իր անունը հայտնվել ցուցակումԿաթողիկոսի հրաժարականը չեմ պահանջում. Եպիսկոպոսը տեղյակ չէ՝ ոնց է իր անունը հայտնվել ցուցակումԱվելին16:0527.11.25 -
ՏնտեսականԱրդյունաբերության ոլորտի աճի հիմքում առկա են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:Ավելին16:0127.11.25 -
ԻրավականՀուսով եմ, որ այս 1 շաբաթվա մեջ զղջում եք ունեցել. Բագրատ Սրբազանը՝ դատավորինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5327.11.25 -
ԻրավականԴա հանրային ճնշման հաղթանակն է. Լիդյա Մանթաշյանի պաշտպանԼրագրողների հետ զրույցում ասացվ Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։Ավելին15:4827.11.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի զnhերի թիվ է հրապարակելՀավերժ փառք մեր նահատակներին»,-գրել է նա:Ավելին15:3927.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Աղմկոտ հայտարարություն՝ 13 սրբազանի անունից. Փաշինյանը նրանց հանդիպման է հրավիրումՀայլուր 15։30 Աղմկոտ հայտարարություն՝ 13 սրբազանի անունից. Փաշինյանը նրանց հանդիպման է հրավիրումԱվելին15:3027.11.25 -
ԻրավականԼիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց, նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողությունՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:2727.11.25 -
ԻրավականՁեր դիրքորոշումը հայտնեք, հետո կասեմ. դահլիճը սկսեց ծիծաղելՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:2027.11.25 -
ԻրավականԱղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2005-2017 թվականներին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր հետ փոխկապակցված անձի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես` պարզվել է, որ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2011 թվականին կազմակերպել է 17․440․000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող 5․0 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ, որում ներգրավել է իր հետ փոխկապակցված անձին՝ այդ կերպ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական արգելքը: Արդյունքում՝ հողամասն օտարվել է նշված անձին, իսկ դրա նկատմամբ սեփականության իրավունքը հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է համայնքի ղեկավարի կնոջը։ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած անձին։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1527.11.25 -
ՀասարակականԴաշտադեմ-Քարակերտ ճանապարհին «Howo» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վիրավոր կաԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Համլետ Չ.-ն իր վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին15:0027.11.25 -
ԻրավականԼիդիայի անազատության մեջ գտնվելը վիրավորում է մեզ՝ զոհվածների ծնողներին. Արա Ռոստոմյան«Լիդիայի՝ անազատության մեջ գտնվելը վիրավորում է մեզ՝ զոհվածների ծնողներին»։ Դատարանի դահլիճում հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:Ավելին14:4927.11.25 -
ԻրավականԵթե Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի քննությունը առաջնային չդառնա, ես կլքեմ դատարանը. Արամ ՎարդևանյանԱյս մասին դատարանի դահլիճում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին14:4127.11.25 -
ՀասարակականՄայրաքաղաքում կյանքին սպառնացող օդի աղտոտվածության մակարդակն աննախադեպ բարձր է. բնապահպանՉնայած նրա, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ, բնապահպանը մեկ այլ կարևոր երևույթի վրա է ուշադրություն դարձնում. «Մարդիկ ամենուրեք տերևներ են այրում, միաժամանակ, կրակի մեջ նետելով տարաբնույթ առարկաներ, որոնց այրման հետևանքով առաջանում են առողջության համար վտանգավոր նյութեր։ Ավելին, Երևանում կան բազմաթիվ բաց հանքեր և քարի վերամշակման արտադրամասեր, որոնք նույնպես նպաստում են օդի աղտոտմանը»:Ավելին14:3427.11.25 -
ՀայաստանԲաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը նամակ է գրել ԱՄՆ, Իսրայելի և Արգենտինայի նախագահներինԲաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը Դոնալդ Թրամփին խնդրում է միջնորդնել, որ հայ գերին ազատ արձակվի: Նամակներ են ուղարկվել նաև ԱՄն նախագահի կնոջը, Իսրայելի, Արգենտինայի նախագահներին: Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի:Ավելին14:2627.11.25