Լրահոս
2025-12-12
-
ՀասարակականՕտար լծի և քաղաքական hալածանքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա«2020 թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ իշխանության հարաբերություններում աստիճանաբար լարվածություն առաջացավ։ Պատերազմից հետո պետական կառավարման համակարգի բոլոր ուղղություններում ի հայտ եկած ճգնաժամային գործընթացներն ուղեկցվեցին նաև Եկեղեցու դիրքորոշման նկատմամբ քաղաքական իշխանության բացահայտ քամահրանքով և անհանդուրժողականությամբ։Ավելին11:2412.12.25 -
ԻրավականԲորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Հրապարակ»«(…) Ես կարծում եմ` էս մարդիկ, եթե այսքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները և իրենց էդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այն վեղարի, այն սքեմի, այն խաչի, որը կրում են և այն աղոթքի, որը երբեմն սխալներով փորձում են արտաբերել, էս ամեն ինչի կամ, չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որովհետև նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են, չգիտեմ, ամեն ինչի, բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա, իր հոգևոր քաղցը պետք է հագեցնի: Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա էն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակելու են և ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում` հանկարծ Հայ Եկեղեցին` մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի: (հարցազրուցավար)Ավելին11:1212.12.25 -
ՀասարակականՓաշինյանն այս կիրակի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագիՆիկոլ Փաշինյանը կիրակի օրն Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագի: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեսանյութում:Ավելին10:5912.12.25 -
ՀասարակականՏավուշի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆԱյսօր՝ ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ավելին10:4212.12.25 -
Մամուլի տեսությունԻնչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիրված լսումների ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման եւ արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ղարաբաղյան հարցը փակված է», վերադարձի թեման՝ «խիստ վտանգավոր», եւ առաջարկեց Ադրբեջանին՝ փակել իրար հետ կապ չունեցող 2 հարց՝ Արցախ վերադարձի եւ «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեմաները։Ավելին10:3512.12.25 -
Մամուլի տեսությունԱղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր. «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որը կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորի անձեռնմխելիությունից: Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թ. ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկեր Գոհարը եւ հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաեւ, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։Ավելին10:2812.12.25 -
ՀասարակականՎտանգը, որ խմում են սոկի պես. էներգետիկների չարաշահման ողբերգական հետևանքներըՎտանգ, որ խմում են հյութի պես: Սոցցանցերը պայթեցրած 22-ամյա երիտասարդի հաշմվելու մասին լուրից հետո բժիշկները նորից զգուշացնում են էներգետիկ ըմպելիքների սարսափելի հետևանքների մասին:Ավելին10:1912.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։Ավելին10:1112.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել՝ 2026 թ. ընտրացուցակում ընդգրկվելու։ Այժմ գրանցման փուլն է, ապա ՔՊ համաժողովը կձեւավորի ցուցակը։Ավելին10:0312.12.25 -
Մամուլի տեսությունՍոթքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել:Ավելին09:5612.12.25 -
Մամուլի տեսությունԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը․ «Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։Ավելին09:4912.12.25 -
Մամուլի տեսությունՓակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։Ավելին09:4212.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3012.12.25 -
ՄիջազգայինՊուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն ՈւկրաինայումՆախագահ Պուտինը նշել է, որ բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ռուսական բանակի ձեռքում է, և որ ռուսական զորքերը «շարունակում են կատարել ռազմական առաջադրանքներ և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով»։Ավելին00:1012.12.25
2025-12-11
-
ԻրավականՀովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են. «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։Ավելին23:5811.12.25 -
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին «միջնամատ է ցույց տվել» ԱՄՆ-ին․ ՄեդվեդևԴեկտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին պնդեց, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շրջանակներում տարածքների հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նոյեմբերին առաջարկել էր 28 կետից բաղկացած իր ծրագիրը:Ավելին23:4511.12.25 -
ՀասարակականԴավիթաշենի կամրջի սկզբնամասում բшխվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ վիրшվորներ կանԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:3011.12.25 -
ՄիջազգայինՍպիտակ տունը մեկնաբանել է Պուտինի և Մադուրոյի միջև տեղի ունեցած զրույցըՌուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի միջև կայացած զրույցը դժվար թե որևէ անհանգստություն առաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը: «Չեմ կարծում, որ դա որևէ անհանգստություն կառաջացնի նախագահի մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լևիտը լրագրողներին:Ավելին23:1511.12.25 -
ՄիջազգայինՄարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն«Մեր զինված ուժերը պետք է ստանան մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ Ուկրաինան հիմա պետք է ստանա իր պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Չափազանց շատ դաշնակիցներ չեն զգում պահի հրատապությունը և կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։ Բայց դա այդպես չէ», - ասել է Ռյուտեն։Ավելին23:0511.12.25 -
ԻրավականՇոկ է Արամուսում. 4 մարդ սպանելու համար մեղադրվողն անմեղսունա՞կ է ճանաչվելԱրամուսի բնակիչները շոկի մեջ են: Իմացել են, որ մեկ օրում երկու ամուսնական զույգի հրացանի կրակոցով սպանած իրենց համագյուղացին անմեղսունակության հիմքով ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ գյուղում գիտեն՝ 61-ամյա տղամարդը վերջին տարիներին որսորդական հրացան է ձեռք բերել ու վարորդական իրավունք ստացել: Ինչպե՞ս է հաղթահարել հոգեբանական տեստը, չեն հասկանում Արամուսում, արդար քննություն են պահանջում:Ավելին23:0011.12.25