Լրահոս
2025-12-11
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակումԴեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։Ավելին22:4511.12.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ նրա ակտիվ աշխատանքի վերսկսման համար ոչ մի խոչընդոտ չկա․ Զախարովա«ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ցանկացած պետություն, որը մտնում է դրա կազմի մեջ, իրավունք ունի սահմանված կարգով դուրս գալ կազմակերպությունից», - հիշեցրել Է Զախարովան: Իսկ պետության կողմից կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի բյուջեին երկու տարվա ընթացքում պարտք լինելու դեպքում, նրա նկատմամբ կարող է կիրառվել այդ պետության քաղաքացիներին ՀԱՊԿ-ի շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաեւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը»:Ավելին22:3011.12.25 -
Հասարակական27-ամյա վարորդը «Ford Transit»-ով բախվել է կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին22:1511.12.25 -
ԻրավականՄահացու վթարի մեղավորին՝ տնային կալանք, Սրբազանին՝ 2 տարվա ազատազրկում. դատավոր Մելիքսեթյանի վճիռներըԿարծիք հայտնելու համար Միքայել Սրբազանին ազատազրկած դատավորը գրավի դիմաց տնային կալանք է կիրառել հարբած ու առանց վարորդական իրավունքի մեքենան հանդիպակաց վարած ու մեկ մարդու մահվան պատճառ դարձած կնոջ նկատմամբ:Ավելին22:0011.12.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԼևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։Ավելին21:4911.12.25 -
ՔաղաքականՎտանգավոր առաջարկ՝ Ալիևին. Բաքվին հանգստացնո՞ւմ է Փաշինյանը՝ փակելով արցախցիների վերադարձի դուռըԱրցախ արցախցիների վերադարձի և Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի միջև հավասարության նշան դնելով ու այդ թեմաները մոռանալու առաջարկ անելով Փաշինյանը կրկնում է «Արցախը Հայաստան է և վերջ» վտանգավոր հայտարարությունը, կարծում է Հայաստանի արտգործնախարարությունը 10 տարի ղեկավարած Վարդան Օսկանյանը՝ նկատելով՝ դա անընդունելի է թե միջազգային իրավունքի, թե միջազգային ընկալման տեսանկյունից:Ավելին21:4511.12.25 -
ՄիջազգայինԶախարովային սարսափեցրել է ուկրաինացի որբերի հղիության սկանդալըՌուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային սարսափեցրել է Թուրքիայում ուկրաինացի որբերի «հանգստի» հետ կապված սկանդալը, որը կազմակերպել էր Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, որից հետո երկու անչափահաս աղջիկներ հղի վիճակում վերադարձել են Ուկրաինա: «Դա ընկալման համար շատ սարսափելի տեղեկատվություն է։ Պարզվում է, որ Զելենսկայայի կողմից ենթադրաբար փրկված երեխաներից շատերը հոգեբանական և սեռական բռնության զոհեր են եղել։ Նրանք փաստացի զրկված էին համարժեք հսկողությունից, սովորելու հնարավորություն չունեին, պարբերաբար ներգրավվում էին քարոզչական հոլովակների նկարահանումներին։ Նրանք զրկվել են սննդից, ֆիզիկապես բռնության են ենթարկվել և նվաստացվել են», - հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ պատմել է Զախարովան սկանդալի մանրամասները։ Նա հռետորական հարց է տվել, թե արդյոք որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել դրա համար, ապա պատասխանել է նույն հարցին. սկանդալի հետևանքով մանկավարժներից միայն մեկն է պաշտոնանկ արվել։ Դեկտեմբերի սկզբին ուկրաինական ԶԼՄ-ները պատմեցին Զելենսկու ծրագրի հետ կապված սկանդալի մասին՝ ուկրաինացի որբերին Թուրքիա տեղափոխելու համար այն բանից հետո, երբ երկու դեռահաս աղջիկներ հղի վերադարձան Ուկրաինա: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ որբերի նախագծի համար հատկացվել է մոտ 10 միլիոն դոլար, որի մի մասը ստացվել է ուկրաինացիներից՝ որպես նվիրատվություն։ Ծրագրի մասնակիցները հայտնել են, որ Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները ստիպել են իրենց նկարահանել երգերով ու պարերով հատուկ պատրաստված տեսահոլովակներ, իսկ եթե նրանք հրաժարվել են, նրանց հեռախոսները բռնագրավվել են, իսկ սնունդը՝ սահմանափակվել։ Աղջիկներից մեկը հայտարարել է, որ ինքը պարտավոր է նկարահանվել քարոզչական տեսահոլովակներում, քանի որ նրա համար «գումար է վճարվել» ։Ավելին21:3011.12.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ցույցերը սահմանափակող օրենք է ընդունվելՕրինագծում սահմանված նորմերի խախտման առաջին իսկ դեպքում նախատեսվում է վարչական կալանք, բացառությամբ բացառիկ դեպքերի։Ավելին21:1811.12.25 -
