Լրահոս
2025-11-27
-
ՔաղաքականԿանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը. Արմեն ԳրիգորյանՆոյեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ,Մեծ պատիվ է հանդես գալ այս պատվավոր լսարանի առաջ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խթանել կանանց մասնակցությունը զինված ուժերում և զինված ուժերից դուրս։ Այս հարցը փոխկապակցված է ազգային անվտանգության, ժողովրդավարական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների հարցերի հետ։ Նախքան խոսքս շարունակելը, ցանկանում եմ երախտագիտություն արտահայտել ՄԱԿ-կանայք կազմակերպությանը (UN Women), ՆԱՏՕ-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցներում ծառայություն իրականացնող բոլոր կանանց։ 21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց կարողությունների համատեղումը և փոխլրացումը. Ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական համայնքների հետ իմաստալից հաղորդակցվելու ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես՝ Զինված ուժերում չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այլ հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։ Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18–27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրո պատվո վճար։ Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից: Հատկանաշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայամններ և զարգացած ենթակառուցվածք ծառայությունը հավուր պատշաճին կազմակերպելու և լավ արդյունքներ գրանցելու համար: Այստեղ է կազմակերպվում նաև կամավոր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված կանանց ծառայությունը։ Ցանկանում եմ նաև ընդգծել հայ կին զինծառայողների մասնակցությունը արտերկրում խաղաղապահ առաքելություններին, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Կանանց ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, կապի և վերահսկման, լոգիստիկայի, ռազմական կրթության ոլորտներում և հետախուզության որոշ օղակներում։ Զինված ուժերից դուրս կա նաև ներառականության ավելի լայն մշակույթ Հայաստանի անվտանգային համակարգում։ Այսօր կանայք զբաղեցնում են Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության և արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը, օրինակ՝ Ներքին գործերի նախարարը, Արդարադատության նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ինչպես նաև Գլխավոր դատախազը: Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգային կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, սակայն նաև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք: Համոզված եմ, որ կին բարձրաստիճան պաշտոնյանները ոգևորում են բազմաթիվ աղջիկների և նաև ցույց են տալիս, որ հնարավորություն կա: Կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են, և սա մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս: Միանշանակ է, որ անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է: Այս խնդրի հասցեագրումը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ: Գործադիրը, Ազգային ժողովը, դատական իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները մեծ աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը մշակել է իր Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը (NAP), որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման և կանանց դեմ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հետևում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային», «Միջազգային մարդասիրական իրավունքին», ինչպես նաև «Միջազգային աշխատանքի կազմակերպության» կողմից սահմանած չափանիշներին։ Այս համատեքստում ուզում եմ ընգծել նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Հայաստանի Ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևոր դերակատարում ունեն պաշտպանության և անվտանգությանը առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում։ Նրանց ներգրավվածությունը ուժեղացնում է թափանցիկությունը և նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։ Տիկնայք և պարոնայք, Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է։ Այն ներառում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն և սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունն ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս համաժողովի կազմակերպման և ելույթի հնարավորության համար։ Շնորհակալություն»:Ավելին14:1527.11.25 -
Իրավական«Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ»․ Արշակ Սրբազանի փաստաբանի հայտարարությունըՍա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։Ավելին14:0027.11.25 -
ԱշխարհՀոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 55-ի, 300 մարդ շարունակում է անհետ կորած մնալՇուրջ մեկ օր աշխատանքից հետո՝ հրշեջները դեռևս չեն կարողանում հասնել բնակիչներին, ովքեր հնարավոր է կրակի ու ծխի պատճառով ծուղակի մեջ են մնացել բազմահարկ շենքերի վերին հարկերում։Ավելին13:5427.11.25 -
ՏարածաշրջանՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունիՄասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։Ավելին13:4527.11.25 -
ՄիջազգայինՀարավային Կորեան հայտնել է տիեզերական տերություն դառնալու մտադրության մասինԿորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը, շնորհավորելով համաքաղաքացիներին «Նուրի» հրթիռի չորրորդ հաջող արձակման առթիվ, հայտարարել է երկիրը տիեզերական առաջատար երկրների հնգյակ մտցնելու ձգտման մասին։Ավելին13:3927.11.25 -
ՀասարակականՀայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվել են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում են 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Սահմանվել են նաև 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝ Առաջին դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Երկրորդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ 3-12-րդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։Ավելին13:3027.11.25 -
ՔաղաքականԵս բոլորի անձնական գործերը չեմ ուսումնասիրում. Նիկոլ Փաշինյանը՝ Առաքել եպիսկոպոս Քյարամյանի՝ զավակ ունենալու մասինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:1927.11.25 -
ՔաղաքականԵպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման. Նիկոլ Փաշինյան«Եպիսկոպոսներին հրավիրում եմ ինձ հետ հանդիպման»: Լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:0827.11.25 -
ԻրավականՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբՈւսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:Ավելին13:0027.11.25 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակումԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:Ավելին12:4527.11.25 -
Հասարակական11-ամյա երեխա է մահացել․ ծնողները մեղադրում են բժիշկներինՆոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է: Ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով: Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ավելին12:3527.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայաստանում մոլեգնած հրդեհների գործով քրեական վարույթ չկա. տուժածների վիճակըՀայլուր 12։30 Հայաստանում մոլեգնած հրդեհների գործով քրեական վարույթ չկա. տուժածների վիճակըԱվելին12:3027.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 27.11.2025Մամուլի տեսություն 27.11.2025Ավելին12:2027.11.25 -
ՔաղաքականՄտքերով էիք պարոն Միրզոյան. Փաշինյանը անզուսպ ծիծաղեցՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:1527.11.25 -
ՔաղաքականՀայաստանում 1,5 միլիարդ դոլարա պտտվում, պետք է մարդկանց սովորեցնենք իրենց բաժինը վերցնել. Նիկոլ ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:0827.11.25 -
ՔաղաքականԱյո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում. Նիկոլ ՓաշինյանՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:0427.11.25 -
ՔաղաքականԱյսօրվա անորոշությունների պայմաններում 6 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է. Գևորգ Պապոյան«Այսօրվա անորոշությունների պայմաններում 6 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է»։ Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:5727.11.25 -
ԻրավականՀայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում բառիս ուղիղ իմաստով խնդիր է դրվել՝ քրեակատարողական հիմնարկները մարդկանցով լցնել: Պատկերացրեք հինգ ամսից ավելի է բանտում է գտնվում Սամվել Կարապետյանը և 53 քննիչներ, բազմաթիվ դատախազներ և մի շարք դատավորներ անտեսելով իրավունքն ու օրենքը հենց միայն կալանք են պահանջում ու ընտրում որպես խափանման միջոց: Իրապես այս գործում չկա ոչ մի տվյալ, ոչ մի հիմք՝ գործ չկա, բայց կա հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանք:Ավելին11:4527.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը վստահեցնում է՝ «ընթացավարների» գործը չի վատացելՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:3727.11.25 -
ՔաղաքականՄարտունի և Վեդի համայնքների բնակիչները պատմական և ազգակցական կապեր ունեն. ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:2627.11.25