ՍփյուռքԻրենք ավելի մեծ մեղքի մեջ ընկան. շանտաժի զո՞հ են դարձել արքեպիսկոպոս Կճոյանն ու մյուսներըԱրդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ Փաշինյանը կոմպրոմատնե՞ր ունի, որ Սրբազանը անխոնջ պատարագներ է մատուցում վարչապետի համար, զեղչում կաթողիկոսի անունը: Հայտնի է, որ Կճոյանի դեմ ապօրինի գույքի բռնագանձման մասին գործը կարճվել է: Եթե այդպես է, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն ավելի մեծ մեղքի մեջ է ընկել: Հրայր սարկավագը կասկածներ ունի, որ Կճոյանը շանտաժի զոհ է դարձել ու քրեական գործերով չանցնելու համար համաձայնել է եկեղեցու դեմ մեղք գործել՝ «ուրանալ» իր հորը:Ավելին21:1011.12.25 -
ՔաղաքականՈ՞ւմ առանձնատան դուռն է ծեծում կոռուպցիան. սկանդալային հրապարակում՝ բարձրաստիճան իշխանավորների մասինԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի գույքին առնչվող սկանդալային հոդվածը՝ չնայած կարկառուն ՔՊ-ականը հերքում է, թե ինքը կասկածելի ցածր գնով է նորակառույց առանձնատուն ձեռք բերել:Ավելին21:0011.12.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ավելին20:5511.12.25 -
ՔաղաքականԱրցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե ԹանդիլյանԱրցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն։Ավելին20:4511.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Անսպասելի զարգացում՝ Արամուսում սպանությունների գործով. շոկի մեջ է գյուղըՀայլուր 20։30 Անսպասելի զարգացում՝ Արամուսում սպանությունների գործով. շոկի մեջ է գյուղըԱվելին20:3011.12.25 -
ՀասարակականԴեկտեմբերի 14-ին երթևեկությունը Հանրապետության հրապարակում ամբողջությամբ կդադարեցվիԱյդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։Ավելին20:1711.12.25 -
ԻրավականՀրմշտել են, տեսախցիկ փակել. ովքե՞ր և ինչո՞ւ են խուզարկել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքըՔննիչները համակարգիչներ, կոշտ կրիչներ են առգրավել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքից՝ ավելի քան 5 ժամ տևած խուզարկությունից հետո: Թե հատկապես ինչ էին փնտրում՝ հայտնի չէ, քննչական կոմիտեն քննչական գործողությունների մասին տեղեկություն չի հաղորդել: Արցախի ներկայացուցչության փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողներին ասել է, որ խուզարկությունը սկսել են Սամվել Կարապետյանին առնչվող քրեական գործի պատրվակով՝ արցախցիների վերադարձի մասին Արցախի խորհրդարանի լսումներից մեկ օր անց:Ավելին20:0711.12.25 -
ՄիջազգայինՄենք արտոնյալ ռազմավարական գործընկերություն ունենք և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ․ Պեսկով«Հնդկաստանի և Չինաստանի հետ մեզ կապում են մի շարք համատեղ, խոշոր ինտեգրացիոն նախագծեր, որոնց շրջանակներում մենք համագործակցում ենք։Ավելին20:0011.12.25 -
ՍպորտՀովհաննես Բաչկովը IBA-ի բռնցքամարտի ԱԱ-ում երրորդն է. նա նվաճեց կարիերայի 5-րդ բրոնզըIBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-նԱվելին19:4611.12.25 -
ԻրավականԵրևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում պшյթուցիկ կամ վտանգավոր իր չի հայտնաբերվել․ ՆԳՆՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։Ավելին19:3411.12.25 -
ՔաղաքականՏալով ճանապարհ Սյունիքի միջով՝ մեր կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում․ Նարեկ ԿարապետյանԵթե Իրանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Ադրբեջանից տեսնելով որոշակի վտանգ, Հայաստանով է փորձելու դա անել։ Հյուսիս-հարավի վրա էլ մենք երաշխավորներ ենք ուզելու, որոնք կերաշխավորեն Հայաստանի անվտանգությունն ընդհանուր»,-նշել է Նարեկ Կարապետյանը։Ավելին19:2411.12.25 -
ՔաղաքականՃակատագրական կետի մասին է խոսել Փաշինյանը Գերմանիայում և անփորձանք վայրէջք կատարել ՌուսաստանումՄոսկվայի հայերը բողոքի ակցիայով են դիմավորել Հայաստանի վարչապետին, որի թռիչքն առանց այդ էլ արկածներով է անցել: Գիշերը Համբուրգից Մոսկվա ուղևորված Փաշինյանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է արել Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի օդային տարածքի վրա ուկրաինական դրոնային հարձակման պատճառով: Միայն առավոտյան է շարունակվել ուղևորությունը Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին է մասնակցել:Ավելին19:1511.12.25